Արևմտյան արվեստի ազգային թանգարան

Արևմտյան արվեստի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ, թանգարանի շենք, ազգային թանգարան և ակադեմիական հրատարակիչ
Երկիր Ճապոնիա[1]
ՏեղագրությունUeno-kōen?
Մասն էՈւենո զբոսայգի[2]
Հասցե7-7 Ueno-koen, Taito-ku110-0007
Հիմնադրվել էապրիլի 1, 1959[3]
ՀիմնադիրՄացուկատա Կոձիրո[4]
Այցելուներ1 368 703 մարդ (2018)[5] և 1 587 363 մարդ (2019)[6]
Կայքnmwa.go.jp(ճապոներեն)(անգլ.)(չին.)(կոր.)

Արևմտյան արվեստի ազգային թանգարան (国立西洋美術館 Kokuritsu Seiyō Bijutsukan?, անգլ.՝ National Museum of Western Art, NMWA), արևմտյան ավանդույթների մասնագիտացված առաջնային պատկերասրահ Ճապոնիայի Թայթո շրջանում։ Թանգարանը գտնվում է Թայթոյի Ուենո զբոսայգու թանգարանային և կենդանաբանական այգու համալիրում։

Պատմություն

Օգյուստ Ռոդենի «Մտածողը» Արևմտյան արվեստի ազգային թանգարանի մուտքի մոտ

Թանգարանը հիմնադրվել է 1959 թվականի հունիսի 10-ին արվեստի հավաքորդ Մացուկատա Կոձիրոյի (1865-1950) հավաքածուի հիման վրա։ Մացուկատայի ձեռքբերումներն ստեղծել են այն կորիզը, որի հենքի վրա ստեղծվել է արևմտյան արվեստի ազգային թանգարանը[7]։

Թանգարանում ցուցադրվում են վաղ Վերածննդից մինչև XX դարի գործեր, որոնցից շատերը ձեռք են բերվել թանգարանի բացումից ի վեր։ Թանգարանի նպատակն է հանրությանը հնարավորություն տալ գնահատելու արևմտյան արվեստը[8]։

Թանգարանն արևմտյան արվեստին նվիրված Ճապոնիայի միակ ազգային հաստատությունն է։ Հիմնադրումից ի վեր այստեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, արվեստի ստեղծագործությունների և փաստաթղթերի ձեռքբերում, հետազոտություն, վերականգնում և պահպանում, ուսուցում, ինչպես նաև արևմտյան արվեստի հետ կապված նյութերի հրապարակում[8]։

Թանգարանն ամեն տարի ներառվում է զարգացման և կազմակերպման հատուկ ցուցահանդեսների շարքում, որոնց ընթացքում աշխատանքները Ճապոնիայի և նրա շրջանակներից դուրս մասնավոր հավաքածուներից և թանգարաններից փոխառվում և ցուցադրվում են[8]։ 1963 թվականին թանգարանը ներկայացրեց Մարկ Շագալի 450 աշխատանքներ, որի ընթացքում գործերը բերվեցին 15 երկրներից, այդ թվում 8 կտավ Խորհրդային Միությունից[9]։

Հավաքածուներ

Կլոդ Մոնե, Ջրաշուշաններ, 1916, կտավ/յուղաներկ, 200.5 × 201 սմ

Մշտական հավաքածուի ձևավորման և զարգացման համար հիմնադրումից ի վեր թանգարանն ամեն տարի ձեռք է բերում արվեստի գործեր[8]։ Հավաքածուն ներառում է շուրջ 4500 աշխատանք, այդ թվում 14-20-րդ դարերի գեղանկարներ, քանդակներ[7]։

Գեղանկարներ, վաղ 18-րդ դար
Գլխավոր շենքում ներկայացված են նախա 18-րդ դարի աշխատանքներ, այդ թվում Պաոլո Վերոնեզեի[10], Պիտեր Պաուլ Ռուբենսի[11] Պիտեր Բրեյգելի և Ֆրանգոնարդի աշխատանքները[12]։ Կտավների մեծ մասը կրոնական թեմաներով աշխատանքներ են։

Գեղանկարներ, 19-20-րդ դդ.
Թանգարանի մասնաշենքի նոր թևում ներկայացված է 19-20-րդ դդ. ֆրանսիացի նկարիչների աշխատանքներ, այդ թվում՝ Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի, Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի, Կլոդ Մոնեի, Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի աշխատանքները[13]։ Պատկերասրահը ցուցադրում է նաև հաջորդ սերնդի արվեստագետների գործերից՝ Ալբեր Մարքե, Պիկասո, Խայիմ Սուտին, Էրնստ, Միրո, Ժան Դյուբուֆֆե, Պոլոք[14]

Գծանկարներ
Գծանկարների հավաքածուում ներկայացված են 18-19-րդ դդ. ֆրանսիացի արվեստագետներ Ֆրանսուա Բուշեն, Ֆրանգոնարդը, Էժեն Դելակրուան, Գյուստավ Մորոն, Օգյուստ Ռոդենը, Պոլ Սեզանը։

Տպագրություն
Տպագրական հավաքածուում ներկայացված են 15-20-րդ դդ. աշխատանքներ, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Հանս Հոլբեյնի, Ռեմբրանդի, Ջովաննի Բատիստա Պիրանեզիի, Ֆրանցիսկո Գոյայի աշխատանքներ[15]։

Ընդհանուր կատալոգ

«Ճապոնիայի ազգային արվեստի հավաքածուի ընդհանուր կատալոգը» ճապոնական ազգային արվեստի 4 թանգարանների համախմբված կատալոգ է[16]՝

  • Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Կիոտո)[17]
  • Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Տոկիո)
  • Ժամանակակից արվեստի ազգային թանգարան (Օսակա)
  • Արևմտյան արվեստի ազգային թանգարան

լը Կորբյուզիե շենք

Թանգարանի հիմնական շենքը նախագծել է շվեյցարացի ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեն (1887-1965), ով ավելի հայտնի է որպես լը Կորբյուզիե։ Սա Հեռավոր Արևելքում նրա միակ կառույցն է[18]։ Բազմահարկ, երկաթբետոնյա շենքի կառուցումն ավարտվել է 1959 թվականի մարտին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման խորհրդանիշ[19]։

Շենքի լրացուցիչ աշխատանքներ

Տարիների ընթացքում թանգարանը ընդարձակվել է։ Սակակուրա Ասոսիեյթսը 1964 թվականին նախագծեց դասախոսությունների սրահ, գրասենյակային շենք, 1984 թվականին՝ տոմսարկղի տարածք։ 1979 թվականին Մեկավա Ասոսիեյթսը նախագծեց շենքի նոր հավելված և 1998 թվականին Քաղաքաշինության նախարարության, Յոկոյամա ճարտարագիտական և Շիմիզու շինարարական ընկերությունների հետ համատեղ թանգարանում տեղադրեցին սեյսմակայուն հենքեր[20]։

Համաշխարհային ժառանգություն

Ֆրանսիական կառավարության խնդրանքով 2007 թվականին Ճապոնիան շենքը որպես Ճապոնիայի մշակութային արժեք, պայմանականորեն ներառեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում։

2016 թվականի հուլիսին ՅՈՒՆԵՍՕ-ն լը Կորբյուզիեի 17 աշխատանքներ ներառեց համաշխարհային ժառանգության ցանկում, այդ թվում նաև 1959 թվականին կառուցված Արևմտյան արվեստի ազգային թանգարանի շենքը[21]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան արվեստի ազգային թանգարան» հոդվածին։