Բեբեք (մզկիթ)
Բեբեք թուրքերեն՝ Bebek Camii | |
---|---|
Տեսակ | մզկիթ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ստամբուլի մարզ |
Տեղագրություն | Ստամբուլ |
Հիմնվել է | 1913 |
Կառուցման սկիզբ | 1725 (1912) |
Կառուցման ավարտ | 1726 (1913)[1] |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Mimar Kemaleddin Bey? |
Ոճ | նեոդասականություն |
Գմբեթ | 1 և 4 կիսագմբեթ |
Մինարեթներ | 1 |
Շինանյութ | կրաքար |
Բեբեքի մզկիթ (թուրքերեն՝ Cihangir Camii), հայտնի է նաև որպես Հյումայուն ու Աբադ մզկիթ (թուրքերեն՝ Hümayûn-u Âbad Camii), գործող մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բեբեք թաղամասում։
Պատմություն
Սկզբնական շրջանում մզկիթը կառուցվել է Նևշեհիրլի Իբրահիմ փաշայի հրամանով՝ ի պատիվ Ահմեդ III սուլթանի 1725- 1726 թվականներին։ Մզկիթը կցված էր մերձափնյա Հյումայունաբադ պալատին, որը քանդվել է Աբդուլ Մեջիդ սուլթանի հրամանով 1846 թվականին։ Մզկիթը շարունակել է կանգուն մնալ մերձափնյա հատվածում։
Նախկին մզկիթի վայրում նոր մզկիթ կառուցվել է 1913 թվականին՝ Մուստաֆա Հայրը էֆենդիի հովանավորչությամբ։ Մզկիթի ճարտարապետը դարձել է Միմար Քեմալլեդդինը[2]։ Մզկիթը կառուցվել է ավազաքարից և զարդարված է ավանդական նախշերով՝ կարմիր և կապույտ երանգներով[2]։ Մզկիթի անկյուններում կան կիսագմբեթներ։ Աղոթասենյակը գտնվում է գմբեթի տակ և կապված է եռակամար պատկերասրահի հետ։ Մուտքը դեպի պատկերասրահ վերանորոգվել է 1991 թվականին[2]։ Միհրաբը գտնվում է պատանցքի մեջ։ Դրանից ձախ գտնվում է փայտե մինբարը։ Մզկիթի զարդարման աշխատանքներին մասնակցել են Իսմայիլ Հաքքի բեյը և Մաջիդ բեյը[2]։
Ծանոթագրություններ
- ↑ BEBEK HÜMAYÜNABAD CAMİİ(չաշխատող հղում),istanbulkulturenvanteri.gov.tr, erişim 19 Şubat 2013
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Мечеть Бебек». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.