Աֆղանական աղվես
Աֆղանական աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Vulpes cana | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Աֆղանական աղվես (լատին․՝ Vulpes cana), իրական աղվեսների ենթատեսակ, որը հանդիպում է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Ունի բազմապիսի անուններ՝ աֆղանական աղվես, արքայական աղվես, թագավորական աղվես (պարս.՝ شاهروباه, շահրուբահ)[1], շնաղվես, սև աղվես, ժայռաղվես և այլն[2]։
Նկարագրություն և տարածվածություն
Ինչպես և մյուս անապատային աղվեսները աֆղանական աղվեսները ունեն լայն և մեծ ականջներ, բայց չունեն թաթերի վրայի մազածածկ, որը պաշտպանում է տաք ավազից։ Նրանց պոչը ունի համարյա նույն երկարությունը ինչ մարմինը։ Մորթին բաց գույնի է՝ սև պոչի ծայրով։ Չափսի փոքրությամբ աֆղանական աղվեսը զիջում է միայն ֆենեկ աղվեսին։ Աֆղանական աղվեսները ունեն մոտ 30 սմ մարմնի երկարություն, մոտ 30 սմ պոչի երկարություն և կշռում են մոտ 1,5 կիլոգրամ։
Աֆղանական աղվեսները թաթերի վրա չունեն մազածածկ, որը պաշտպանում է ավազի տաքությունից[3][4]։ Նրանց թաթերը ավելի նման են կատուների թաթերին և ճանկերը սուր են ու կոր[5]։ Նրանք շատ արագ վազում են և հավասարակշռությունը պահում են երկար պոչով։ Շատ լայն թռիչքներ են կատարում և կարող են ուղղահայաց ուղղությամբ մագլցել[6]։
Աֆղանական աղվեսը հանդիպում է Աֆղանստանի սարերում և տափասատաններում, Թուրքմենիստանում[7], Հյուսիսային Իրանում, Պակիստանում և Իսրայելում[8]։ Կարող է բնակվել նաև Օմանում, Եմենում, Հորդանանում Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսի որոշ հատվածներում (Սինայի թերակղզում)[9][10]։
Բազմացում
Սովորաբար աֆղանական աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 50-55 օր և ծնում են երկուսից չորս ձագուկ։ Ձագերը մորական կաթով սնվում են առաջին ութ շաբաթների ընթացքում և սեռապես հասունանում են 8-10 ամսականում։ Աֆղանական աղվեսները ապրում են մոտ 4-5 տարի, սակայն կարող են ապրել մինչև 10 տարի։
Սննդառություն
Աֆղանական աղվեսները ամենակեր են և հիմնականում սնվում են բուսական սննդով։ Նրանք բոլոր աղվեսների տեսակների միջից ամենաբուսակեր աղվեսներն են։ Բացի դրանից սնվում են նաև կենդանական սննդով՝ մանր կրծողներ և միջատներ։
Ծանոթագրություններ
- ↑ «Blanford's fox». Breeding Centre for Endangered Arabian Wildlife. 2007 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Don E. Wilson; DeeAnn M. Reeder (2005 թ․ նոյեմբերի 16). Mammal species of the world: a taxonomic and geographic reference. Smithsonian. էջ 583. ISBN 978-1-56098-217-3.
- ↑ Sillero-Zubiri, Claudio; Hoffman, Michael; and MacDonald David W. Canids: Foxes, Wolves, Jackals, and Dogs: Status Survey and Conservation Action Plan. Gland, Switzerland and Cambridge, UK: IUCN; 2004. p206
- ↑ Geffen, E., Hefner, R., Macdonald, D.W. and Ucko, M. 1992d. Morphological adaptations and seasonal weight changes in the Blanford’s fox, Vulpes cana. Journal of Arid Environments 23:287–292.
- ↑ IUCN/SSC Canid Specialist Group. Canids: Foxes, Wolves, Jackals, and Dogs – 2004 Status Survey and Conservation Action Plan Արխիվացված 30 Հոկտեմբեր 2011 Wayback Machine. Cambridge: IUCN/SSC Canid Specialist Group, 2004. p. 197.
- ↑ «Rare creature caught on camera in UAE after 17 years». Khaleej Times. 2019 թ․ մարտի 30. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Blanford's fox Distribution». Breeding Centre for Endangered Arabian Wildlife. 2004 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ GBIF sighting records Արխիվացված 5 Նոյեմբեր 2015 Wayback Machine
- ↑ El-Alqamy, H.; Wacher, T. J.; Hamada, A.; Rashad, S. (2003), Camera Traps; A Non-invasive Sampling Technique to Redefine the Large Mammals Fauna of South Sinai, Cat Specialist Group, Արխիվացված է օրիգինալից 2020-07-01-ին, Վերցված է 2020-07-01-ին Full Book-2003
- ↑ Llewellyn-Smith, R.E. (2000), A short note on Blanford's fox Vulpes cana in the mountains of Ras Al Khaimah, Tribulus 10.1:23–24
Արտաքին հղումներ
- ARKive – images and movies of the Blanford's fox (Vulpes cana) Արխիվացված 2006-04-22 Wayback Machine
- Lioncrusher's Domain – Blanford's Fox (Vulpes cana) facts and pictures Արխիվացված 2005-05-17 Wayback Machine
- IUCN/SSC Canid Specialist Group: Blanford's Fox Արխիվացված 2006-10-06 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆղանական աղվես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆղանական աղվես» հոդվածին։ |
|