Բեն Փլատ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդ-Ուեստլեյք դպրոց (2011) և Կոլումբիայի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, երգիչ, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր |
Ընտրանի | Dear Evan Hansen?, The Politician? և Theater Camp? |
Ծնողներ | հայր՝ Մարկ Է. Փլաթ, մայր՝ Julie Platt? |
Ամուսին(ներ) | Noah Galvin?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
benplattmusic.com | |
Բենջամին Շիֆ Փլատ (անգլ.՝ Benjamin Schiff Platt, սեպտեմբերի 24, 1993[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է «Սիրելի Էվան Հենսեն» բրոդվեյյան մյուզիքլում խաղացած գլխավոր դերով։ Այդ դերի համար արժանացել է բազմաթիվ մրցանակների և անվանակարգերի, այդ թվում` «Թոնի» մրցանակի` որպես «Մյուզիքլում լավագույն դերասան» (2017)[7][8]: Նրա մյուս գործերի թվում են «Մորմոնի գիրքը» մյուզիքլում երեց Առնոլդ Քանինգհեմի և «Կատարյալ ձայն» (2012) և «Կատարյալ ձայն 2» (2015) ֆիլմերում Բենջի Էփլբաունի դերերը։
2019 թվականից սկսած` Փլատը «Քաղաքագետը» սերիալում խաղում է գլխավոր դեր, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Վաղ տարիներ
Փլատը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում` Ջուլի Փլատի (ծնունդով` Բերեն) և պրոդյուսեր Մարկ Փլատի ընտանիքում։ Ընտանիքի 5 երեխաներից չորրորդն է[9]։ Փլատը հրեա է[10]։
Սովորել է Էդերլի արվեստի դպրոցում (անգլ.՝ Adderley School for Performing Arts), որտեղ մասնակցել է թատերական ներկայացումների` ներառյալ «Ցտեսություն, թռչնակ» և «Անտառում» մյուզիքլները։ Փլատը հաճախել է Հարվարդ-Ուեսթլեյք դպրոցը (անգլ.՝ Harvard-Westlake School), որն ավարտել է 2011 թվականին։ Ընդունվել է Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարան, բայց վեց ամիս անց` «Մորմոնի գիրքը» մյուզիքլում մասնակցության պայմանագրի կնքումից հետո, ուսումը կիսատ է թողել։ Նա նաև եղել է «Nonsequitur» կոչվող համալսարանական խմբի մասնակիցներից մեկը[9][11]։
Գործունեություն
2002 թվականին՝ ինը տարեկան հասակում, Փլատը Հոլիվուդ-բոուլի «Երաժիշտը» բեմադրությունում կատարել է Ուինթրոպ Պարայի դերը[12]։ 11 տարեկանում նա հայտնվել է Ջանին Տեսորի և Թոնի Քուշների հեղինակած «Քերոլայն կամ փոփոխություններ» մյուզիքլի շրջագայությունում։ 17 տարեկան երիտասարդական թատրոնի «Մերժվածները» բեմադրության մեջ նա կատարել է Ժան Վալժանի դերը։ Նրա մյուս դերերից են Կլոդ Բուկովսկու դերը Կոլումբիայի համալսարանի թատրոնի «Մազեր» բեմադրության մեջ։ Նա նաև մասնակցել է Դունկան Շեյքի և Սթիվեն Սեյթերի «Ալիսան հրաշքների աշխարհում» բեմադրությանը։
2012 թվականին Փլատը չիկագոյական «Մորմոնի գիրքը» ներկայացումում խաղացել է ավագ Առնոլդ Քանինգհեմի դերը։ Շոուի պրեմիերան կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին Շուբերտի թատրոնում` մի քանի ներկայացումներից հետո[13]։ Ներկայացումը քննադատների կողմից լավ է գնահատվել և ավարտվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին[14]։ Քննադատների կողմից քննադատվել է հատկապես Փլատի դերակատարումը[15]։
Փլատը շուտով վերադարձել է Բրոդվեյ` հանդես գալով Յուջին Օ’Նիլի թատրոնի ներկայացումներում, որը շարունակվել է 2014 թվականի հունվարի 7-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը[16]։
Փլատը «Կատարյալ ձայն» ֆիլմում խաղացել է Բենջի Էփլբաունի` երկրորդական դերը, որի համար առաջադրվել է «Դեռահասների ընտրություն» մրցանակի` որպես «Choice Movie: Լավագույն էպիզոդիկ դեր»[17]։ Նա նաև իր դերով վերադարձել է ֆիլմի սիքվելում` «Կատարյալ ձայն 2», և հայտնվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռիկին և Ֆլեշը» և «Բիլլի Լիննի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջմանը» ֆիլմերը։
2016 թվականին «Սիրելի Էվան Հենսեն» մյուզիքլում Փլատը խաղացել է գլխավոր դեր։ Այդ աշխատանքի համար Բենը քննադատներից ստացել է բարձր գովասանք, որտեղ նրա խաղը որակել են «պատմական» և «պատմության մեջ տղամարդու լավագույն դերակատարումներից մեկը»[18][19][20]։ Դերի համար դերասանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` «Թոնի» մրցանակի` որպես «Տղամարդու լավագույն դեր մյուզիքլում»։ «Սիրելի Էվան Հենսեն» ներկայացման վերջին խաղը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 19-ին[21]։
2017 թվականի սեպտեմբերի 7-ին հաստատվել է, որ Փլատը պայմանագիր է կնքել «Atlantic Records» ձայնագրման լեյբլի հետ[22]։ Իր առաջին ալբոմը` «Sing to Me Instead», թողարկվել է 2019 թվականի մարտի 29-ին։
