Բարբարա Բրիլսկա
Բարբարա Բրիլսկա լեհ.՝ Barbara Brylska | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1941[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Սկոտնիկի, Gmina Ozorków, Zgierz County, Q1803296?, Litzmannstadt District, Reichsgau Wartheland, Նացիստական Գերմանիա |
Կրթություն | Լոդզի կինոդպրոց |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Երեխա(ներ) | Barbara Kosmal? |
Պարգևներ և մրցանակներ | |
Բարբարա Բրիլսկա (լեհ.՝ Barbara Brylska, հունիսի 5, 1941[1], Սկոտնիկի, Gmina Ozorków, Zgierz County, Q1803296?, Litzmannstadt District, Reichsgau Wartheland, Նացիստական Գերմանիա), թատրոնի և կինոյի լեհ դերասանուհի։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.)։ Արժանացել է նաև մի շարք այլ մրցանակների ու պարգևների։
Կենսագրություն
Բարբարա Բրիլսկան ծնվել է Լոձ քաղաքի մոտակայքում գտնվող Սկոտնիկի գյուղում։ Առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել 15 տարեկանում ` «Երջանկության կրկնակոշիկները» (1958 թ.) ֆիլմում։ Սովորել է Լոձի բարձրագույն թատերական դպրոցում և մասնակցել թատերական խմբակի ներկայացումներին։ 1967 թվականին ավարտել է Վարշավայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոցը։ Մի քանի ֆիլմերից հետո, 1966 թվականին նկարահանվել է Բոլեսլավ Պրուսի վեպի մոտիվներով նկարահանված, Եժի Կավալերովիչի «Փարավոն» կինոնկարում ` կատարելով քրմուհի Կամայի դերը։ Բարբարա Բրիլսկային մեծ ճանաչում է բերել Եվայի դերը` 1972 թվականին նկարահանված «Սիրո անատոմիան» կինոնկարում։
Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև խորհրդային, չեխոսլովակյան, գերմանական և բուլղարական կինոնկարներում։ ԽՍՀՄ-ում նա հայտնի է դարձել 1975 թվականին նկարահանված, Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» կինոնկարով։ Այդ ֆիլմում կատարած դերի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Բարբարա Բրիլսկան նկարահանվել է նաև «Բումերանգ» (1966 թ.), «Կյանքից առավել թանկ» (1966-1968 թթ.), «Բազեի հետքը» (1968 թ.), «Սպիտակ գայլեր» (1969 թ.), «Պան Վոլոդիյովսկի» (1969 թ.), «Ազատագրում» (1972 թ.), «Մահվան արխիվը» (1979 թ.), «Դաուն Հաուս» (2001 թ.), «Կազուս Բելլի» (2002 թ.), «Ճակատագրի հեգնանք. Շարունակություն» (2007 թ.) և այլ ֆիլմերում։
Անձնական կյանքը
Բարբարա Բրիլսկան ամուսնացած է եղել երեք անգամ ` դերասան Եժի Զելնիկի, գիտնական Յան Բորովեցի և բժիշկ Լյուդվիգ Կոսմալի հետ։ Ունեցել է երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Դուստրը՝ դերասանուհի և մոդել Բարբարա Կոսմալը, 1993 թվականին զոհվել է ավտովթարից։
Մասնակի ֆիլմագրությունը
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1958 | Երջանկության կրկնակոշիկները | Kalosze szczescia | - |
1964 | Կեսօրից հետո` շատ ուշ | Pózne popoludnie | - |
1965 | Իսկ հետո լռություն կլինի | Potem nastapi cisza | Եվա |
1965 | Փարավոն | Faraon | Կամա |
1966 | Բումերանգ | Bumerang | - |
1967-1970 | Կյանքից առավել թանկ | Stawka wieksza niz zycie | Ինգա |
1968 | Բազեի հետքը | Spur des Falken | Քեթրին Էմերսոն |
1968 | Սպանություն երկուշաբթի օրը | Mord am Montag | Հաննա Սթերն |
1969 | Պան Վոլոդիյովսկի | Pan Wolodyjowski | Քրիստինա Դրոհոյովսկա |
