Բելգրադի համալսարան

Բելգրադի համալսարան
սերբ.՝ Универзитет у Београду
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Միջազգային անվանումUniversity of Belgrade
Հիմնադրված է1808
ՀիմնադրիրԴոսիտեյ Օբրադովիչ
Տիպհասարակական համալսարան
ՌեկտորVladimir Bumbaširević?
Ուսանողներ90 000
Ընդհանուր անձնակազմ4200 մարդ
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3]
Գույներկարմիր և կապույտ
Երկիր Սերբիա[4]
ՏեղագրությունԲելգրադ
Կայքbg.ac.rs
Բելգրադի համալսարան (Սերբիա)##
Բելգրադի համալսարան (Սերբիա)
Բելգրադի համալսարան, Սերբիա
 University of Belgrade Վիքիպահեստում

Բելգրադի համալսարան (սերբ.՝ Универзитет у Београду / Univerzitet u Beogradu), Սերբիայի ամենամեծ և ամենահին համալսարանն է։

Պատմություն

Հիմնադրվել է սերբական հեղափոխության ժամանակ՝ 1808 թվականին որպես Բելգրադի բարձրագույն դպրոց։ 1838 թվականին միավորվելով Կրագուեվացում հիմնված առանձին բաժինների հետ՝ ստեղծվել է մեկ համալսարան։ Համալսարանն ունի շուրջ 90 000 ուսանող, 1 700 հետբուհական ուսանողներ, 4 200 անդամներ դասախոսական կազմում[5]։ Հիմնադրումից ի վեր համալսարանում բակալավրի աստիճան են ստացել 330,000, մագիստրոսի՝ 21,300, մասնագետների՝ 29,000, դոկտորի՝ 12,600 շրջանավարտներ[6]։ Համալսարանն ունի 31 ֆակուլտետ, 11 հետազոտական ինստիտուտ, գրադարան և 7 համալսարանական կենտրոններ։ Ֆակուլտետները բաժանվում են 4 խմբի՝ սոցիալական գիտություններ և հումանիտար, բժշկագիտություն և մաթեմատիկական, տեխնոլոգիական գիտություններ։

Ըստ 2013 թվականի «Շանհայի վարկանշային ցուցակի» Բելգրադի համալսարանը գտնվում է աշխարհի 400 առաջատար համալսարանների շարքում։ Մաթեմատիական բնագավառում գտնվում է աշխարհի 150 առաջատար համալսարանների շարքում[7]։

Բանասիրական ֆակուլտետի շենքը
Իրավաբանության ֆակուլտետ շենքը
Փիլիսոփայության ֆակուլտետ շենքի ճակատամասը

Ֆակուլտետներ

Համալսարանն ունի 31 ֆակուլտետ.

  • Ճարտարապետական
  • Անվտանգության
  • Կենսաբանական
  • Անասնաբուժական
  • Աշխարհագրական
  • Լեռնամետալուրգիայի և երկրաբանության
  • Անտառտնտեսության
  • Մաթեմատիկական
  • Մեքենաշինական
  • Բժշկագիտական
  • Կազմակերպչական գիտությունների
  • Մանկավարժական
  • Քաղաքագիտության
  • Ուղղափառ աստվածաբանության
  • Գյուղատնտեսական
  • Հատուկ կրթության և վերականգնողական
  • Սպորտի և Ֆիզիկական կուլտուրայի
  • Ստոմատոլոգիական
  • Շինարարական
  • Տեխնիկական գիտությունների (Բոր)
  • Տեխնոլոգիաներ և մետալուրգիա
  • Աստվածաբանական (ուղղափառ)
  • Տրանսպորտային
  • Դեղագործական
  • Ֆիզիկական
  • Ֆիզիկական քիմիա
  • Բանասիրական
  • Փիլիսոփայական
  • Քիմիական
  • Տնտեսագիտական
  • Էլեկտրատեխնիկական
  • Իրավաբանական

Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ

  • Դրագան Վելիկիչ — գրող
  • Միխայիլ Վուիչ — Սերբիայի նախագահ (1901—1902)
  • Ֆիլիպ Վույանովիչ — 2003 թվականից Չերնոգորիայի նախագահ
  • Կիրո Գլիգորով — Մակեդոնիայի Հանրապետության առաջին նախագահ
  • Յովան Ժույովիչ - ռեկտոր (1896 — 1897): Սերբիայի թագավորական ակադեմիայի գիտության և արվեստի քարտուղար (1915—1921)
  • Բորիսլավ Յովանովիչ — գրող, հրապարակախոս, բանաստեղծ, գրականագետ
  • Վոյիսլավ Կոշտունիցա — Հարավսլավիայի նախագահ (2000—2003), Սերբիայի գլխավոր քարտուղար (2004—2008)
  • Նիկոլա Միլոշևիչ —փիլիսոփա, գրականագետ, գրող,պրոֆեսոր, ակադեմիկոս, քաղաքական գործիչ т
  • Սլոբոդան Միլոշևիչ — 1989—2000 թվականներին զբաղեցրել է բարձր պաշտոններ Սերբիայում և Հարավսլավիայում
  • Դիմիտրիե Նեշիչ — մաթեմատիկոս, ռեկտոր, Սերբիայի արվեստի և գիտության ակադեմիայի նախագահ, Սերբիայի կրթության նախարար
  • Բրանկո Պավիչևիչ — պատմաբան, ակադեմիկոս, Չեռնոգորիայի կրթության և գիտության նախարար
  • Գորան Պետրովիչ — գրող
  • Միոդրագ Պավլովիչ — բանաստեղծ, գրող, դրամատուրգ
  • Վասկո Պոպա — պոետ
  • Մեշա Սելիմովիչ —գրող
  • Պանտա Սրեչկովիչ — պատմաբան, պրոֆեսոր, ակադեմիկոս, համալսարանի ռեկտոր
  • Ստեֆան Ռաիչկովիչ — պոետ, գրող, пթարգմանիչ, ակադեմիկոս
  • Բորիս Տադիչ — Սերբիայի նախագահ ( 2004)
  • Միրկո Ցվետկովիչ — Սերբիայի վարչապետ 2008 թվականի հունիսի 7-ից

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգրադի համալսարան» հոդվածին։