Փլատը` որպես հրավիրված աստղ, հայտնվել է «Ուիլը և Գրեյսը» սերիալի 9-րդ եթերաշրջանում, որտեղ կատարել է Բլեյքի՝ շոուի գլխավոր հերոսներից մեկի` Ուիլ Թրումանի սիրային հետաքրքրութան դերը[23][24]։
2019 թվականից սկսած` Փլատը «Քաղաքագետը» կատակերգական-դրամատիկ սերիալում խաղացել է գլխավոր դեր, որի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի` որպես «Տղամարդու լավագույն դեր հեռուստատեսային սերիալում` կատակերգություն կամ մյուզիքլ»։
Անձնական կյանք
Աշխատանքներ
Կինո
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2012 | «Կատարյալ ձայն» | Pitch Perfect | Բենջի Էփլբաուն | |
2015 | «Կատարյալ ձայն 2» | Pitch Perfect 2 | ||
«Ռիկին և Ֆլեշը» | Ricki and the Flash | Դենիել | ||
2016 | «Բիլլի Լիննի երկար զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջմանը» | Billy Lynn’s Long Halftime Walk | Ջոշ | |
2017 | «Կանացի ուղեղ» | The Female Brain | Ջոել | |
2019 | Run This Town | Բրեմ Շրայվեր | ||
«Թեթևամիտի ծնողները» | Drunk Parents | Ջեյսոն Ջոնսոն | ||
2020 | Broken Diamonds | Սքոթ | ||
TBA | Merrily We Roll Along | Չառլի Կրինգաս |
Հեռուստատեսություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2017 | «Ուիլ և Գրեյս» | Will & Grace | Բլեյք | «Who’s Your Daddy» դրվագ |
2019 - ներկա | «Քաղաքագետը» | The Politician | Փեյթոն Հոբարտ | Կանոնավոր դեր, 8 դրվագ Նաև գործադիր պրոդյուսեր |
Թատրոն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Հարթակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|
2002 | «Երաժիշտը» | The Music Man | Ուինթրոփ Պարու | Հոլիվուդ-բոուլ | Լոս Անջելես |
2004 | Քերոլայն, կամ Փոփոխություն | Caroline, or Change | Նոա Գելման | Ամանսոն թատրոն | Ազգային շրջագայություն |
2005 | «Փակուղի» | Dead End | Ֆիլիպ | Մարզային ելույթներ | |
2012 | The Power of Duff | Ռիկի | «Powerhouse» թատրոն | ||
«Սև կոստյումներ» | The Black Suits | Քևին Սփրեգ | Center Theatre Group | ||
2012-2013 | «Մորմոնի գիրքը» | The Book of Mormon | Առնոլդ Քանինգհեմ | Շուբերտի թատրոն | Չիկագո |
2014—2015 | Յուջինա Օ’Նիլի թատրոն | Բրոդվեյ | |||
2015 | «Սիրելի Էվան Հենսեն» | Dear Evan Hansen | Էվան Հենսեն | Սթեյջ արենա | Վաշինգտոն / Համաշխարհային պրեմիերա |
2016 | «Գաղտնի այգին» | The Secret Garden | Դիկոն | Դևիդ-Գեֆեն-հոլլ | Նյու Յորք (25-րդ հոբելյանական համերգ) |
«Սիրելի Էվան Հենսեն» | Dear Evan Hansen | Էվան Հենսեն | «Second Stage» թատրոն | Օֆֆ-Բրոդվեյ | |
2016—2017 | «Music Box» թատրոն | Բրոդվեյ |
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- «Sing to Me Instead» (2019)
Ալբոմ-սաունդթրեքեր
- «Dear Evan Hansen (Original Broadway Cast Recording)» (2017)
Մրցանակներ և անվանակարգեր

Փլատն առաջադրվել է Քննադատների արտաքին հասարակության մրցանակի[26], ինչպես նաև 2016 թվականին արժանացել է «Obie» մրցանակի[27]։ Նա արժանացել է Լյուսիլ Լորտելի անվան մրցանակին` որպես «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում»` Բրոդվեյում և Օֆֆ-Բրոդվեյում հանդես գալու համար[28]։
2019 թվականի մայիսի 19-ին` Դրամայի լիգա ամենամյա մրցանակի 83-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Փլատը հաղթել է մրցանակի «Բացառիկ խաղ» անվանակարգում։ Նյու Յորքի թատերական բեմում ունեցած վաստակը նշող մրցանակը դերասանի ողջ գործունեության ընթացքում կարող է շնորհվել միայն մեկ անգամ։ 23 տարեկանում «Սիրելի Էվան Հենսեն» մյուզիքլում իր աշխատանքի համար հաղթելով մրցանակը` Փլատը դարձել է մրցանակի պատմության ամենաերիտասարդ հաղթողը[29]։ 2017 թվականի հունիսի 11-ին` «Թոնի» մրցանակաբաշխության 71-րդ արարողության ժամանակ, Փլատը հաղթել է «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» անվանակարգում[30]։
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | «Teen Choice» | Choice Movie: Լավագույն էպիզոդիկ դեր | «Կատարյալ ձայն» | Առաջադրված |
2016 | Դրամայի լիգայի մրցանակ | «Բացառիկ խաղ» | «Սիրելի Էվան Հենսեն» | Առաջադրված |
Քննադատների արտաքին հասարակության մրցանակ | «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» | Առաջադրված | ||
Obie | «Տղամարդու բացառիկ խաղ» | Հաղթանակ | ||
2017 | «Թոնի» | «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» | Հաղթանակ | |
Դրամայի լիգայի մրցանակ | «Բացառիկ խաղ» | Հաղթանակ | ||
Լյուսիլ Լորտելի մրցանակ | «Տղամարդու լավագույն դերակատարում մյուզիքլում» | Հաղթանակ | ||
2018 | «Գրեմմի» | «Թատերական մյուզիքլի լավագույն ալբոմ» | Հաղթանակ | |
«Էմմի» ցերեկային մրցանակ | «Լավագույն երաժշտական ելույթ ցերեկային ծրագրում» | Հաղթանակ | ||
