Արվեստների և գիտության քաղաք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Hemispheric_-_Valencia%2C_Spain_-_Jan_2007.jpg/220px-Hemispheric_-_Valencia%2C_Spain_-_Jan_2007.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Ciutat_de_les_Arts_i_les_Ci%C3%A8ncies_-_L%27Umbracle.jpg/220px-Ciutat_de_les_Arts_i_les_Ci%C3%A8ncies_-_L%27Umbracle.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/Ciutat_de_les_Arts_i_les_Ci%C3%A8ncies_-_El_Museu.jpg/220px-Ciutat_de_les_Arts_i_les_Ci%C3%A8ncies_-_El_Museu.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9b/El_Palau_de_les_Arts_Reina_Sof%C3%ADa%2C_Valencia_-_Jan_2007.jpg/220px-El_Palau_de_les_Arts_Reina_Sof%C3%ADa%2C_Valencia_-_Jan_2007.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/La_ciudad_de_las_ciencias_y_las_artes.jpg/220px-La_ciudad_de_las_ciencias_y_las_artes.jpg)
Արվեստների և գիտության քաղաք (վալենս. Ciutat de les Arts i les Ciències, իսպ.՝ Ciudad de las Artes y las Ciencias), Իսպանիայի Վալենսիա քաղաքում Թուրիա գետի չորացած հունի վրա հինգ կառույցից կազմված ճարտարապետական համալիր։ Դիզայնը վալենսիացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավեինն է, շինարարությունն սկսվել է 1996 թվականին։ Համալիրը հանդիսանում է ժամանակակից ճարտարապետության ակնառու օրինակներից մեկը։
«Քաղաքը» կազմված է հինգ շենքից, որոնց սովորաբար անվանում են իրենց վալենսերեն (կատալոներեն) անուններով.
- El Palau de les Arts Reina Sofía - օպերային թատրոն և բեմ այլ թատերական բեմադրությունների համար
- L'Hemisfèric - IMAX կինոթատրոն, պլանետարիում, լազերային բեմադրությունների թատրոն
- L'Umbracle - պատկերասրահ/այգի
- El Museu de les Ciències Príncipe Felipe - գիտական թանգարան
- L'Oceanogràfic - օվկիանոսագիտական պարկ բաց երկնքի տակ
Համալիրը շրջապատված է զբոսայգիներով, առվակներով և ավազաններով, այս տարածքը քաղաքի բնակիչների և հյուրերի հանգստի հանրահայտ վայր է, այստեղ աշխատում են բարեր և սրճարաններ։
Պատմություն
- Նախագծի աղբյուրները
1989 թվականին Վալենսիայի նախագահ Ժուան Լերման ընդունում է Վալենսիայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Մարիա Լոպես Պայերոյի առաջարկը՝ Թուրիա գետի հին հունի զբոսայգում կառուցել գիտական թանգարան։ Թանգարանի նախագիծը մշակում է նման տարածքներում նմանօրինակ բնութագիչներով Մյունխենում, Լոնդոնում և Կանադայում նախագծեր և կառուցում իրականացրած մի թիմ։
«Գիտության քաղաք» անունը նախագծին տվել է ինքնավար կառավարությունը։ Նախագիծը ներառում էր 370 մետրանոց կապի աշտարակ, որը պիտի լիներ աշխարհում երրորդ տեղում, պլանետարիում և գիտության թանգարան։ Աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում էր մոտավորապես 25 մլրդ պեսետ կամ մոտ 150 մլն եվրո։
- Շինարարություն
1991 թվականի մայիսին խորհուրդը հաստատում է հողերի հանձնումը։ Չորս ամիս անց ներկայացվում է Սանտյագո Կալատրավայի մշակած նախագիծը։ Շինարարությունը սկսվում է 1994 թվականի վերջին։
- Բացում
1998 թվականի ապրիլին համալիրի L'Hemisfèric շենքն իր դռները բացում է հանրության առջև։ Տասնմեկ ամիս անց բացվում է նաև El Museu de les Ciències Príncipe Felipe: 2002 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ L'Oceanographic-ի (Եվրոպայի ամենամեծ ակվարիում) բացումը։ 2005 թվականի հոկտեմբերի 8-ին բացվում է Palau de les Arts Reina Sofía և դառնում Վալենսիայի օպերային թատրոնը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/El_Museu_de_les_Ciencies_Principe_Felipe.Valencia.jpg/600px-El_Museu_de_les_Ciencies_Principe_Felipe.Valencia.jpg)