Արուն (Կոսի վտակ)
Արուն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 250 կմ և մոտ 530 կմ[1] |
Ավազանի մակերես | 33 578 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Շիշապանգմա |
Գետաբերան | Սապտ Կոսի |
Գետաբերանի տեղակայում | Կոսի գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Barun River? և Sabha River? |
Երկիր | Չինաստան Նեպալ |
Երկրամաս | Տիբեթի ինքնավար շրջան Սագարմատհա |
Ջրահավաք | Գանգեսի ավազան |
Արուն (Չինաստանում՝ Պունգչու, նեպալ.՝ अरुण नदी), գետ Նեպալի արևմուտքում և Տիբեթի ինքնավար շրջանի հարավում։
Սկիզբ է առնում Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե օկրուգի Նյալամ գավառում, այնուհետև հոսում է Տինգրի և Դինգգյո գավառներով։ Արունը հատում է Նեպալի սահմանը Հիմալայների գլխավոր լեռնաշղթայում, Մակալու և Կանչենջանգա լեռնային մասսիվների միջև[2][3]։Սահմանի տարածքում գետի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 3500 մ, իսկ մոտակա լեռներինը հասնում է 8500 մետրի, ինչը Արուն գետի հովիտը դարձնում է ամենախորերից մեկը աշխարհում։
Արունը Նեպալի խոշորագույն գետն է, որը անցնում է Հիմալայներով։ Արունի ավազանը զբաղեցնում է Սանթ Կոսի գետի ավազանի ավելի քան կեսը, սակայն գետի հոսքի միայն մեկ չորրորդն է նրանը։ Դա բացատրվում է այն բանով, ավազանի 80 %–ը գտնվում Հիմալայների անձրևային ստվերում։ Տեղումների միջին քանակը ավազանի տիբեթական մասում չի գերազանցում 300 մմ–ը[4]։ Հիմալայներից անցումից հետո գետը զգալիորեն ավելի ջրառատ է դառնում, քանի որ այնտեղ տիրում է արևմտյան Նեպալի խոնավ մուսսոնային կլիմայի ազդեցությունը։ Արունի ավազանի ռելիեֆը Չինաստանի սահմանից դեպի հարավ լեռնային է, խիստ բաժանված գետահովիտներով։ Այդ շրջանը առանձնանում է բարձր սեյսմիկ ակտիվությամբ։ Արունի ավազանի շրջանում է ապրում է գրեթե կես միլիոն մարդ, նրանց մեծամասնությունը ապրում է գետի հոսանքի ստորին մասում, 300-ից 1000 մետր բարձրության վրա[5]։
Արունը միախառնվում է Սուն Կոսի գետը և ձևավորվում է Սափթ Կոսի հետը։ Սափթ Կոսի գետի ծախսի 37 %֊ը պատկանում է Արունին, Սուն Կոսիի՝ 44 %, իսկ Թամուրինը՝ 19 %[6]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://encyklopedia.pwn.pl/haslo/Arun;3871479.html
- ↑ Morris, captain C.J. «The Gorge of the Arun». The Geographical Journal, September 1923. JSTOR 1780654.
{cite journal}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Gyurme Dorje, 1999, op. cit..
- ↑ Kattelmann, Richard (1990). «Hydrology and development of the Arun River, Nepal» (PDF). Proceedings of two Lausanne Symposia, August 1990, IAHS publ. no. 193. International Association of Hydrological Sciences. էջ 778. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Kattelmann, 1990, op. cit. (PDF), էջ 778
- ↑ K.L.Rao. «India's Water Wealth». p. 70. Google books. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուն (Կոսի վտակ)» հոդվածին։ |
|