Բիրկիր Բյարնսոն
Բիրկիր Բյարնսոն իսլ.՝ Birkir Bjarnason | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | իսլանդացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1988 | ||
Ծննդավայր | Աքուրեյրի, Իսլանդիա | ||
Հասակ | 181 | ||
Քաշ | 75 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 8 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բիրկիր Բյարնսոն (իսլ.՝ Birkir Bjarnason, մայիսի 27, 1988[1][2], Աքուրեյրի, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Բազելի» և Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Իսլանդիայի հավաքականի կազմում 2016 թվականին մասնակցում է Ֆրանսիայում կայացող Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և դառնում է առաջնության ընթացքում Իսլանդիայի հավաքականի առաջին գոլի հեղինակը (Պորտուգալիայի դեմ խաղում)։
Ակումբային կարիերա

Բյարնսոնը ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Իսլանդիայում՝ խաղալով տարբեր ակումբների ֆուտբոլային դպրոցներում։ 2006 թվականին նրա սկաուտները նկատել են նորվեգական «Վիկինգի» պաշտոնյաները, ովքեր վերջինիս հրավիրել են ակումբ։ Նույն թվականին Բիրկիրը նշեց իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում։ Իր առաջին գնդակը նա հեղինակել է նորվեգական «Համ Կամի» դեմ խաղում։ 2008 թվականին Բիրկիրը վարձավճարով տեղափոխվել է «Բուդյո Գլիմտ»։ Իրեն լավ դրսևորելով նոր ակումբում և վերադառնալով «Վիկինգ» դարձավ ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
2011 թվականին լրացավ Բիրկիրի վերջին պայմանագրի ժամկետը նորվեգական ակումբի հետ և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է բելգիական Լիեժ քաղաքը ներկայացնող «Ստանդարդ» ֆուտբոլային ակումբ։ Ժյուպիլե լիգայի կազմում իր նորամուտը Բյարտնասոնը նշեց 2012 թվականի հունվարի 22-ին`«Վեստերլոյի» դեմ խաղում[3]։
Իտալական Սերիա Ա-ում իր դեբյուտը կատարել է սեպտեմբերի 1-ին՝ «Տորինոյի» դեմ խաղում[4]։ Իտալիայում իր առաջին գնդակը նա հեղինակել է դեկտեմբերի 2-ին՝ գրավելով նեապոլիտանական ակումբի դարպասը[5]։
2015 թվականի ամռանը Բիրկիրը տեղափոխվեց շվեյցարական «Բազել»։ Տրանսֆերի գումարը կազմում էր 1,5 մլն եվրո։ Շվեյցարիայի սուպերլիգայում իր նորամուտը նշել է հուլիսի 27-ին[6]։ Սեպտեմբերի 26-ին նա հեղինակում է իր առաջին գնդակը շվեյցարական ակումբում[7]։ Եվրոպայի Լիգայի խաղերում լեհական «Լեխի»[8] և իտալական «Ֆիորենտինայի»[9] դարպասը Բիրկիրը խփել է երկու գնդակ։ 2016 թվականին Բազելի կազմում դարձել է Շվեյցարիայի չեմպիոն։
Միջազգային կարիերա

2011 թվականին Իսլանդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Դանիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։
2010 թվականի մայիսի 29-ին Անդորրայի հավաքականի դեմ ընկերական խաղում Բյարնսոնը նշեց իր նորամուտը ազգային հավաքականում[10]։ 2012 թվականի մայիսի 27-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում Բիրկիրը հեղինակեց իր առաջին գնդակը ազգային թիմի կազմում[11]։
2015 թվականի մայիսի 28-ին Ղազախստանի հավաքականի դեմ որակավորման հանդիպման ընթացքում Բյարնսոնը դուբլ է ձևակերպել[12]։
Գոլերը Իսլանդիայի հավաքականին կազմում
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Նշանակություն |
---|---|---|---|---|---|---|
01. | մայիսի 27, 2012 | Ստադ դյու Էնո, Ֆրանսիա | ![]() |
0:1 | 3:2 | Ընկերական խաղ |
02. | հոկտեմբերի 12, 2012 | Կեմալ Ստաֆա, Տիրանա, Ալբանիա | ![]() |
0:1 | 1:2 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական փուլ |
03. | հուլիսի 7, 2013 | Ռեյկյավիկ, Իսլանդիա | ![]() |
1:1 | 2:4 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական փուլ |
04. | սեպտեմբերի 10, 2013 | Ռեյկյավիկ, Իսլանդիա | ![]() |
1:1 | 2:1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014-ի ընտրական փուլ |
05. | մարտի 28, 2015 | Աստանայի մարզադաշտ, Աստանա, Ղազախստան | ![]() |
0:2 | 0:3 | ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ընտրական փուլ |
06. | մարտի 28, 2015 | Աստանայի մարզադաշտ, Աստանա, Ղազախստան | ![]() |
0:3 | 0:3 | ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ընտրական փուլ |
07. | հուլիսի 15, 2016 | Սենտ Էտիեն, Ֆրանսիա | ![]() |
1:1 | 1:1 | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 |
Ձեռքբերումներ
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Вестерло VS. Стандард 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունվարի 22.
- ↑ «Торино VS. Пескара 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Наполи VS. Пескара 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 2.
- ↑ «Грассхоппер VS. Базель 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 27.
- ↑ «Базель VS. Лугано 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 26.
- ↑ «Базель VS. Лех 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Фиорентина VS. Базель 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ «Исландия VS. Андорра 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 29.
- ↑ «Франция VS. Исландия 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 27.
- ↑ «Казахстан VS. Исландия 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 28.
Արտաքին հղումներ
- soccerway.com (անգլ.)
- Profile at Viking Արխիվացված 2007-08-15 archive.today
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Profilo e statistiche su Altomfotball.no
- Piacere Bjarnason, un Vichingo di lotta e governo di per la mediana della Samp Արխիվացված 2013-12-07 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրկիր Բյարնսոն» հոդվածին։ |
|