1969 | Սպիտակ գայլեր | Weisse Wölfe | Քեթրին Էմերսոն |
1969 | Հանցագործը, ով գողացել էր հանցագործությունը | Zbrodniarz, który ukradl zbrodnie | Էվա Սալմ |
1969 | Ազատագրում. Ճեղքում | Освобождение: Прорыв | Հելենա |
1969 | Պան Միխալի արկածները | Przygody Pana Michala | - |
1970 | Լեհական ալբոմ | Album polski | Աննա, Մարիա |
1970 | Ադամին հետապնդելիս | Pogon za Adamem | Վանդա |
1971 | Պիգմալիոն XII | Pygmalion XII | Էրիկա Բոնգերտ |
1971 | Ազատագրում. Ճակատամարտ Բեռլինի համար | Освобождение: Битва за Берлин | Հելենա |
1972 | Սիրո անատոմիան | Anatomia milosci | Եվա |
1973 | Ամուսնալուծության դատավարություն | Scheidungsprozeß | Հանկա |
1973 | Քաղաքներ և տարիներ | Города и годы | Մարի Ուրբախ |
1974 | Ժամ առ ժամ | Godzina za godzina | Բասիա |
1975 | Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ | Ирония судьбы, или С легким паром! | Նադյա Շևելյովա |
1976-1987 | Զեկուցիր, 07 | 07 zglos sie | Եվա |
1978 | Թերեզա Հեններտի սիրավեպը | Romans Teresy Hennert | Թերեզա Հեններտ |
1978 | Խաղաղ ամերիկացին Պրահայում | Tichý American v Praze | Միլենա |
1978 | Հարյուր ձիեր` հարյուր ափերին | Sto koni do stu brzegów | Քրիստինա |
1978 | Մեռնել ծայրահեղ դեպքում | Umiraj w krajen słuczaj | Լինդա |
1979 | Կատաղածը | Wsciekly | - |
1980 | Մահվան արխիվը | Archiv des Todes | Հանկա |
1980 | Նիկոդեմա Դիզմիի կարիերան | Kariera Nikodema Dyzmy | Էվիտա |
1982 | «Պոլան» հոթելը և նրա կենվորները | Hotel Polan und seine Gäste | - |
1985 | Խնդրեմ` հերձադանակը | Skalpel, prosím | բուժաշխատող |
1986 | Ատելության ստվերում | W cieniu nienawisci | - |
1987 | Շուրթերի և գավաթի եզրի միջև | Miedzy ustami a brzegiem pucharu | - |
1987 | Հատուկ առաջադրանք | Misja specjalna | - |
1987 | Ստի գետը | Rzeka klamstwa | դերասանուհի |
1987 | Բալլադ Յանուշիկի մասին | Ballada o Januszku | - |
1988 | Լիալուսնի ժամը | Час полнолуния | օրինապահ |
1989 | Վերա. Իմացության տառապալից ուղին | Vera - Der schwere Weg der Erkenntnis | Մարթա |
1991 | Ամեն ինչի համար պետք է վճարել | За все надо платить | - |
1993 | Միայն վախ | Tylko strach | - |
1994 | Սենյակ կվարձակալեմ | Wynajme pokój | Օլեքսի մայրը |
1995 | Լեհական մահ | Polska smierc | հոգեբան |
1996 | Վիրուս | Wirus | - |
1999 | Էքստրադիցիա 3 | Ekstradycja 3 | - |
1999 | Բարու և չարի մեջ | Na dobre i na zle | Բարբարա Բուրսկա |
2001 | Լռության սիմֆոնիա | Symphony of Silence | Եվա |
2001 | Դաուն Հաուս | Даун Хаус | Եպանչինա |
2002 | Կազուս Բելլի | Казус Белли | Էվա |
2005-2009 | Դայակը | Niania | Ագաթա |
2006 | Տարօրինակ Ծննդյան տոներ | Дивне Різдво | Օլգա Սամոյլովա |
2007 | Լուսավոր երկնագույն պատուհաններ | Jasne blekitne okna | Նինա |
2007 | Ճակատագրի հեգնանք. Շարունակություն | Ирония судьбы. Продолжение | Նադեժդա Շևելյովա |
2009 | Սերը պոդիումի վրա | Milosc na wybiegu | Մարթա |
2009 | Ծովակալը | Адмиралъ | Ռոզա Կառլովնա |
2014 | Չորս արքայադուստրերի գաղտնիքը | Тайна четырех принцесс | փերի |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բրիլսկա» հոդվածին։ |
|