Բասկետբոլի գնդակ

8 պանելյին ավանդական բասկետբոլի գնդակ
Դրիբլինգ

Բասկետբոլի գնդակ, փչած գնդակ բասկետբոլ խաղալու համար։ Գնդակը պետք է ունենա գնդաձև տեսք և լինի սահմանված գույնի (նարնջագույն) և ավանդական նախշով, որ կազմված է 8 ներդիրներից ու սև կարերից։ Գնդակի քաշը (պաշտոնապես ընդունված 7 չափինը) կազմում է 567-650 գ, շրջագծի երկարությունը՝ 749-780 մմ: Օգտագործվում են նաև ավելի փոքր չափերով գնդակներ։ Տղամարդկանց խաղի ժամանակ օգտագործվում են «7 չափի», կանանց խաղի ժամանակ՝ «6 չափի», իսկ մինի-բասկետբոլի ժամանակ՝ «5 չափ» գնդակներ[1]. Բասկետբոլի գնդակները լինում են երկու տիպի՝ շինության ներսում խաղալու գնդակներ (անգլ.՝ indoor) և ունիվերսալ գնդակներ, որ պիտանի են և՛ շինության ներսում, և՛ դրսում (անգլ.՝ indoor/outdoor) խաղալու համար։

Բասկետբոլի գնդակի չափերը

Ընդունված է բասկետբոլի գնդակները դասակարգել ըստ չափերի։ Ամենամեծ չափը (7 չափը) պաշտոնապես ընդունված է տղամարդկանց խաղերի համար[2].

Չափ Շրջագծի երկարություն, մմ Քաշ, գ
7 չափ 749-780 567-650
6 չափ 724-737 510-567[3]
5 չափ 690-710 470-500
3 չափ 560-580 300-330

Բաստետբոլի գնդակի վրա կան մոտավորապես 35 հազար կետեր («բշտիկներ»)[4][5]։

Գնդակի խոշորագույն արտադրողները

Spalding

Բասկետբոլի գնդակ Spalding

Spalding — սպորտային իրեր արտադրող ընկերություն Սպրինգֆինդից (Մասաչուսետս)։ Ընկերության հիմնադիր Ալբերտ Սպալդինգն առաջին գնդակն ստեղծել է ի պատիվ Ջեյմս Նեյսմիթի XIX-XX դարերի սահմանագծին։ Այդ ժամանակվանից ի վեր Spalding ընկերությունն արտադրում է բասկետբոլի գնդակներ, իսկ 1983 թվականին սկսել է արտադրել պաշտոնական գնդակներ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի համար[6]։ Spalding-ն առաջին ընկերությունն է, որ բասկետբոլի գնդակներ է արտադրել պաշտոնական խաղերի համար[7].

ԲԱԱն 2006 թվականի հունիսին 2006-2007 թվականի համար ներմուծել է նոր պաշտոնական գնդակ։ Spalding նոր գնդակը (Cross Traxxion) ուներ նոր դիզայն ու նոր ծածկույթ, որը, ըստ արտադրողի հայտադրողության, թույլ է տալիս ավելի լավ զգալ և բռնել գնդակը խաղի ժամանակ[8]։ Արհեստական նյութերից ստեղծված այդ գնդակը ավելի դիմացկուն է, քան իր կաշվե նախորդը։ ԲԱԱ-ն որոշել է փոխել խաղի գնդակը վերջին 35 տարում առաջին անգամ և վերջին 60 մրցաշրջանում երկրորդ անգամ։ Սակայն խաղացողների մեծամասնության պնդմամբ ասոցիացիայի կոմիսար Դևիդ Ստեռնը 2006 թվականին դեկտեմբերի 11-ին որոշել է վերադարձնել նախորդ կաշվե տարբերակը։

2007 թվականին Spalding-ը դարձել է սթրիթբոլի Ball4Rea համաշխարհային տուրի պաշտոնական մատակարարը[9]։ Spalding արտադրում է գնդակներ նաև սպառողական շուկայի համար։

Molten

Բասկետբոլի գնդակ Molten

Molten Corporation — սպորտային ապրանքներ արտադրող ճապոնական ընկերություն, որ բասկետբոլի, ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակների խոշորագույն արտադրողներից է և ընդգրկված է այդ ոլորտի առաջատարների հնգյակում։ Molten գնդակներն ավելի քան 20 տարվա ընթացքում եղել են Օլիմպիական խաղերի պաշտոնական գնդակները։ Ֆիրման գործող պայմանագրեր ունի.

