Բենեդիկտ Հովեդես
Բենեդիկտ Հովեդես գերմ.՝ Benedikt Höwedes | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Բենեդիկտ Հովեդես | ||
Ազգությունը | Գերմանիա | ||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 29, 1988 թվական (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Խալտերն-ամ-Զե, Գերմանիա | ||
Հասակ | 187 | ||
Քաշ | 80 | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Շալկե 04 | ||
Համար | 4 | ||
Պատանեկան կարիերա | |||
1994—2000 թթ. 2000—2001 թթ. 2001—2007 թթ. |
Խալտերն Խերտեն-Լանգենբոխում Շալկե 04 | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007 - մ.հ. 2007-2009 |
Շալկե 04 Շալկե 04 II |
193 (10) 15 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2005–2006 թթ. 2006-2007 թթ. 2007 թթ. 2007–2010 թթ. 2011–ներկա ժամանակներ |
Գերմանիա (մինչև 18), Գերմանիա (մինչև 19), Գերմանիա (մինչև 20), Գերմանիա (մինչև 21), Գերմանիա |
3 (0) 16 (0) 1 (0) 22 (3) 28 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բենեդիկտ Հովեդես(գերմ.՝ Benedikt Höwedes, փետրվարի 29, 1988[1][2][3], Հալտերն ամ Զե, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանական ֆուտբոլիստ, պաշտպան և «Շալկե 04»-ի ավագը, Գերմանիայի հավաքականի խաղացող, աշխարհի չեմպիոն։
Կարիերա
Ակումբային
2001 թվականին Հովեդեսը հայտնվեց «Շալկեյի» ակադեմիայում։ 2003 թվականին մինչև 19 տարեկանների «Շալկե» թիմի ապագա ավագը այդ տարիքում դարձավ երկրի չեմպիոնը։ 2007 թվականի հունվարին նա կնքեց պրոֆեսիոնալ պայմանագիր ակումբի հետ մինչև 2010 թվականը։ 2003 թվականի հոկտեմբերի 3-ին նա անցկացրեց առաջին հանդիպումը «Շալկեյի» կազմում Չեմպիոնների Լիգայի Տրոնհեյմի «Ռուսենբորգ»-ի դեմ արտագնա խաղում։ Քեվին Քուրանին և Ջերմային Ջոնսը այդ երեկո ապահովեցին հաղթանակը 2։0 հաշվով[5]։ Իսկ երեք օր անց Բենեդիկտը անցկացրեց առաջին խաղը Բունդեսլիգայում՝ «Կարլսրուեի» դեմ։
2008 թվականի հոկտեմբերի 19-ին առաջնության 8-րդ տուրում, «Համբուրգի» դեմ խաղում Բենեդիկտը խփեց իր առաջին գոլը Բունդեսլիգայում և առհասարակ «Շալկեյում»[6]։
2008 թվականի դեկտեմբերին երկարաձգեց պայմանագիրը գելզենկիրխենցիների հետ մինչև 2014 թվականը[7]։
2013 թվականի մարտի 9-ին նա երկարաձգեց պայմանագիրը «Շալկեյի» հետ մինչև 2017 թվականը[8]։
Միջազգային
2009 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն երիտասարդների հավաքականում(մինչև 21 տարեկան)։ Անցկացրել է տուրնիրի բոլոր խաղերը, խփելով 1 գնդակ։
2011 թվականի մայիսի 29-ին Գերմանիայի և Ուրուգվայի հավաքականների խաղում անցկացրեց առաջին խաղը Գերմանիայի հավաքականի կազմում, խաղալով 24 րոպե։
Ձեռքբերումներ
Ակումբային
- Բունդեսլիգայի փոխչեմպիոն։ 2009/2010
- Գերմանիայի գավաթի հաղթողը։ 2010/2011
- Գերմանիայի սուպերգավաթի հաղթողը։ 2011
Հավաքականում
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն երիտասարդական թիմերի շրջանում։ 2009
- Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն։ 2012
- Աշխարհի չեմպիոն։ 2014
Անձնական
- Ֆրից Վալտերի անվան ոսկե մեդալ մինչև-19 տարեկանների։ 2007
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1052565077 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Spielstatistik Rosenborg Trondheim - FC Schalke 04 0:2 (0:0)» (գերմաներեն)։ fussballdaten.de։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 28(գերմ.)
- ↑ «Spielstatistik Hamburger SV - FC Schalke 04 1:1 (1:0)» (գերմաներեն)։ fussballdaten.de։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 28(գերմ.)
- ↑ ««Շալկեն» երկարաձգեց պայմանագիրը Հովեդեսի հետ մինչև 2014 թվականը» (ռուսերեն)։ sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 28(ռուս.)
- ↑ «Benedikt Höwedes verlängert seinen Vertrag bis zum 30. Juni 2017»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 6
Աղբյուրներ
- «Ֆուտբոլիստի պաշտոնական կայքը(գերմ.)» (գերմաներեն)։ Benedikt-hoewedes.com։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 26
- «Պրոֆիլը Շալկե 04-ի պաշտոնական կայքում(գերմ.)» (գերմաներեն)։ Schalke04.de։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 28
- «Ֆուտբոլիստի պրոֆիլը(գերմ.)» (գերմաներեն)։ Weltfussball.de։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 28
- «Ֆուտբոլիստի պրոֆիլը(գերմ.)» (գերմաներեն)։ Fussballdaten.de։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին։ Վերցված է 2010 թ․ հունիսի 28
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում։ http://www.transfermarkt.com/benedikt-howedes/profil/spieler/39020(անգլ.)
|