Բենուր Փաշայան (փետրվարի 13, 1959(1959-02-13)[1], Ազավրեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2019(2019-12-13)[2], Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային ըմբիշ (դասական ոճ)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտըը (1985)։ ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարոի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1998-2000 թվականներին եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ։
Ռուբեն Յակովի Հակոբյան (1991-1993) • Ռաֆայել Մամիկոնի Թորոյան (1993-1994) • Ալեքսան Օնիկի Ավետիսյան (1994-1998) • Բենուր Փաշայան (1998-2000) • Իշխան Զաքարյան (2000-2004) • Գագիկ Ծառուկյան (2004-ից)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։