Բեսլան Մուդրանով
Բեսլան Մուդրանով ռուս.՝ Беслан Заудинович Мудранов | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 60 |
Իրական հասակ | 166 |
Ծննդյան թվական | հուլիսի 7, 2016 |
Ծննդավայր | Բակսան |
Ապրելավայր | Բակսան |
Մարզիչ | Ռուդոլֆ Բաբոյան |
Ակտիվ շրջան | 2003-2008 |
Բեսլան Զաուդինովիչ Մուդրանով (ռուս.՝ Беслан Заудинович Мудранов, հուլիսի 7, 1986, Բակսան, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ձյուդոիստ (2008 թվականից) և նախկին սամբիստ (2003-2008)[1]։
Մուդրանովը դարձել է 2012 և 2014 թվականների ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն[2][3]։ Նրա մարզիչը Ռուդոլֆ Բաբոյանն է։
Նա 2016 թվականին Ռուսաստանի Օլիմպիական հավաքականին պարգևել է առաջին ոսկե մեդալը Ռիո դե Ժանեյրոյում։
Անձնական կյանք
Բեսլանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 7-ին՝ Ռուսաստանի Բակսան քաղաքում։ Սպորտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։
Հետագայում տեղափոխվել է Մայկոպ, որտեղ ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի համալսարան[2]։
Բեսլան Մուդրանովի հայրը վարորդ է, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Մուդրանովը ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։
Ծանոթագրություններ
- ↑ Beslan Mudranov from Judo Inside
- ↑ 2,0 2,1 «Беслан Мудранов: «Все получится!»» [Besland Mudranov: "Everything will work!"]. The World of Judo (МИР ДЗЮДО) (Russian). 2009 թ․ ապրիլի 10. էջ 34. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
{cite web}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Champion: Beslan Mudranov
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեսլան Մուդրանով» հոդվածին։ |
|