  • ՖԻԲԱ-ի բոլոր աշխարհի առաջնություների և նախընտրական խաղերի[10],
  • ՖԻԲԱ Ասիայի անցկացրած բոլոր միջոցառումների,
  • Արգենտինայի, Ավստրիալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Լիտվայի, Ֆիլիպինների, Լեհաստանի (աղջիկներ) և Պորտուգալիայի բասկետբոլի ազգային լիգաների հետ։

Ռուսաստանի բասկետբոլի ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի պաշտոնական գնդակն է՝ BGL7-RFB:

Wilson

Բասակետբոլի գնդակ Wilson

Wilson Sporting Goods — սպորտային իրեր արտադրող Չիկագոյից։ Ընկերությունը հայտնի է իր արտատրած Solution բարձրորակ գնդակներով, որոնք իրենց անունն ստացել է խաղի ժամանակ խոնավության կլանման ունակության և վերահսկության պահպանման շնորհիվ։ Solution գնդակները ընդունված են որպես Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (ՈւՍԱԱ, անգլ.՝ NCAA)[11] և Մոսկվայի բասկետբոլի լիգայի պաշտոնական խաղերի գնդակ։ ԱՄՆ-ում օգտագործվում է շատ դպրոցական թիմերի կողմից։ Wilson-ը նույնպես արտադրում է տարբեր գնդակներ սպառողական շուկայի համար։

Rawlings

Rawlings — ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1887 թվականին և սկսել է արտադրել բասկետբոլի գնդակներ 1902 թվականին։ Ընկերությունը հայտնի է իր արտադրած 10 պանելային գնդակներով (մոդել Ten) ի տարբերություն ավանդական 8 պանելային գնդակի։ Ten գնդակները սիրողական սպորտային միության (անգլ.՝ Amateur Athletic Union) և «Գազ Մեքերի» (անգլ.՝ Gus Macker)՝ ԱՄՆ-ում սթրիթբոլի խոշորագույն մրցաշարի պաշտոնական գնդակներն են[12]։

Nike

Nike — աշխարհահռչակ սպորտային ապրանքների արտադրող։ Ներկայում Nike-ն պայմանագիրն ունի ՈւԼԵԲ պաշտոնական խաղերի գնդակներ արտադրելու համար։ Ֆիլիպիններում այն օգտագործվում է որպես պաշտոնական գնդակ Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիան (Ֆիլիպինների) և Ֆիլիպինների համալսարանական սպորտային ասոցիացիայի (անգլ.՝ University Athletic Association of the Philippines, UAAP) մրցաշարերում։ Մրցումներում օգտագործվում են 4005 Official Tournament Balls մոդելի գնդակներ։

Ծանութագրություներ

  1. Баскетбол: Справочник. М., 1967
  2. «Official Basketball Rules 2012 Basketball Equipment» (PDF). FIBA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Official Basketball Rules 2014 Basketball Equipment» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Итоги конкурса «Спроси Spalding»
  5. Баскетбольный мяч
  6. Official Game ball of the NBA since 1983.
  7. Official ball Արխիվացված 2010-07-05 Wayback Machine(անգլ.)
  8. Hoopedia: Basketball (Ball)
  9. :Ball4Real Looks To Compete With AND1 MixTape Tour(չաշխատող հղում)(անգլ.)
  10. FIBA APPROVED. New Official 12-PANEL design(անգլ.)
  11. Official basketball of NCAA(չաշխատող հղում)(անգլ.)
  12. Rawlings basketball history(անգլ.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասկետբոլի գնդակ» հոդվածին։