Բելիտունգ (ինդոն.՝ Belitung, Billiton), կղզիՄալայան կղզեխմբում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում՝ Սումատրա և Կալիմանտան կղզիների միջև։ Տարածքը 4․859 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 510 մ։ Կա անագի հանքանյութերի արդյունահանում։ Գլխավոր քաղաքը Տանջունգպանդան է։