Բանդար Թորքաման (պարս.՝ بندرتركمن), նավահանգստային քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, Թորքաման շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 53 970 մարդ (2016)։
Քաղաքը գտնվում է Գոլեսթան օսթանի արևմտյան մասում` վարչական կենտրոն Գորգանից մոտ 26 կմ արևմուտք, Կասպից ծովի հարավարևելյան մասում գտնվող Գորգանի ծոցի ափին։
Մինչև իսլամական հեղափոխությունը կրել է Բանդար Շահ անունը։ XX դարի առաջին կեսին հանդիսացել է կարևոր նավահանգիստ, սակայն աստիճանաբար կորցրել է նշանակությունը։
Բնակչություն
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 53 970 մարդ, որոնք կազմում էին 14 512 տնտեսություն[1]։ Գոնբադե Քաբուսը Գոլեսթան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Գորգանից և Գոնբադե Քաբուսից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.