Բեռնալի գունդ


Բեռնալի գունդ (անգլ.՝ Bernal sphere), առաջին անգամ 1929 թվականին գիտնական Ջոն Դեսմոնդ Բեռնալի կողմից առաջարկված մշտական բնակիչների երկարատև բնակեցման համար նախատեսված տիեզերական բնակավայրի տեսակ։
Բեռնալի սկզբնական առաջարկի մեջ կառույցը նկարագրված է որպես 20,000-30,000 բնակչությամբ և 16 կմ (9.9 մղոն) տրամագծով գնդաձև թաղանթ։ Գունդը լցված է օդով[1]։
Island One
1975-1976 թվականներին Սթենֆորդի համալսարանի կողմից ապագա տիեզերական գաղութների դիզայնի ուղղությամբ անցկացրած մի շարք հետազոտություններում, դր. Ջերարդ Ք. Օ'Նիլը առաջարկել է Island One-ը, որն իրենից ներկայացնում է Բեռնալի գնդի մոդիֆիկացված տարբերակը միայն 500 մետր (1600 ֆուտ) տրամագծով, գնդի հասարակածում երկրային ամբողջական արհեստական գրավիտացիա իրականացնելու համար 1.9 պտույտ/րոպե արագությամբ պտտվող։ Դրա արդյունքն է գնդի հասարակածով անցնող մեծ հովիտի նման ներքին լանդշաֆտը։ Island One-ը կարող է բնակելի և ժամանցի տարածություն ապահովել թվով 10 հազար մարդու համար, գյուղատնտեսության համար օգտագործվող Բյուրեղյա ապարանք (Crystal Palace) բնակավայրով։ Արևային լույսը գնդի ներքին տարածության մեջ է մտնում բևեռներում տեղադրված մեծ ապակիներից ուղղվող արտաքին հայելիների միջով։ Գնդի տեսքը ընտրվել է օդի ճնշումը պահպանելու և ռադիացիոն պաշտպանության շրջանակներում դրա օպտիմալ էֆեկտիվությունը ապահովելու հնարավորության համար[2]։
Island Two
Օ'Նիլն առաջարկել է տիեզերական բնակավայրի հաջորդ սերունդը որպես Island One-ի ավելի մեծ տեսակը։ Island Two-ն տրամագծով պետք է լինի շուրջ 1800 մետր, որի արդյունքում հասարակածը կազմում է 6,5 կմ (4 մղոն)։
Ծանոթագրություններ
- ↑ Bernal, John Desmond (1929). The World, the Flesh and the Devil.
- ↑ O'Neill, Gerard K. The High Frontier: Human Colonies in Space, third edition. Apogee Books, 2000.
Արտաքին հղումներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեռնալի գունդ կատեգորիայում։ |
|