Արտացոլք ջրի մեջ
Արտացոլք ջրի մեջ լատիշ․՝ Atspulgs ūdenī | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | լատիշերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Անդրիս Ռոզենբերգս |
Դերակատարներ | Ուլդիս Պուցիտիս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Արտացոլք ջրի մեջ» (լատիշ․՝ Atspulgs ūdenī), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել ռեժիսոր Անդրիս Ռոզնբերգսը Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[1]։
Սյուժե
Քսանյոթ տարվա բացակայությունից հետո Ռիգայից իր հայրենի քաղաք է վերադառնում տաղանդավոր վիրաբույժ Զիգուրդս Մարկալսը։ Կյանքն այնպես է դասավորվել, որ նա ճակատագրի բերումով ստիպված է եղել ամեն ինչ սկսել սկզբից։
Քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ նա աշխատանքի է տեղավորվել, ուրախ է բարձրակարգ մասնագետի՝ կլինիկա գալու համար։ Սակայն այդ կարծիքը շուտով նա ստիպված էր փոխել, երբ բժիշկ Մարկալսն ստանձնում է անհասկանալի արդյունքով ամենադժվար վիրահատություններ, որոնց մահացու ելքի դեպքում անխուսափելիորեն վատանում են կլինիկայի վիճակագրական ցուցանիշները։
Շուտով գործընկերների միջև ծագում է հակամարտություն, որը ստիպում է հերոսին չհամաձայնել հանգամանքների հետ, դրսևորել սկզբունքայնություն ու հրաժարվել հարկադրված փոխզիջում փնտրելու անհրաժեշտությունից։ Նա կրկին պատրաստ է թողնել ամեն ինչ՝ և՛ հետաքրքիր աշխատանքը, և՛ այն աղջկան, որի հանդեպ նա զգացմունքներ է ունի, և որը նրան փոխադարձությամբ է պատասխանել։ Սակայն գործի ճշտության վերաբերյալ կասկածները վերջին պահին համակում են Զիգուրդսին։
Դերերում
- Ուլդիս Պուցիտիս – Զիգուրդս Մարկալնս
- Ուլդիս Դումպիս – Բրատկուս
- Իմանտ Սկրաստինշ – Նիկոլայ
- Լասմա Կուգրենա (Մուրնիեցե) – Իրիտա
- Մարուտա Ֆելդմանե – Ռամոնա
- Ձիդրա Ռիտենբերգա – քարտուղար
- Էվալդս Վալտերս – Պետերիս Լոդինշ
- Ակվելինա Լիվմանե – բժիշկ
- Ա. Յանսոնե – Ինդրիկսոնե
- Կ. Ստուլպին – Ինդրիկսոն
- Օլգա Կրումինյա
- Եվա Մուրնիեցե
- Գունար Պլացենս
- Այվարս Սիլինշ
- Յուրիս Ստրենգա
- Հարալդ Թոփսիս
- Միխայիլ Կուբլինսկիս
- Հելենա Ռոմանովա
- Իմանտս Ադերմանիս
- Անտոնիա Կլեյմանե
- Լոլիտա Ցաուկա
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակներ՝ Անդրիս Կոլբերգս, Յանիս Լապսա
- Բեմադրող ռեժիսոր՝ Անդրիս Ռոզենբերգս
- Բեմադրող օպերատոր՝ Յանիս Մուրնիեկս
- Կոմպոզիտոր՝ Էգիլ Ստրաումե
- Բեմադրող նկարիչներ՝ Գունարս Բալոդիս, Առնոլդ Բրիտալ
- Գեղարվեստական ղեկավար՝ Յուլի Կարասիկ
- Հնչյունային օպերատոր՝ Ե. Օլշանկո
- Խմբագիր՝ Յա․ Ռոկպելնիս
- Տնօրեն՝ Գ. Բլումենտալ[2]
Մրցանակներ
- Երևանում համամիութենական կինոփառատոնի (1978) մրցանակ Անդրիս Ռոզենբերգսին՝ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար, Յանիս Մուրնիեկսին՝ լավագույն օպերատորական դեբյուտի համար, Լասմե Կուգրենին՝ լավագույն դերասանական դեբյուտի համար։
- «Խորհրդային Էկրան» ամսագրի մրցանակ Անդրիս Ռոզենբերգսին՝ լավագույն ռեժիսորական նորամուտի համար։
Մեջբերում
«Կյանքը բարդ բան է։ Կամ կարողացիր հարմարվել, կամ դիմացիր։ Միայն երկու տարբերակ կա։ Մնացած ամեն ինչ ինքնախաբեություն է կամ պատրանք։ Դուք կդառնաք արտացոլք ջրի վրա։ Փչում է թեթև քամի, և դու ասես չկաս»։
Ծանոթագրություններ
- ↑ «Արտացոլք ջրի մեջ» ֆիլմը Кино-Театр.Ру կայքում
- ↑ «Արտացոլք ջրի մեջ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|