Արջնդեղ թունավոր (լատին․՝ Agrostémma githágo), մեխակազգիների ընտանիքի երկշաքիլավոր, գարնանային, ձմեռող, տիպիկ անցողիկ բուսատեսակ։ Ունի ամուր, ուղղահայաց, բավականին խորը թափանցող արմատային համակարգ։ Բույսի ամբողջ վերգետնյա մասը, մինչև ծաղկի բաժակաթերթերի ծայրը, պատված է բարակ ու երկար մազմզուկներով։ Գծային տերևները ցողունի վրա նստած են զույգ-զույգ։ Դրանից դուրս են գալիս երկրորդային տերևները։
Գրեթե յուրաքանչյուր ճյուղավորման ծաղիկները ցողունների ծայրին նստած են մեկական հատով, խոշոր են, ունեն վառ կարմիր պսակաթերթեր, անհոտ են։
Պտուղը ձվաձև տուփիկ է և պարունակում է 30-40 երիկամաձև, կլորավուն սերմեր։ Դրանք ունեն սև գույն, խամրած են, ծածկված են ելուններով։ Մեկ բույսը կարող է տալ մինչև 300 սերմ, որոնք կարող են ծլել նույն տարվա աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը։
Տարածված են գրեթե ողջ Եվրոպայում և Ասիայում։ Սերմերը թունավոր են, պարունակում են 5-6 տոկոս սապոննիններ, գիտագին։
Աղբյուրներ
- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|