Արտանիշ, Ադա, Ադաթափա, թերակղզի Սևանա լճի հյուսիսային ափին՝ Արտանիշի և Շորժայի ծոցերի միջև։
Սևանի լեռնաշղթայից բաժանված է ջրաբերուկային հարթությամբ։ Տարածքը՝ 25 կմ², առավելագույն բարձրությունը՝ 2461 մ (Արտանիշ լեռ)։ Կազմված է վերին կավճի և պալեոգենիկրաքարերից։ Ափերին կան լճային դարավանդների հետքեր։ Կլիման չափավոր ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառաթփուտային[1]։ Գեղամասար գետից միջև Արտանիշի թերակղզի ձգվում է «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքների մի մասը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 134)։