Բեյլան, գավառակ Կիլիկիայում, Ադանայի վիլայեթում, իսկ հետագայում Հալեպի վիլայեթի Հալեպի գավառում։ Կենտրոնը Բեյլան գյուղաքաղաքն էր։
Աշխարհագրական առումով բաժանված է դաշտայինի և լեռնայինի։ Հարուստ է պտղատու և դեկորատիվ ծառերով։ Հատկապես տարածված էին թթենիները, որոնք մշակում էին շերամապահության համար։
1915 թվականի Մեծ եղեռնից առաջ ուներ 11000 բնակիչ, որից 3000-ը՝ հայ։
19-րդ դարի վերջին ուներ 48 գյուղ[1]։