Արյունամիզություն

Արյունամիզություն
Տեսակախտանիշ կամ նշան
Ենթադասմիզարձակման խանգարում, urological symptom?[1] և genitourinary hemorrhage?
Հատկությունչափազանց բարձր
ICD-9599.7 և 791.2
MeSHD006417
MedlinePlus003138
eMedicine981898
LOINC33051-4

Արյունամիզություն (հեմատուրիա), կլինիկական ախտանիշ, որը բնութագրվում է մեզի մեջ արյան կամ էրիթրոցիտների առկայությամբ[2]։ Անատոմիական ծագման տեղակայումը թույլ է տալիս կատարել տարբերակիչ ախտորոշում, քանի որ արյունն ու էրիթրոցիտները կարող են անցնել մեզի մեջ տարբեր օրգան-համակարգերից՝ միզասեռական, կանանց վերարտադրողական, ինչպես նաև մաշկից։

Արյունամիզության ծագումը կարող է սկսել երիկամային մարմիկների կծիկային համակարգի և միզային ուղիների մակարդակից[3]։ Տարբերում են կծիկային և ոչ կծիկային ծագման պատճառներ։ Ոչ կծիկային արյունամիզությունն, իր հերթին, կարող է զարգանալ վերին և ստորին միզուղիների ախտահարումից։

Ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ինչպես նաև հավաքել վերհուշություն(անամնեզ)։ Հիվանդները պետք է տարանջատվեն ըստ ռիսկի բարձր և ցածր աստիճանների[4]։ Բարձր ռիսկի մեջ են մտնում տեսանելի արյունամիզությամբ կամ ոչ տեսանելի արյունամիզությամբ և ռիսկի գործոններով հիվանդները։ Արյունամիզությունն ախտորոշելու նպատակով գնահատվում է վերին միզուղիների վիճակը պատկերային հետազոտության միջոցով և ստորին միզուղիների վիճակը ցիստոսկոպիայի միջոցով(էնդոսկոպիկ հետազոտություն, որը կատարվում է ցիստոսկոպի միջոցով և դրա ժամանակ գնահատվում են միզապարկն ու ստորին միզուղիները)։

Տարբերակիչ ախտորոշում (պատճառներ)

Միզարյունության պատճառները՝ ըստ անատոմիական տեղակայության։

Արյունամիզության ծագումը կարող է սկսել երիկամային մարմիկների կծիկային համակարգի և միզային ուղիների մակարդակից[3]։ Տարբերում են կծիկային և ոչ կծիկային ծագման պատճառներ։ Ոչ կծիկային արյունամիզությունն, իր հերթին, կարող է զարգանալ վերին և ստորին միզուղիների ախտահարումից։ Ընդհանուր առմամբ, նեֆրոլոգները զբաղվում են կծիկային ծագման արյունամիզության բուժմամբ, իսկ ուրոլոգները՝ ոչ կծիկային ծագման արյունամիզության բուժմամբ։ Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է հիմնական և ուղեկցող ախտանիշների հիման վրա։ Միկրոհեմատուրիան ունի 2-31% տարածվածություն[3]։

Կծիկային արյունամիզություն

Կծիկային ծագման ժամանակ մեզի մեջ են անցնում փոփոխված էրիթրոցիտներ, սպիտակուցներ և էպիթելային բջիջներ։ Այս դեպքում պետք է դիմել բժիշկ-նեֆրոլոգի։ Կծիկային միզարյունության պատճառներն են՝

  • IgA նեֆրոպաթիա
  • Կծիկային բարակ թաղանթի հիվանդություն
  • Ժառանգական նեֆրիտ (Ալպորտի հիվանդություն)
  • Ընտանեկան բարորակ արյունամիզություն
  • Գլոմերուլոնեֆրիտներ

Ոչ կծիկային արյունամիզություն[4]

Վերին միզուղիներ

Ստորին միզուղիներ

Հիմնական և ուղեկցող ախտանիշներ

Տարբերակիչ ախտորոշումը կատարվում է հիմնական և ուղեկցող ախտանիշների հիման վրա։ Արյունը մեզի մեջ կարող է հայտնվել միզարձակման սկզբում, մեջտեղում և վերջում[5]։ Այն կարող է ուղեկցվել հետևյալ ախտանիշներով՝ սրտխառնոց, տենդ, սարսուռ, որովայնային ցավ, միզարձակման հաճախականացում և հրատապություն, ցավ ու դիսկոմֆորտ միզարձակման ժամանակ[3][5]։

