Բալենու այգին (ֆիլմ, 1999)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալենու այգին (այլ կիրառումներ)
Բալենու այգին անգլ.՝ The Cherry Orchard | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Հիմք | Բալենու այգի |
Թվական | 1999 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Միխալիս Կակոյաննիս |
Սցենարի հեղինակ | Միխալիս Կակոյաննիս |
Դերակատարներ | Շառլոտա Ռեմփլինգ, Ալան Բեյթս, Էնդրյու Հովարդ, Ֆրենսիս դե լա Տուր, Ջերարդ Բաթլեր, Իեն ՄակՆիս, Քեթրին Քարթրիջ, Մելանի Լինսկի, Մայքլ Ֆոֆ, Օուեն Թիլ, Տուշկա Բերգեն, Քսանդեր Բերքլի և Իցխակ Ֆինցի[1] |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Նկարահանման վայր | Բուլղարիա |
Տևողություն | 141 րոպե[2] |
«Բալենու այգին» (անգլ.՝ The Cherry Orchard), 1999 թվականին ռեժիսոր Միխալիս Կակոյանիսի նկարահանած դրամատիկական ֆիլմ՝ հիմնված Անտոն Չեխովի համանուն պիեսի վրա։ Նկարահանումները կատարվել են Բուլղարիայում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1999 թվականի նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի միջազգային կինոփառատոնում[3]։
Սյուժե
Լյուբով Անդրևնա Ռանևսկայան տարեց արիստոկրատ տիկին է, ով Փարիզից դստեր հետ վերադարձել է իր «Բալենու այգին» կալվածք, որը շուտով նա կկորցնի պարտքերի պատճառով։ Չնայած ակնհայտ ֆինանսական խնդիրներին, Ռանևսկայան շարունակում է ապրել անցյալով, խաբելով իրեն և իր ընտանիքին։
Դերերում
- Շառլոտա Ռեմփլինգ՝ Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա
- Ալան Բեյտս՝ Լեոնիդ Անդրեևիչ Գաև
- Օուեն Տիլ՝ Երմոլա Ալեքսեևիչ Լոպախին
- Կատրին Կարտլինջ՝ Վարյա
- Տուշկա Բերգեն՝ Անյա
- Կսանդեր Բերկլի՝ Սեմյոն Պանտելեևիչ Եպիխոդով
- Ջերարդ Բատլեր՝ Յաշա
- Էնդրյու Հովարդ՝ Պյոտր Սերգեևիչ Տրոֆիմով
- Մելանի Լինսկի՝ Դունյաշա
- Իեն Մակնիս՝ Բորիս Բորիսովիչ Սիմեոնով-Պիշիկ
- Ֆրենսիս դե լա Տուր՝ Շառլոտա Իվանովնա
- Մայքլ Գոֆ՝ Ֆիրս
Մրցանակներ և անվանակարգեր
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածուներ | Արդյունք |
---|---|---|---|---|
1999 | Սալոնիկի միջազգային կինոփառատոն | Լավագույն օպերատորական աշխատանք | Արիս Ստավրու | Հաղթանակ |
Լավագույն դեկորացիա | Դիոնիսիս Ֆոտոպուլոս | Հաղթանակ | ||
Զգեստների լավագույն դիզայն | Դիոնիսիս Ֆոտոպուլոս | Հաղթանակ | ||
Ֆիլմերի հունական միության և հեռուստատեսային տեխնիկների մրցանակ | Միխալիս Կակոյանիս | Հաղթանակ[4] |
Կարծիքներ
Ֆիլմն արժանացել է տարբեր գնահատականների[5][6][7][8]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 54 % դրական գրախոսություն 26 հենքի վրա, Metacritic կայքում՝ 100 -ից 56 միավոր։ Ռոջեր Էբերտը բարձր է գնահատել Շառլոտա Ռեմփլինգի խաղը. «Ռեմփլինգը Ռանևսկու կերպարում ստիպում է դիտել ֆիլմը։ Լրացուցիչ նյութերի շնորհիվ, որոնք օգնում են ավելի ճշգրիտ որոշել նրա խառնվածքը, նա շատ լավ է պատկերում մարդուն, որն ավելի քան գիտակցում է իր խնդիրներն ու թերությունները, բայց ով, այնուամենայնիվ, չի կարող կամ չի ցանկանում որևէ բան անել փոխելու իր վարքը կամ ճակատագիրը»[9]։
Ծանոթագրություններ
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «THE CHERRY ORCHARD». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «GREEK UNION OF FILM AND TELEVISION TECHNICIANS AWARD». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ FILM REVIEW; Grand but Idle In Old Russia, A State of Denial
- ↑ THE CHERRY ORCHARD
- ↑ The Cherry Orchard Review
- ↑ The Cherry Orchard
- ↑ 45 Years and More with Charlotte Rampling
Արտաքին հղումներ
- «Բալենու այգին»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Բալենու այգին»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|