Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (Գլուբոկի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (այլ կիրառումներ)
Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գլուբոկի |
Բժշկող Պանտելեիմոն եկեղեցի (ռուս.՝ Церковь Пантелеимона Целителя), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի Գլուբոկի ավանում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Կամենսկիի գործակալությանը[1]։
Պատմություն
Մինչև 1917 թվականի հեղափոխությունը գյուղում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որը գտնվել է Իվանկովո խուտորում (հետագայում այդ խուտորը կլանվել է Գլուբոկի բանվորական ավանի կողմից)։ 1888 թվականին Իվանկովոյում կառուցվել և օծվել է Պանտելեիմոնի եկեղեցին։ Եկեղեցու առջևի հրապարակը կոչվել է Եկեղեցական, այնտեղ գտնվել է շուկան[2]։ Տաճարը և նրա զանգակատունը եղել են փայտյա՝ ծածկված երկաթաթիթեղով։ Եկեղեցին ունեցել է երեք կողմնասեղան. գլխավորը (միջինը)՝ հանուն Սուրբ մեծ նահատակ Պանտելեիմոնի, հարավայինը՝ հանուն Միքայել Հրեշտակապետի և հյուսիսայինը՝ հանուն Սուրբ Նիկողայոսի[3]։
Իվանկովոյի եկեղեցին ավերվել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Սկզբում նրա տեղում կառուցվել է կինոթատրոն, որը հետագայում վերակազմավորվել է «Օլիմպ» մարզական համալիրի։ Խորհրդային տարիներին ծուխը բազմիցս վերաբնակեցվել է գյուղի տարբեր տեղեր, մինչև նրա համար գտնվել է մասնավոր մի տուն, որտեղ ստեղծվել է աղոթքների տուն[3]։ 1985 թվականի սեպտեմբերի 1-ին, Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Վլադիմիրի հրամանագրով, ծխի հովիվ է նշանակվել երեց (այժմ ավագ երեց) Անատոլի Սախնոն։ ԽՍՀՄ փլուզումից հետո ծխականներին թույլատրեցին աղոթատունը վերակառուցել եկեղեցու, և այնտեղ սկսվեցին աշխատանքներ, որոնք տևեցին տասը տարի։
Տաճարը երեսպատվել է աղյուսով և վերնակառուցվել։ Վրան տեղադրվել է գմբեթ։ Այն ունի փոքր բակ՝ սեղանատնով և օժանդակ տարածքներով։ Եկեղեցում կան Աթոսյան սրբապատկերներ[4]։
Տաճարի հասցեն՝ Ռոստովի մարզ, Կամենսկի շրջան, Գլուբոկի բանվորական ավան, Շչադենկոյի փողոց, 81։
Վանահայր՝ ավագ երեց Անատոլի Սախնո[5]։
Պատկերասրահ
-
Ընդհանուր տեսքը
-
Եկեղեցու մուտքը
-
Բակի մեծանկարը
Ծանոթագրություններ
- ↑ Глубокий. Церковь Пантелеимона Целителя.
- ↑ «Хутор Иванков растворился в поселке Глубоком, но сохранился в фамилиях казаков». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 3,0 3,1 «Историческая справка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ БОКОВСКАЯ СВЯТЫНЯ
- ↑ «Духовник Донецкого округа протоиерей Анатолий Сахно принял участие в годовом отчётном круге казаков». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.