Բանսկա Շտյավնիցա (սլովակ.՝ Banská Štiavnica, գերմ.՝ Schemnitz, հունգ.՝ Selmecbánya), քաղաք կենտրոնական Սլովակիայում՝ Շտյավնիցկե Վրխի լեռնազանգվածի ստորոտին։
Պատմական արժեք ներկայացնելու պատճառով քաղաքն ու նրա շրջակայքը 1993 թվականի դեկտեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Պատմություն
Բանսկա Շտյավնիցայի տեղում օգտակար հանածոների առաջին արդյունահանումը սկսվել է մ. թ. ա. III դարում հավանաբար կելտերի կողմից։ 1156 թվականին Բանսկա Շտյավնիցան հիշատակվել է որպես հանքարդյունաբերական քաղաք[1]։ 1217 թվականին առաջին անգամ հիշատակվում է քաղաքի շրջակայքում իրականացվող արծաթի արդյունահանման մասին։ 1238 թվականին Բանսկա Շտյավնիցան ստանում է քաղաքի կարգավիճակ։ XIII դարում այստեղ են գալիս գերմանացի գաղութարարներ Տիրոլից ու Սաքսոնիայից։ 1443 թվականին քաղաքն ավերվել է ուժեղ երկրաշարժից։ XV դարում կառուցվում են Հին ու Նոր ամրոցները, որոնք ծառայում են որպես պաշտպանական ամրություններ թուրքերի արշավանքների դեմ։ 1627 թվականին օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բանսկա Շտյավնիցայում օգտագործվում է պայթուցիկ նյութ՝ վառոդ։ 1735 թվականին Բանսկա Շտյավնիցայում հիմնադրվում է Հունգարիայում առաջին Լեռնագործության դպրոցը, իսկ 1763 թվականին ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Լեռնագործության ակադեմիա։ 1782 թվականին Բանսկա Շտյավնիցան եղել է Հունգարիայի երրորդ ամենամեծ քաղաքը Բրատիսլավայից ու Դեբրեցենից հետո։
Ներկայումս Բրանսկա Շտյավնիցան կորցրել է իր նշանակությունը որպես արդյունաբերական քաղաք, սակայն մեծ ժողովրդականություն է վայելում որպես զբոսաշրջային վայր։
Տեսարժան վայրեր
Հին ամրոց
Նոր ամրոց
Կամմերհոֆ
Սուրբ Մարիայի եկեղեցի
Սուրբ Եկատերինայի եկեղեցի
Լյութերական եկեղեցի
Սուրբ Անտոնի դաստակերտ
Հայտնի բնակիչներ
Վարպետ M. S. - հունգարացի կամ գերմանացի նկարիչ (ակտիվ է եղել 1500 և 1510 թվականների միջև)
Մագդա (Մագդալենա) Վաշարիովա - սլովակ դերասանուհի և քաղաքական գործիչ
Օլգա Գրաբար - հասարակական գործիչ
Սամուիլ Միկովինի (1700-1750) - մաթեմատիկոս, ինժեներ, քարտեզագիր, պրոֆեսոր
Յոզեֆ Կարոլ Հելլ (1713-1789) - հանքային ինժեներ և գյուտարար
Անդրեյ Խմելկո (1908-1998) - սլովակ գրող, դրամատուրգ, ռեժիսոր