Բաուտցեն[3] (Бауцен, գերմ.՝ Bautzen), Бу́дышин или Бу́дишин[4] (Upper Sorbian: Budyšin(օգնություն • ինֆո)), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա երկրամասում, Շփրե գետի վերին հոսանքում։ Լուժիկյան սերբերի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է։ Մտնում է «Լուժիկյան բնակմարզ» անվանումով հայտնի մշակութա-տարածքային ինքնավարության մեջ, որտեղ գործում են լուժիկյան լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող օրենսդրական ակտեր՝ ընդունված Սաքսոնիա և Բրանդենբուրգ երկրամասերի օրենսդիր մարմինների կողմից[5][6]։ Քաղաքում, գերմաներենի հետ մեկտեղ, պաշտոնական լեզու է համարվում լուժիկերենը[7]։ Ըստ Առնոշտ Մուկայի «Dodawki k statisticy a etnografiji łužickich Serbow» վիճակագրական աշխատության՝ 1884 թվականին քաղաքում ապրողների թիվը եղել է 17 509, որից մոտավորապես 4 հազարը կամ 23 տոկոսը լուժիկյան սերբեր էին[8]։ 2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39 607[9]։
Պատմություն
Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1002 թվականին։ 1018 թվականի Բուդիշինյան պայմանագրով հանձնվել է Լեհաստանի թագավոր Բոլեսլավ Առաջին Խիզախին։
↑Германия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 64. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).