Արյուն (հեռուստասերիալ)
Արյուն | |
---|---|
![]() | |
Ժանր | բժշկական դրամա, դրամա[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և թրիլեր[1] |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Կի Մին Սու Լի Ջե Հուն |
Գլխավոր դերերում | Ան Ջե Հյոն Ջի Ջին Հե Կու Հե Սոն Սոն Սու Հյոն |
Պրոդյուսեր | Գո Բյոնգ Չհոլ Շին Ին Սու Կիմ Սունգ Գուն Ջո Ունգ Յուն Ջե Հյոկ |
Սցենարիստ | Պակ Ջե Բոմ |
Օպերատոր | Բյուն Չուն Հո Մուն Չանգ Սու |
Երաժշտություն | Լի Փիլ Հո |
Խմբագիր | Կիմ Մի Կյոնգ |
Պատմվածքի վայր | Կորեա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 20 |
Էկրաններին է | փետրվարի 16, 2015-ից ապրիլի 21, 2015-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Ընկերություն | IOK Media |
Դիստրիբյուտոր | Կորեայի հեռարձակման համակարգ և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital 2.0 |
Նախորդ | Հիլեր |
Հաջորդ | Ով ես դու․ Դպրոց 2015 |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Արյուն (հանգըլ: 블러드; կոր․ նոր ռոմ․: Beulleodeu), 2015 թվականի հարավկորեական սերիալ, որում նկարահանվել են Ան Ջե Հյոնը, Ջի Ջին Հեն, Կու Հե Սոնը և Սոն Սու Հյոնը[2][3][4][5][6]։ Այն ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2015 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 21- ը, երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը՝ 22։00։ Սերիալը ունի 20 սերիա։
Սյուժե
Մի շարք երկրների մշակույթներում կան լեգենդներ վամպիրների մասին։ Իսկ եթե դրանք լեգենդներ չե՞ն, այլ իրական հիվանդություն, որը գոյություն ունի աշխարհում արդեն մի քանի դար։ VBT- 01 վամպիր դառնալու վիրուս է, որը մարդկանց վերածում է արյունախում հրեշների։ Այն անբուժելի է, շատ լրջորեն փոփոխում է օրգանիզմը, դանդաղեցնելով ծերացումը, ուժի և արագության մեծացում, լավացնելով ըմբռնումը, հնարավորություն է տալիս վերականգնվել։ Թվում է, թե այս վիրուսը պարգև է, բայց իրականում այն անեծք է, քանի որ նրա պատճառով մարդը անընդհատ զգում է արյան կարիք։
Պակ Ջի Սանգը վարակվել է վիրուսով, երբ նույնիսկ ծնված չի եղել։ Նրա ծնողները եղել են վամպիր, այդ պատճառով տղան ծնվել է այդպիսին։ Այն իսկապես եղել է բացառիկ երևույթ, երբ հիվանդությունը ամբողջությամբ անցել է երեխային ժառանգականության միջոցով։ Տղայի ծնողները եղել են բժիշկներ և հետազոտել են իրենց հիվանդությունը, որպեսզի այն բուժեն։ Նրանք վստահ էին, որ մի օր իրենց յուրահատուկ երեխայի շնորհիվ կգտնեն բուժումը։
Միայն թե եղել են նաև այլ գիտնականներ, ովքեր երազել են օգտագործել վիրուսը իրենց շահերի համար, սովորել նրա հիման վրա առանձնացնել միջոցներ, որոնք տալիս են վամպիրի հիմնական ունակությունները. վերականգնումը և հսկայական ֆիզիկական ուժը։ Այդ գիտնականները երազում էին բռնել Ջի Սանգին, քանի որ վամպիրիզմը նրա բնույթն է, այլ ոչ թե հիվանդություն։ Ծնողները կարողացել են փրկել նրան, բայց նրանք զոհվել են։ Տղան մեծացել է, երազելով վրեժխնդիր լինել իր մահացած ընտանիքի համար։