Եթե արյունամիզությունը անզեն աչքով տեսանելի է, ապա այն միզուղիներից արյունահոսության հետևանք է[5]։ Եթե արյունը հայտնվում է արյան մեջ միզարձակման սկզբում, ապա դրա ծագման վայրն ունի դիստալ (հեռադիր) տեղակայում[5], իսկ եթե՝ վերջում,ապա դա խոսում է պրոքսիմալ (մոտակա) վնասման մասին[5]։ Միզարձակման ընթացքում արյան հայտնվելը մեզի մեջ վկայում է միզապարկի արյունահոսության մասին[5]։

Առանց ախտանիշների արյունամիզության ժամանակ պետք է մտածել միզուղիների ուռուցքի առկայության մասին[5], քանի դեռ այն չի ժխտվել։ Այլ հնարավոր պատճառներ են՝ սուր գլոմերուլոնեֆրիտը, խիթային քարերը, երիկամների պոլիկիստոզը, շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան,երիկամի եզակի կիստան, մանգաղաբջջային սակավարյունությունը և հիդրոնեֆրոզը[5]։ Այն կարող է զարգանալ անգամ ակտիվ վարժանքների հետևանքով[3][5]։

Կող-ողնաշարային անկյան շրջանում ցավային զգացողությունը վերին միզուղիների խցանման(օբստրուկցիայի) նշան է[4]։ Երիկամային քարերի առկայությունը երիկամային խիթի նշան է[5], իսկ տենդը բնորոշ է պիելոնեֆրիտին[4]։

Միկրոսկոպիկ արյունամիզություն (Միկրոհեմատուրիա)

Միկրոհեմատուրիան ախտորոշվում է բժշկական մի շարք հետազոտություններով։ Այն անզեն աչքով տեսանելի չէ և ախտորոշվում է միկրոսկոպիկ հետազոտության հիման վրա, եթե տեսադաշտում կան 3 և ավելի էրիթրոցիտներ[3][4]։ Ախտորոշելու այլ մեթոդ է հատուկ մարկերի միջոցով մեզում հեմոգլոբին հայտնաբերելը[3]։ Այս դեպքում պատասխանը կեղծ դրական է, եթե մեզում առկա է ազատ հեմոգլոբին կամ միոգլոբին[3]։ «Կարմիր մեզ» երևույթը կարող է առաջանալ Ֆենազոպիրիդինի կողմնակի ազդեցության հետևանքով[4]։

Հեմոգլոբինուրիա

Հեմոգլոբինուրիան խոսում է արյան շրջանառությունում տեղի ունեցած հեմոլիզի մասին։ Հեմոլիզի ժամանակ էրիթրոցիտները քայքայվում են կամ պատռվում,որի պատճառով հեմոգլոբինն անցնում է արյան հուն[5],այնուհետև անցնում է Բոումենյան պատիճից դեպի միզուղիներ և հայտնվում մեզում։ Էրիթրոցիտների բացակայության դեպքում հեմոգլոբինը նույնպես կարող է մեզի գույնը դարձնել կարմիր։

Միզային համակարգից չառաջացած արյունամիզություն

  • Հեշտոցային արյունահոսություն

Արյունամիզություն երեխաների շրջանում

Երեխաների մոտ տարածված պատճառներ են[6]՝

  • բնածին արատներ
    • Ոչ անոթային- միզապարկ-կոնքային կապանի խցանում, միզուղիների հետին փականներ, միզուղիների պրոլապս, միզուղիների դիվերտիկուլ, երիկամների պոլիկիստոզային դիսպլազիա
    • անոթային- զարկերակ-երակային անկանոնություններ, ժառանգական հեմոռագիկ տելեանգեկտազիաներ, երիկամի անոթների թրոմբոզ
  • սուր նեֆրիտ
  • կոագուլոպաթիաներ
  • միզաքարային հիվանդություն
  • IgA նեֆրոպաթիա
  • հետստրեպտոկոկային գլոմերուլոնեֆրիտ
  • ընտանեկան բարորակ արյունամիզություն
  • մանգաղաբջջաձևային սակավարյունություն
  • Ալպորտի համախտանիշ

Տարածվածություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում միկրոսկոպիկ արյունամիզությունն (միկրոհեմատուրիա) ունի 2-31% տարածվածություն[3]։ Առավել հաճախ հանդիպում է 60 անց և ներկայում կամ անցյալում ծխող մեծահասակների շրջանում[3]։ Միկրոհեմատուրիա ունեցողների մի մասի մոտ ախտորոշվում է միզային համակարգի քաղցկեղ[3]։ Անախտանիշ արյունամիզությունը ախտորոշվում է մարկերների կամ մանրադիտակային հետազոտման մեթոդի միջոցով և 2-3% դեպքերում հայտնաբերվում է միզային համակարգի չարորակ նորագոյացություն։ Սկրինինգային հետազոտությունները ցուցված չեն[3]։ Բարձր ռիսկերով հիվանդներն ավելի հակված են ունենալ միզային համակարգի չարորակ ներագոյացություններ[3]։ Ռիսկի գործոններն են՝ 35ից բարձր տարիքը, արական սեռը, ներկայում կամ անցյալում ծխելը, քիմիական նյութերի ազդեցությունը(բենզոլ, արոմատիկ ամինաթթուներ) և նախկինում ունեցած կոնքի ճառագայթային բուժումը[3]։

Հատուկ պոպուլյացիա․ մանկական

Երեխաների շրջանում հանդիպում է 0.5-2% դեպքերում[7]։ Ռիսկի գործոնները ներառում են տարիքը և իգական սեռը[8]։ 5% դեպքերում միկրոսկոպիկ արյունամիզությունը քաղցկեղի ախտանիշ է, իսկ 40% դեպքերում մակրոսկոպիկ արյունամիզությունն է հուշում քաղցկեղի մասին[9]։

Հատուկ պոպուլյացիա․ վնասվածք

Խնդրում ենք նայել միզասեռական համակարգի ուղիների վնասվածք հղումը։

Գնահատում

Ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել գործիքային և լաբորատոր հետազոտություն, ինչպես նաև հավաքել վերհուշություն(անամնեզ)։ Հիվանդները պետք է տարանջատվեն ըստ ռիսկի բարձր և ցածր աստիճանների[4]։ Բարձր ռիսկի մեջ են մտնում տեսանելի արյունամիզությամբ կամ ոչ տեսանելի արյունամիզությամբ և ռիսկի գործոններով հիվանդները[4]։ Արյունամիզությունն ախտորոշելու նպատակով գնահատվում է վերին միզուղիների վիճակը պատկերային հետազոտության միջոցով և ստորին միզուղիների վիճակը ցիստոսկոպիայի(էնդոսկոպիկ հետազոտություն, որը կատարվում է ցիստոսկոպի միջոցով և գնահատվում են միզապարկն ու ստորին միզուղիները) միջոցով[4]։

Վերին միզուղիների պատկերային հետազոտություն

Պատկերային հետազոտություններից նախընտրելի է բազմաշերտ համակարգչային հետազոտությունը (ուրոգրաֆիա)[4]։ Այն բաղկացած է 3 փուլից՝ առանց կոնտրաստի, զարկերակային և արտաբերման[3]։ Հետազոտությունը գնահատում է երիկամների և վերին միզուղիների վիճակը[3]։ Եթե կան հակացուցումներ, կարելի է անցկացնել այլ հետազոտություններ,դրանցից են՝ մագնիսառեզոնանսային ուրոգրաֆիան(կոնտրաստ նյութով և առանց կոնտրաստի), հետադարձ (ռետրոգրադ) պիելոգրաման (բաժակ-ավազանային համակարգի հոսքագրություն) զուգակցված վերին միզուղիների մագնիսառեզոնանսային հետազոտությամբ կամ երիկամների ուլտրաձայնային հետազոտությամբ[3][4]։ Սրանք կարող են բացառել վերին միզուղիների չարորակ նորագոյացությունները[4]։

Երիտասարդ հիվանդներ

Անախտանիշ միկրոսկոպիկ արյունամիզությունը տարածված է 35 տարեկանից ցածր հիվանդների մոտ։ Ռիսկի գործոնների առկայության դեպքում այս հիվանդներին ցուցված է ցիստոսկոպիա։

