Բաչելոր (Բաչտելոր, անգլ.՝ Mount Bachelor), պոտենցիալ գործող ստրատոհրաբուխ, Կասկադյան լեռների համակարգի մեջ (նահանգ Օրեգոն, ԱՄՆ)։ Սկսել է ձևավորվել 50 հազար տարի առաջ և ավարտվել 11 հազար տարի առաջ։ Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 9000 տարի առաջ։ Լեռնադահուկային ճանապարհը լեռան վրա կառուցվել է 1958 թվականին։