Ջի Սանգը դարձել է հայտնի բժիշկ ուռուցքաբանության ոլորտում։ Նա եղել է կամավոր պատերազմի ժամանակ, և աշխատել է աշխարհի խոշորագույն հիվանդանոցներում, բուժել է հազվադեպ դեպքեր։ Բայց նա ամեն ինչ թողնում է, որպեսզի վերադառնա Կորեա, քանի որ, այնտեղ երևացել է իր ծնողներին սպանած հանցագործների հետքերը։ Նա դարձել է ուռուցքաբանության բաժնի գլխավոր, այն հիվանդանոցում, որտեղ տանում էին հացնագործների հետքերը։ Տղան սկսում է իր ունակությունները օգտագործել հօգուտ հիվանդների, և միաժամանակ փորձում էր ազատվել վիրուսից, գտնել բուժում, որպեսզի կրկին դառնա սովորական մարդ։ Նույն պահին հետևելով թշնամուն, նա ավելի լավն էր դառնում, լավացնելով իր ունակությունները, վերածվել է կատարյալ վամպիրի։ Բայց որքան շատ էր նա ուժեղանում, այնքան շատ էր մեծանում հասարակ մարդ լինելու ցանկությունը։
Դերերում
Գլխավոր հերոսներ
- Ան Ջե Հյոն - Փաք Ջի Սան
- Բեք Սեոնգ Հվան - երիտասարդ Ջի Սանը
Փաք Ջի Սանը գեղեցիկ է, հարուստ, խելացի, հիվանդանոցի ուռուցքաբանության բաժնի գլխավոր։ Նրա ծնողները վարակվել են «վամպիրի» վիրուսով։ Եվ նա համապատասխանաբար ծնվել է վամպիր։ Որպեսզի դառնա մարդ, նա անցկացնում է կլինիկական հետազոտություններ։ Իսկ իր վամպիրի ունակությունները օգտագործում է օգուտ մարդկանց։
- Ջի Ջին Հե - Լի Ջե Ուկ
Լի Ջե Ուկը նույնպես վամպիր է։ Նա հարուստ է, ունի հումորի զգացում, և ընդհանուր առմամբ նա կատարյալ է։
- Կու Հե Սոն - Յու Ռի Թա / Յու Չե Են
- Ջունգ Չան Բի - երիտասարդ Չե Են
Յու Ռի Տան աշխատում է բժիշկ հիվանդանոցում, որը տնօրինում է իր հորեղբայրը։ Մեծացել է հարուստ, ազնվական ընտանիքում, այդ պատճառովել երես առած և ամբարտավան է։ Մի անգամ փոքր տարիքում մոլորվել է անտառում, և նրան փրկել է մի տղա։ Նա միշտ հիշում է այդ դեպքը։
- Սոն Սու Հյոն - Մին Հա Յոն
Երկրորդական հերոսներ
- Ջունգ Հե Ին- Ջու Հյոն ՈՒ
- Ջունգ Հի Սունգ- Չոի Սու Են
- Ջին Կյոնգ- Չոի Կյոնգ Ին (Ասոցացիայի տնօրեն)
- Ռյու Սու Յանգ - Պալ Հյոն Սո (Ջի Սանգի հայրը)
- Պակ Ջու Մի - Հան Սոն Յանգ (Ջի Սանգի մայրը)
- Կիմ Կապ Սու - Յու Սեոկ Ջու
- Սոն Սուկ - Սիլվիա Ան (Նոն)
- Պակ Թե Ին- Սո Հյե Րի
- Կվոն Հյոն Սանգ - Նամ Չոլ Հուն
- Լի Ջի Հուն- J
- Կիմ Յու Սոկ - Ջունգ Ջի Թե
- Ջո Ջե Յուն - Ու Իլ Նամ
- Ջունգ Յոնգ - Լի Հո Յոնգ
- Գոնգ Ջունգ Հվան- Գերարդ Քիմ
- Պակ Ջոն Մյուն - Լի Յանգ Ջու
- Լուվի - Լուվի (Ռոբոտ)
- Կանգ Սունգ Մին - Ջու Ին Հո
Վարկանիշ
Սերիայի # | Ամսաթիվ | Դիտողների միջին քանակ | |||
---|---|---|---|---|---|
TNmS Ratings[7] | AGB Nielsen[8] | ||||
Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | ||
1 | 16 փետրվարի 2015 թվական | 5.3% | 6.0% | 5.2% | 6.0% |
2 | 17 փետրվարի 2015 թվական | 4.9% | 5.3% | 4.7% | 5.1% |
3 | 23 փետրվարի 2015 թվական | 6.1% | 6.3% | 6.0% | 6.2% |
4 | 24 փետրվարի 2015 թվական | 5.8% | 5.9% | 5.5% | 5.6% |
5 | 2 մարտի 2015 թվական | 4.6% | 4.5% | 4.1% | 6.5% |
6 | 3 մարտի 2015 թվական | 5.5% | 5.5% | 5.4% | 5.4% |
7 | 9 մարտի 2015 թվական | 4.4% | 5.2% | 4.4% | 5.2% |
8 | 10 մարտի 2015 թվական | 4.7% | 4.5% | 4.8% | |
9 | 16 մարտի 2015 թվական | 4.6% | 4.6% | 4.3% | 4.3% |
10 | 17 մարտի 2015 թվական | 5.1% | 4.9% | 5.6% | 5.4% |
11 | 23 մարտի 2015 թվական | 4.4% | 3.7% | 3.8% | 3.1% |
12 | 24 մարտի 2015 թվական | 4.9% | 4.0% | 4.5% | 3.6% |
13 | 30 մարտի 2015 թվական | 4.8% | 4.9% | 4.2% | 4.3% |
14 | 31 մարտի 2015 թվական | 5.6% | 6.4% | 5.3% | 5.0% |
15 | 6 ապրիլի 2015 թվական | 5.3% | 5.5% | 4.4% | 4.6% |
