Բերում (ֆուտբոլային ակումբ)
' | |||
Ամբողջական անուն | Բերում ֆուտբոլային ակումբ նորվ.՝ Bærum Sportsklubb | ||
---|---|---|---|
Գույներ | Դեղին-Կարմիր | ||
Հիմնադրում | Մարտի 26 1910 | ||
Երկիր | Նորվեգիա | ||
Քաղաք | ![]() | ||
Մարզադաշտ | Սանվիկա | ||
Տարողունակություն | 1500 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Լիգա | Առաջին դիվիզիոն | ||
2013 | 1 (1-ին խմբում) Երկրորդ դիվիզիոն | ||
|
«Բերում» (նորվ.՝ Bærum Sportsklubb), նորվեգական ֆուտբոլային ակումբ, որը տեղակայված է Օսլոյի մոտ գտնվող Սանվիկա քաղաքում։ Ներկայումս ակումբը հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջին դիվիզիոնում, որը մրցակցային աստիճանակարգով Նորվեգիայի երկրորդ ֆուտբոլային մրցաշարն է։
Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1910 թվականի մարտի 26-ին։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր Գրանե ՖԱ (նորվ.՝ Grane FK), բայց շուտով փոխեց անվանումը Գրանե ՍԿ-ի (նորվ.՝ Grane SK), քանի որ ակումբի կազմում ընդգրկվեցին նաև այլ սպորտային խմբեր։ 1946 թվականին Սանդվիկա ԱԻԼ (նորվ.՝ Sandvika AIL) ակումբի հետ ձուլվելուց հետո սկսեց կոչվել ԻԼ Մոդե (նորվ.՝ IL Mode):Ներկայիս անվանումը ակումբը ստացել է 1969 թվականին։
«Բերում» ֆուտբոլային ակումբը իր տնային խաղերը անցկացնում է Սանվիկա քաղաքում գտնվող Սանվիկա մարզադաշտում, որի տարողունակությունը շուրջ 1500 հանդիսական է։ 30 տարի ակումբը ընդունում էր հյուրերին Բերումի Նեդերուդ մարզադաշտում։
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերում (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
|