Նախնական բացասական գնահատական

Եթե արյունամիզության գնահատականը չի վկայում որևէ ախտահարման մասին,այնուամենայնիվ, հետագայում պետք է անցկացնել որոշ հետազոտություններ (օրինակ՝ բջջաբանական հետազոտություն)։ Մեզի հետազոտությունը պետք է կրկնել տարին մեկ անգամ և կարող է դադարեցվել երկու անընդմեջ բացասական պատասխաններից հետո։ Արյունամիզության հետագա ուսումնասիրությունները կրկնում են վերին միզուղիների պատկերային հետազոտության, ցիստոսկոպիայի միջոցով և պետք է իրականացվեն առաջին գնահատումից սկսած՝ երեքից հինգ տարվա ընթացքում։

Կառավարում

Հրատապ իրավիճակներ

Թրոմբի սուր ձևավորում

Արյունամիզությունը կարող է բերել այնպիսի սուր վիճակների զարգացման,ինչպիսիք են՝ սուր ձևավորված թրոմբով խցանումը, սակավարյունությունն ու շոկը[10]։ Թրոմբը կարող է խանգարել մեզի նորմալ արտահոսքին միզուղիներով կամ միզապարկի միջով և դառնալ սուր միզակապության պատճառ[10]։

Թրոմբը, որը մնում է միզապարկի մեջ, միզային համակարգի ուրոկինազա ֆերմենտով քայքայվում է և ձևավորում ֆիբրինային մնացորդներ[10]։ Այս ֆիբրինային մնացորդները բնական հակակոագուլյանտներ են և նպաստում են միզուղիների շարունակական արյունահոսությանը[10]։ Թրոմբի հեռացումը, իր հերթին, նպաստում է միզուղիների արյունահոսության դադարեցմանը[10]։

Թրոմբով սուր խցանման բուժումն իրականացվում է մեծ (22-24 French) Ֆոլի կաթետերով։ Թրոմբը հեռացնում են Թումիի ներարկիչով և աղային լուծույթի ողողումներով։ Եթե այս մեթոդը չի օգնում դադարեցնել արյունահոսությունը, ապա բուժումը պետք է շարունակել եռլուսանցքային միզային կաթետերի միջոցով միզապարկի ողողում իրականացնելով[10]։ Եթե սա էլ արդյունքներ չի տալիս,ապա ցուցված է հրատապ ցիստոսկոպիա[10]։ Եվ վերջում, կարող է անհրաժեշտ լինել կոագուլոպաթիայի շտկում և/կամ տրանսֆուզիա[10]։

Ծանոթագրություններ

  1. Symptom Ontology
  2. «Definition of HEMATURIA». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Coplen, D.E. (2013 թ․ հունվար). «Diagnosis, Evaluation and Follow-Up of Asymptomatic Microhematuria (AMH) in Adults: AUA Guideline». Yearbook of Urology. 2013: 1–2. doi:10.1016/j.yuro.2013.07.019. ISSN 0084-4071.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 «Medical Student Curriculum: Hematuria - American Urological Association». www.auanet.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 McAninch, Jack W.; Lue, Tom (2013). Smith & Tanagho's General Urology. McGraw-Hill Education. էջեր Chapter 3: Symptoms of Disorders of the Genitourinary Tract.
  6. Pade, Kathryn H.; Liu, Deborah R. (2014 թ․ սեպտեմբեր). «An evidence-based approach to the management of hematuria in children in the emergency department». Pediatric Emergency Medicine Practice. 11 (9): 1–13, quiz 14. ISSN 1549-9650. PMID 25296518.
  7. Shah, Samir (2014). Step-up to pediatrics. Ronan, Jeanine C.; Alverson, Brian (First ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջեր 175–176. ISBN 978-1451145809. OCLC 855779297.
  8. Cohen, Robert A.; Brown, Robert S. (2003 թ․ հունիսի 5). «Clinical practice. Microscopic hematuria». The New England Journal of Medicine. 348 (23): 2330–2338. doi:10.1056/NEJMcp012694. ISSN 1533-4406. PMID 12788998.
  9. Sharp, Victoria; Barnes, Kerri D.; Erickson, Bradley D. (2013 թ․ դեկտեմբերի 1). «Assessment of Asymptomatic Microscopic Hematuria in Adults». American Family Physician. 88 (11): 747–54. PMID 24364522.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Kaplan, Damara, MD, PhD; Kohn, Taylor. «Urologic Emergencies: Gross Hematuria with Clot Retention». American Urological Association. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 12/11/2019-ին.{cite web}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյունամիզություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 103