16 | 7 ապրիլի 2015 թվական | 5.3% | 5.5% | 5.0% | 5.2% |
17 | 13 ապրիլի 2015 թվական | 5.3% | 5.4% | 3.8% | 3.9% |
18 | 14 ապրիլի 2015 թվական | 5.3% | 5.0% | 4.4% | 4.1% |
19 | 20 ապրիլի 2015 թվական | 6.4% | 6.5% | 4.7% | 4.8% |
20 | 21 ապրիլի 2015 թվական | 5.4% | 5.5% | 5.0% | 5.1% |
Միջինը | 5.2% | 5.3% | 4.7% | 4.8% |
Մրցանակներ և անվանակարգեր
Թվական | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Գերազանցության մրցանակը, Դրամայի միջին հասակի դերասան | Ան Ջե Հյոն | Առաջադրված | |
Գերազանցության մրցանակը, Դրամայի միջին հասակի դերասան | Ջի Ջին Հի | Առաջադրված | ||
Գերազանցության մրցանակը, Դրամայի միջին հասակի դերասան | Կու Հե Սոն | Առաջադրված | ||
Լավագույն զույգBest Couple Award | Ան Ջե Հյոն և Կու Հե Սոն | Առաջադրված | ||
Լավագույն դրամա, Միջին հասակի դրամա կատեգորիա | Լավագույն դրամա | Առաջադրված |
Միջազգային հեռարձակում
Հոնկոնգ- Հոնկոնգում ցուցադրումը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերից,
Ճապոնիա- Ճապոնիայում ցուցադրումը սկսվել է 2015 թվականի հոկտեմբերից, KNTV հեռուստաալիքով,
Թայվան- Թայվանում ցուցադրումը սկսվել է 2015 թվականի նոյեմբերին, GTV հեռուստաալիքով։ Նաև կրկին ցուցադրել են 2016 թվականի մարտին,
Թաիլանդ- Թաիլանդում ցուցադրումը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերին, PPTV HD հեռուստաալիքով[9],
Մյանմա- Մյանմայում ցուցադրումը սկսվել է 2016 թվականի մարտին,
Ֆիլիպիններ- Ֆիլիպիններում ցուցադրումը սկսվել է 2016 թվականի մայիսի 1-ից, Cine Mo! հեռուստաալիքով ժամը՝ 12:00-2:00։ Կրկին ցուցադրել են Jeepney TV հեռուստաալիքով 2016 թվականի հոկտեմբերի 8- ից ժամը՝ 7:00,
Վիետնամ - Վիետնամում ցուցադրումը սկսվել է 2016 թվականի հունիսի 28-ից HTV3 հեռուստաալիքով ժամը՝ 9:00։
Մեծարանք
Չնայած նրան, որ Կորեայում վարկանիշը ցածր է եղել, բայց միջազգայինում այն մեծ ճանաչման է արժանացել և դարձել է համար 1-ը, Drama Fever, Viki, and My Asian TV հեռուստաալիքներում առաջին սերիայից մինչև վերջին սերիան։ Սերիալը զբաղեցրել է Չինական վեիբեյի 1-ին տեղը Թեժ թեմա ցանկում և 6-րդ տեղը Drama Fever Top 10 Most Popular Korean Drama of 2015-ում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/title/tt4343108/
- ↑ Ahn, Sung-mi (2015 թ․ փետրվարի 12). «Little brother from My Love gets shot at big time». The Korea Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ Kim, Min-ji (2014 թ․ դեկտեմբերի 1). «Ahn Jae Hyeon Considering Lead Role for Drama Blood». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Park, Ah-reum (2015 թ․ հունվարի 19). «Ahn Jae Hyeon, Ku Hye Sun, Ji Jin Hee and More Attend Script Reading for Blood». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Choi, Shin-ae (2015 թ․ հունվարի 21). «Ahn Jae Hyeon Dresses Up as a Vampire Doctor for Blood's First Filming». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Park, Seul-gi (2015 թ․ հունվարի 28). «New Drama Blood Team Wishes For The Best». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «--Blood link». PPTV (Thai).
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
- Blood official KBS website (կոր.)
|