Արևելյան գերեզմանատուն

Արևելյան գերեզմանատուն
բելառուս․՝ Усходнія могілкі
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՄինսկ
Երկիր Բելառուս
Հիմնման տարի1952
Մակերես24 հեկտար
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն

Արևելյան գերեզմանատուն (բելառուս․՝ Усходнія могілкі, ոչ պաշտոնական անվանումը՝ Մոսկովյան, խորհրդային տարիներին կոչվել է «Մոսկովյան խճուղու գերեզմանատուն»), Մինսկի ամենահայտնի[1] գերեզմանատունը։ Ընդհանուր մակերեսը կազմում է 23,1 հա։

Պատմություն

Բացվել է 1952 թվականին։ Մինսկի Արևելյան գերեզմանատանը հուղարկավորվել են Բելաուսական ԽՍՀ-ի առաջին դեմքեր, ինչպես նաև գիտության և մշակույթի ականավոր գործիչներ[2][3][4][5]։

Արևելյան գերեզմանատանը կան նաև խմբակային թաղումների վայրեր։ Ամենակենտրոնում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմանը, գերեզմանատանը կանգնեցվել է զանգվածային հրմշտոցի հետևանքով Նեմիգայում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։

Չնայած գերեզմանոցը համարվում է փակ, այնտեղ կա ազատ տարածք նոր գերեզմանների համար։ Արևելյան գերեզմանատանը կարող է թաղման տեղ հատկացվել բելառուսական ականավոր գործիչներին համար[6]։

Հայտնի մարդկանց գերեզմաններ

Մինսկի Արևելյան գերեզմանատունը իր նշանակությամբ հաճախ համեմատվում է Նովոդևիչյան գերեզմանատան հետ, որտեղ ընդունված է թաղել ականավոր պետական գործիչների, գիտության և մշակույթի գործիչների։

Գերեզմանոցի կարևոր տեսարժան վայրերից է Վլադիմիր Մուլյավինի գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը, որը ղեկավարել է «Песняры» խումբը[7]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