Բեռլինի եգիպտական թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեռլինի եգիպտական թանգարան | |
---|---|
Տեսակ | եգիպտագիտական թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Միտտե |
Կազմված է | Նեֆերտիտիի կիսանդրի |
Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ և Նոր թանգարան |
Հիմնադրվել է | 1828 |
Հիմնադիր | Ալեքսանդր Հումբոլդտ և Ֆրիդրիխ Վիհելմ III |
Տնօրեն | Friederike Seyfried? |
Կայք | smb.museum/museen-und-einrichtungen/aegyptisches-museum-und-papyrussammlung/home.html(գերմ.) |
Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyrussammlung), Բեռլինի պետական թանգարաններից մեկը։ 2009 թվականից եգիպտական թանգարանը մտնում է Թանգարանային կղզում վերականգնված Նոր թանգարանի կազմի մեջ։ 2009 թվականից թանգարանի տնօրենն է եգիպտագետ Ֆրիդերիկ Զայֆրիդը։
Պատմություն
Եգիպտական թանգարանի հիմքը եղել է Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի եգիպտական հավաքածուն, որ ստեղծվել է 1828 թվականին Ալեքսանդր Հումբոլդտի պատվերով։ Այս բաժանմունքի առաջին ղեկավարը եղել է Ջուզեպե Պասալակվան, ով Տրիեստի առևտրական էր։ Հենց նրա հնագիտական գտածոներն էլ կազմել են հավաքածուի հիմքը։ Հավաքածուն համալրվել է Կառլ Ռիխարդ Լեփսիուսի արշավախմբի ցուցանմուշներով (1842-1845)։
1850 թվականին Մոնբիժու պալատից հավաքածուն տեղափոխվում է նոր շենք, որ կառուցվել էր Թանգարանային կղզում ֆրիդրիխ Շտյուլերի նախագծով։ 1920 թվականին գերմանական թանգարանների հովանավոր Ջեյմս Սիմոնը թանգարանին նվիրում է Նեֆերտիտիի կիսանդրին` հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշը։ Սիմոնը հովանավորել էր պեղումները, որ եգիպտական Էլ-Ամառնա քաղաքում ղեկավարում էր Լյուդվիգ Բորհարդը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանի ֆոնդերը բաժանվել են։ Նոր թանգարանը 1943 թվականին կրում է լուրջ վնասներ. շատ ցուցանմուշներ այրվում են հրդեհից։ Ցուցանմուշները փրկելու համար դրանք ուղարկում են տարբեր տեղեր։ Օրինակ` Նեֆերտիտիի կիսանդրին պահվել է Մերկերսի ածխահորերից մեկում։
Հավաքածուի մեծ մասը հայտնվում է Արևելյան Բեռլինում, իսկ 1958 թվականից ցուցադրվում Բոդե թանգարանում։ Մյուս մասը ցուցադրվում է Արևմտյան Բեռլինում` Շտյուլերովի շենքում։
Գերմանիայի վերամիավորումից հետո միանում են և եգիպտական հավաքածուի երկու մասերը։ 1990-ական թվականներին Բոդե թանգարանի եգիպտական ցուցադրությունը փակվել էր շենքի վերակառուցման պատճառով։ 2005 թվականի օգոստոսին Շառլոտենբուրգի ցուցադրությունը վերադարձվում է Թանգարանային կղզու հին թանգարան, որտեղ 2009 թվականից ցուցադրվել են ոչ մեծ չափերի ցուցանմուշները։ Նոր թանգարանը տարածքի անհամապատասխանության պատճառով ևս չի կարող ցուցադրել մեծածավալ ցուցանմուշները, օրինակ` Կալաբշի տաճարի դռները։ Թանգարանային կղզու զարգացման հեռանկարի համաձայն՝ ծրագրվում է նոր՝ չորրորդ մասնաշենքի կառուցումը։
Թանգարանի ցուցանմուշներ
-
Նեֆերտիտիի կիսանդրին, Ք. ա. 1338 թվական
-
Բեռլինյան կանաչ գլուխ, Ք. ա. մոտ 500 թվական
-
Թայ-թայ քուրմ, Ք. ա. մոտ 1380 թվական
-
Էխնաթոնն ու Նեֆերտիտին խաղում են երեխաների հետ, Ք. ա. մոտ 1350 թվական
-
Թիա թագուհին, Ք. Ա. մոտ 1355 թվական
Արտաքին հղումներ
- Թանգարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Եգիպտական թանգարանը Բեռլինի պաշտոնական կայքում
- Եգիպտական թանգարանը Բեռլինի պետական թանգարանների կայքում(չաշխատող հղում)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի եգիպտական թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի եգիպտական թանգարան» հոդվածին։ |
|