Բիլի Փորթեր
Բիլի Փորթեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 21, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | երգիչ, դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0692039 |
billyporter.com |
Բիլի Փորթեր (անգլ.՝ Billy Porter, սեպտեմբերի 21, 1969[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան, երգիչ և դրամատուրգ։ «Թոնի», «Գրեմմի» և «Էմմի» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի հավակնորդ։
Վաղ տարիներ
Բիլի Փորթերը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 21-ին Փենսիլվանիայի Փիթսբուրգում քաղաքում, Ուիլյամ Փորթերի և Քլորինդա Փորթերի ընտանիքում[3][4]։ Նա ունի քույր՝ ՄերիՄարթա Ֆորդ Դյենգը[4][5][6]։ Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Փորթերը եղել է մեկուկես տարեկան, ինչից հետո նրա մայրը կրկին ամուսնացել է[7]։ Փորթերը լքել է տունը 17 տարեկան հասակում, խորթ հոր կողմից բռնության պատճառով[3]։ Նա ավարտել է Կարնեգի Մելոն համալսարանին կից գեղարվեստի քոլեջը, որտեղ ստացել է բակալավրի աստիճան[8], ինչպես նաև սովորել է սցենարային վարպետություն Լոս Անջելեսի Կալիֆոռնյայի համալսարանում[9]։
Կարիերա
Փորթերը կարիերան սկսել է թատերական բեմում՝ հայտնվելով այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են «Տիկին Սայգոնը», «Հինգ տղա՝ Մո անունով», «Բրիոլին» և «Վենետիկի վաճառականը»[10][11]։ Փոքր դերեր է ունեցել «Ոչ բոլորի նման», «Առաջին կանանց ակումբ», «Պրակտիկանտ» «Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն» ֆիլմերում, ինչպես նաև մասնակցել է «Անաստասիա» մուլտֆիլմի հնչյունավորմանը[12][13][14][15]։
2018 թվականից սկսած Փերթերը նկարահանվել է FX հեռուստաալիքի թողարկած «Դիրք» հեռուստասերիալում[16][17]։ Դերը նրան բերել է «Էմմի» մրցանակը՝ դրանով նրան դարձնելով առաջին սևամորթ բացահայտ գեյ դերասան, որը գլխավոր անվանակարգում հաղթել է «Էմմի» մրցանակը[18], ինչպես նաև «Ոսկե գլոբուս», «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» անվանակարգերը և հեռուստատեսային քննադատների ասոցիացիան[19]։ 2018 թվականին նաև հայտնվել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի ութերորդ եթերաշրջանում՝ «Ապոկալիպսիս» անվանումով[20]։
2020 թվականին Փորթերը նկարահանվել է Միգել Արտետայի «Գլամուրային բոսեր» կատակերգությունում[21]։ Նրա ապագա նախագծերի թվում են ռեժիսոր Քեյ Քենոնի «Մոխրոտիկ» ֆիլմում, որտեղ նա կատարելու է կնքամայր փերիի դերը[22][23], ինչպես նաև «Մթնշաղի գոտի» սերիալի երկրորդ եթերաշրջանում[24]։
Անձնական կյանք
Փորթերը բացահայտ գեյ է[3]։ 2017 թվականի հունվարի 14-ին ամուսնացել է իր գործընկեր Ադամ Սմիթի հետ 8 տարվա հարաբերություններից հետո[4][25]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- Billy Porter (1997)
- At the Corner of Broadway + Soul (2005)
- Billy’s Back on Broadway (2014)
- Billy Porter Presents the Soul of Richard Rodgers (2017)
Սինգլներ
- «Show Me» / «What Iz Time» (1997)
- «Awaiting You» / «Time (Live)» (2005)
- «Edelweiss» (2017)
- «Love Yourself» (2019)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 Kirkland, Justin (2019 թ․ հունիսի 9). «Billy Porter on 'Pose', His 30-Year Career, and Creating LGBTQ History». Esquire (ամերիկյան անգլերեն).
