Աքիանե Քրամարիկ
Աքիանե Քրամարիկ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1994[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Mount Morris, Իլինոյս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, նկարչուհի և գրող |
Թեմաներ | պոեզիա |
Կայք | akiane.com |
Աքիանե կամ Աքիանե Քրամարիկ (անգլ.՝ Akiane Kramarik, հուլիսի 9, 1994[1], Mount Morris, Իլինոյս)[2][3], ամերիկյան նկարիչ, բանաստեղծ, պրոդյուսեր, բարերար և մարդասեր։ Համաշխարհային ճանաչում ստացած հրաշամանուկ-նկարիչ։ Նկարել սկսել է չորս տարեկանից՝ տեսիլքների ազդեցությամբ[4]։ Ամենահայտնի նկարը Աշխարհի իշխան կտավն է[5], որն ավարտել է ութ տարեկանում։ Այդ տարիքից սկսել է նկարչություն ուսուցանել իր հասակակիցներին։
Ստեղծել է ավելի քան 200 արվեստի գործեր, 800 գրական ստեղծագործություններ, երկու հրատարակված ամենալավ վաճառվող գրքեր և բազմաթիվ հրատարակություններ։ Հանդես է եկել է հարյուրավոր ռադիոհաղորդումներում, վավերագրական ֆիլմերում, ինչպիսիք են՝ Miracle Detectives, Superhuman Geniuses[6], Indigo (2003), Painting the Impossible (2017)[7][8] ու հեռուստատեսության առաջատար զրույց-հանդեսներում, ինչպիսիք են՝ «Oprah Winfrey Show», «World News Tonight», «Good Morning America», CNN-ի «Glenn Beck Show», «The View», «Fox News» և այլն։
Ճանաչման արժանացել է ինը տարեկանում՝ Օփրայի շոուին մասնակցելուց հետո[9]։ Ֆորելի ակադեմիային կից Աքիանե արվեստի դպրոցի համահիմնադիրն է[10]։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Աքիանեն ծնվել է 1994 թվականի հուլիսի 9-ին, Իլինոյս նահանգի Օգլի Մաունթ Մորիս քաղաքում, ծայրահեղ չքավոր ընտանիքում։ Ընտանիքի հինգ երեխաներից երրորդն է և միակ դուստրը[11]։
Աքիանեն նկարել սկսել է չորս տարեկանում, իսկ վեց տարեկանում, երբ նա սկսել է նկարել կտավի վրա, մորն ասել է, որ նկարում է, քանի որ «Աստծո մասին տեսիլքներ է» ունենում։ Մայրը՝ Ֆորելին, ծնունդով Խորհրդային Լիտվայից և աթեիստ, հայրը՝ Մարկը, ամերիկացի և հոգևոր սկզբունքներից հրաժարված կաթոլիկ, պնդում էին, որ աղջիկը նման խոսակցություններ չվարի, բայց Աքիանեն շարունակ ասում էր, որ իր տեսիլքներում տեսնում է երկնային պատկերներ և Հիսուս Քրիստոսի դեմքը։ Նրա աթեիստ ծնողները երկուսն էլ տարակուսած ու զարմացած էին՝ իրենց փոքրիկ դստեր նկարները տեսնելով։ Դրանցում նա պատկերում էր Տիեզերքը և Հիսուս Քրիստոսին, որին նա անվանում է «Աստված»։
The Washington Times ամերիկյան օրաթերթին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչ է նշանակում «Աստծո մասին տեսիլքներ»․
Տեսիլքը նման է անապատի օազիսին։ Դուք չեք կարող այնտեղ մնալ ամբողջ ժամանակ, քանի որ դուք պետք է շարունակեք ձեր ճանապարհորդությունը հավատքի փորձություններով լի կյանքի վայրիվերումների անապատում… Ես այդքան էլ չեմ մտածում տեսիլքների հայտնվելու մասին, քանի որ գիտեմ, որ այն կլինի այն ժամանակ, երբ ես դրան ամենաքիչն եմ սպասում… Ես դեռ շարունակում եմ տեսիլքներ ունենալ, որոնք ոգեշնչում են իմ աշխատանքում[11]։ - Աքիանե, The Washington Times, 2018
|
Կրթություն
Աքիանեն նախնական կրթությունը ստացել է եկեղեցու ծխական դպրոցում, բայց հետագայում տնային կրթություն է ստացել։ Նա չունի ակադեմիական կրթություն[4]։ Իր վրա ունեցած ազդեցությունների և մոտիվացիայի մասին խոսելիս պատմել է եկեղեցական միջավայրի ազդեցության մասին։