2020 | «Ոսկե գլոբուս» | «Տղամարդու լավագույն դեր հեռուստատեսային սերիալում` կատակերգություն կամ մյուզիքլ» | «Քաղաքագետը» | Առաջադրված |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ Ben Platt Engaged to Noah Galvin: See the Photos — 2022.
- ↑ http://variety.com/2017/legit/awards/tony-awards-2017-winners-list-1202461975/
- ↑ https://www.broadway.com/buzz/191006/dear-evan-hansen-cast-recording-wins-2018-grammy-award-lin-manuel-miranda-nabs-third-grammy-for-moana/
- ↑ https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
- ↑ https://lortelaward.com/lead-actor-in-a-musical
- ↑ Staff, Variety (2017 թ․ հունիսի 11). «Tony Awards 2017: Complete Winners List». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Chow, Andrew R. (2017 թ․ հունիսի 11). «2017 Tony Awards Winners». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 9,0 9,1 «Digging into "The Book of Mormon": an interview with Ben Platt and Nic Rouleau - Focus - The DePaulia - The student newspaper of DePaul University». 2013 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Gazette | Cover Story: Passion Plays». www.upenn.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Alumni Members». COLUMBIA NONSEQUITUR. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Broadwaycom (2014 թ․ սեպտեմբերի 9). «Show People with Paul Wontorek Interview: Ben Platt of "The Book of Mormon" and "Pitch Perfect"». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «The Book of Mormon, With Nic Rouleau, Ben Platt and Syesha Mercado, Opens in Chicago Dec. 19 | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Chicago Engagement of The Book of Mormon Ends Oct. 6 | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Reid, Kerry. «Ben Platt steals the show as Elder Cunningham in 'Book of Mormon'». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Ben Platt, Nic Rouleau and Syesha Mercado Are New Stars of The Book of Mormon on Broadway | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Teen Choice Awards (2013)». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Isherwood, Charles (2016 թ․ դեկտեմբերի 4). «Review: In 'Dear Evan Hansen,' a Lonely Teenager, a Viral Lie and a Breakout Star». The New York Times (ամերիկյան անգլերեն). 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Peter Marks. «How 'Dear Evan Hansen' became one of the most remarkable shows in musical-theater history». Washington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Broadway review: Dear Evan Hansen is lit by a dazzling star turn». Time Out New York (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Ben Platt Sets Departure Date from Broadway's Dear Evan Hansen | Playbill» (անգլերեն). Playbill. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «'Dear Evan Hansen' Tony-Winner Ben Platt Signs With Atlantic Records: Exclusive». Billboard. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «'Will & Grace' Snags 'Dear Evan Hansen' Star Ben Platt for Guest Role». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «'Will & Grace': Watch Ben Platt's character call Will an anchorman». EW.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Jordan, Julie (2019 թ․ փետրվարի 13). «Ben Platt Opens Up About His Love Life for New Album: I Wanted to 'Present Every Part of Myself'». People (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Cynthia Erivo, Steve Martin Win 2016 OCC Awards» (անգլերեն). outercritics.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Ben Platt, Lupita Nyong'o, Georgia Engel, and More Win 2016 Obie Awards». TheaterMania.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «2017 Lucille Lortel Awards: The Band's Visit, Ben Platt & More Named Winners». Broadway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Ben Platt Becomes Youngest-Ever Winner of Drama League Award». Backstage.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Tony Awards 2017 updates: 'Dear Evan Hansen' and Bette Midler are among the night's big winners». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 0458-3035. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Փլատ» հոդվածին։ |
|