- ↑ 4,0 4,1 4,2 «Billy Porter, Adam Smith». The New York Times (անգլերեն). 2017 թ․ հունվարի 15.
- ↑ «Celebrating Billy Porter». New Pittsburgh Courier (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Petrarca, Emilia (2019 թ․ մայիսի 1). «The Realness of Billy Porter». The Cut (ամերիկյան անգլերեն).
- ↑ Porter, Billy (2018 թ․ հոկտեմբերի 31). «Pose Star Billy Porter Reveals Past Sexual Abuse in Searing Op-Ed (Exclusive)». Out (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Billy Porter Returns». cmu.edu (անգլերեն).
- ↑ Porter, Billy (2017 թ․ նոյեմբերի 21). «Billy Porter: The First Time I Refused to Keep Playing a Stereotype». The New York Times.
- ↑ Jones, Kenneth (2004 թ․ օգոստոսի 4). «Norm Lewis and Billy Porter Woo Dreamgirls, Including Frenchie Davis, in Pittsburgh Aug. 10-22». Playbill (ամերիկյան անգլերեն).
- ↑ «Billy Porter». Lortel Archives (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
- ↑ Rooney, David (2005 թ․ մարտի 6). «Ghetto Superstar: The Man That I Am». Variety (ամերիկյան անգլերեն).
- ↑ Sandman, Jenny (2005 թ․ մարտի 15). «Ghetto Superstar, a CurtainUp review». CurtainUp (ամերիկյան անգլերեն).
- ↑ Murray, Matthew (2005 թ․ մարտի 5). «Ghetto Superstar (The Man That I Am)». Talkin'Broadway (ամերիկյան անգլերեն).
- ↑ Gans, Andrew (2006 թ․ հունվարի 24). «GLAAD Media Awards Nominees Include I Am My Own Wife, Color Purple and Ghetto Superstar». Playbill (ամերիկյան անգլերեն).
- ↑ Baldwin, Kristen (2018 թ․ մայիսի 22). «Pose review: The FX series is the Fame reboot TV need». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն).
- ↑ Fienberg, Daniel (2018 թ․ մայիսի 22). «'Pose': TV Review». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
- ↑ Ramos, Dino-Ray (2019 թ․ սեպտեմբերի 22). «Billy Porter Wins Emmy For Best Lead Actor in a Drama, Makes History». Deadline (ամերիկյան անգլերեն).
- ↑ Dommu, Rose (2018 թ․ դեկտեմբերի 6). «Billy Porter Reacts to His Best Actor Golden Globe Nomination». Out (ամերիկյան անգլերեն).
- ↑ King, Eric (2018 թ․ օգոստոսի 2). «Tony Winner Billy Porter Will Appear in Season Eight of American Horror Story». Broadway (ամերիկյան անգլերեն).
- ↑ Kroll, Justin (2018 թ․ հոկտեմբերի 18). «Tiffany Haddish's 'Limited Partners' Rounds Out Cast (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն).
- ↑ Galuppo, Mia (2019 թ․ հոկտեմբերի 10). «Billy Porter in Talks to Join Sony's 'Cinderella' (Exclusive)». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
- ↑ Goldsmith, Jill (2019 թ․ հոկտեմբերի 12). «Billy Porter Confirms Role In Sony's 'Cinderella' Adaptation». Deadline (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
- ↑ Baysinger, Tim (2020 թ․ հունվարի 12). «Billy Porter, Joel McHale and Tony Hale Among 14 Cast in 'Twilight Zone'». TheWrap (ամերիկյան անգլերեն).
- ↑ Nelson, Jeff (2017 թ․ հունվարի 18). «Billy Porter: Husband Adam Smith 'Was the One That Got Away' Before Reconnecting and Marrying». People.
- ↑ Wong, Curtis M (2014 թ․ հոկտեմբերի 3). «Billy Porter's 'While I Yet Live' Explores Actor-Playwright's Journey As A Black, Gay Christian». HuffPost (ամերիկյան անգլերեն).
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլի Փորթեր» հոդվածին։ |
|