Իմ հաճախած ծխական դպրոցներից մեկի արձանիկների, ռելիեֆների, նկարների կրոնական արվեստը մեծապես ազդել է հայտնի կերպարների նկատմամբ իմ հետագա ձգտման վրա։ Առաջին անգամ էի բախվում աստվածային կոչվող համաշխարհային ընկալման հետ, բայց հոգուս խորքում զգում էի, որ ամեն ինչ ընկալում էի շատ ավելի լայն և խորը իմաստով։ Ինձ թվում էր, որ մարդկանց մեծամասնությունն ամբողջովին անտեսում են այլ իրականությունը, կամ էլ այն իրականությունը, որը նրանք ընկալում են, տեսանելի է միայն շատ նեղ տեսանկյունից[12]։ |
The Washington Times-ին տված հարցազրույցում Աքիանեն իր կրթության մասին խոսելով՝ ասել է, որ քոլեջ հաճախելու ծրագրեր չունի։
Իսկական նկարչի համար կյանքը իսկական ակադեմիա է։ Ես միշտ և՛ ուսանող եմ, և՛ ուսուցիչ։ Ես ութ տարեկանից երեխաներին արվեստ եմ դասավանդում։ Այժմ ես Ֆորլիի ակադեմիայի Աքիանե արվեստի դպրոցի համահիմնադիրն եմ, որտեղ այժմ մենք ուսանողներ ենք ընդգրկում։ Որպես կյանքի ուսանող, ես ամեն օր անծանոթ տարածքները փորձարկելու և ուսումնասիրելու նորանոր մարտահրավերներ եմ ունենում[11]։ - Աքիանե, The Washington Times, 2012 փետրվարի 21
|
Մատենագրություն
- Kramarik, Akiane. (2006). Akiane: My Dream is Bigger Than I: Memories of Tomorrow. Post Falls, Idaho: Artakiane LLC. ISBN 978-0-9778697-3-2. OCLC 769188128. ISBN 0-9778697-0-9
- Kramarik, Akiane. (2006). Akiane: Her Life, Her Art, Her Poetry. Nashville, Tenn.: W Publishing Group. ISBN 0-8499-0044-1. OCLC 62324957.
Հեռուստատեսային Հաղորդումներ
- Akiane on The Katie Couric Show 2014 թվականի հունվարի 08
- Akiane Kramarik ՅուԹյուբում
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Akiane art tour 2007». La Prensa. San Diego. 2007 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին – via Highbeam.
- ↑ Centi, Lori Rose. «Interview: Akiane speaks of heaven and paintings». The Washington Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 4,0 4,1 Robin Heflin (2004 թ․ հուլիսի 11). «Strokes of genius; Just 10, Post Falls' Akiane Kramarik is dazzling everybody with her paintings, poetry». The Spokesman-Review. Spokane, WA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին – via Highbeam.
- ↑ Jones, Justin (2014 թ․ նոյեմբերի 17). «Blessed or Cursed? Child Prodigies Reveal All». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին. «"Some researches actually analyzed my work and compared the Shroud of Turin with. . . this painting," Akiane told Katie Couric earlier this year. The Shroud of Turin is the alleged cloth in which Jesus was buried after he was crucified. "They said it was almost 80 to 90 per cent accurate.»
- ↑ «Superhuman: Genius (2008)». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Painting The Impossible by Akiane Kramarik
- ↑ «Akiane Kramarik». IMDb. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Akiane - The Oprah Show (2003)». www.youtube.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Home» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
{cite web}
: Text "Foreli Academy" ignored (օգնություն) - ↑ 11,0 11,1 11,2 «Interview: Akiane speaks of heaven and paintings». The Washington Times. 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «MY LIFE BY AKIANE». Akiane.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- Ֆեյսբուքյան էջ
- Պաշտոնական կայք
- «Akiane art».
- Աքիանե Քրամարիկ Internet Movie Database կայքում
- «Interview: Akiane Kramarik». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
- Akiane 2017 Prodigy Gallery: Prophetic Masterpieces unveil Memories of Tomorrow! (With Expositions!)
|