Բիրմինգհեմի համալսարան
Բիրմինգհեմի համալսարան University of Birmingham | |
---|---|
![]() Համալսարանի խորհրդանիշը | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | «Per Ardua Ad Alta» (լատիներեն) «Ջանքերի գնով բարձունքների» (հայերեն) |
Հիմնադրված է | 1900 |
Հիմնադրիր | Ջոզեֆ Չեմբեռլեն |
Տիպ | Պետական |
Ուսանողներ | 34 160 (2014/15) |
Բակալավրիատ | 20 100 (2014/15) |
Մագիստրատուրա | 14 060 (2014/15) |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], Digital Preservation Coalition[5], Եվրոպայի համալսարանների միություն[6], ArXiv[7], ELIXIR UK? և University and College Union?[8] |
Գույներ | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հասցե | University of Birmingham, Chancellors Court, Edgbaston, Birmingham, West Midlands, B15 2TT |
Կայք | birmingham.ac.uk |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">![]() Բիրմինգհեմի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ | |
![]() |
Բիրմինգհեմի համալսարան (անգլ.՝ University of Birmingham), բրիտանական պետական գիտահետազոտական համալսարան։ Համարվում է Մեծ Բրիտանիայի և աշխարհի ամենամեծ և հեղինակավոր համալսարաններից մեկը։ Գտնվում է Բիրմինգհեմ քաղաքի կենտրոնական մասում։ Մտնում է համալսարանների հեղինակավոր «Ռասել» միավորման մեջ, «կարմիր աղյուսից համալսարանների» խմբի ամենահին համալսարանն է։ Համալսարանում սովորող ուսանողների թիվը գերազանցում է 30 հազարը։ Բիրմինգհեմի համալսարանը կենտրոնական Անգլիայի ուսումնական ամենամեծ հաստատությունն է. գլխավոր մասնաշենքի մակերեսը 330 հա է։
2007 թվականի տվյալներով համալսարանը Մեծ Բրիտանիայի համալսարանների ցանկում չորրորդ տեղն է զբաղեցրել դիմորդների քանակով` մեկ տեղի համար ստանալով ինը դիմում այն դեպքում, երբ անվճար տեղեր ընդհանրապես չկան, ինչպես Բրիտանիայի մնացած բոլոր ուսումնական հաստատություններում[10]։ Համալսարանն ընդգրկված է Մեծ Բրիտանիայի լավագույն 10 և աշխարհի լավագույն 60 համալսարանների ցուցակում[11][12]։
Նշանավոր շրջանավարտներ ու դասախոսներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2a/Joseph_Chamberlain_Memorial_Clock_Tower.jpg/200px-Joseph_Chamberlain_Memorial_Clock_Tower.jpg)
Համալսարանների շրջանավարտներից ութը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են[13].
- Ֆրենսիս Ուիլյամ Աստոն - անգլիացի ֆիզիկոս, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1922)։
- Ուոլտեր Նորման Հևորթ - անգլիացի բիոքիմիկ, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937)։
- Ռոբերտ Սեսիլ - Բիրմինգհեմի համալսարանի ռեկտոր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1937)։
- Պիտեր Մեդավար - անգլիացի կենսաբան, բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։
- Մորիս Ուիլկինս - բիոֆիզիկ, բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)
- Ջոն Վեյն - բրիտանացի դեղագործ, բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1982)
- Պոլ Ներս - բրիտանացի բիոքիմիկ, բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2001)
- Պ. Բալլոկ - խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2007)։
Համալսարանի նշանավոր այլ շրջանավարտներ.
- Նևիլ Չեմբեռլեն - Մեծ Բրիտանիայի վարչապետ (1937-1940)
- Սթենլի Բոլդուին - Մեծ Բրիտանիայի վարչապետ (1923-1924, 1924-1929, 1935-1937)
- Էնթոնի Իդեն - Մեծ Բրիտանիայի` արտաքին գործերի նախարար, վարչապետ (1955-1957)
- Չ. Լիանհյու - Շանհայի քաղաքապետ
- Պ. Քրիստի - Բահամյան Կղզիների վարչապետ
- Դ. Մուտասա - Զիմբաբվեի պետական անվտանգության նախարար
- Էրիկ Ռոլլ - Անգլիայի բանկի տնօրեն, «Թայմս» թերթի գործադիր տնօրեն
- Դ. Պոյնտինգ - ֆիզիկոս, Պոյնտինգի վեկտորի տեսաբան, Երկիր մոլորակի զանգվածի առաջին չափողը
- Մարկ Օլիֆանտ - ավստրալիացի ֆիզիկոս
- Ների Վելա - մեքսիկացի առաջին և առայժմ միակ աստղագնացը
- Մո Իբրահիմ - աֆրիկացի միլիարդատեր[14]։
Հետաքրքիր փաստեր
- Մեծ Բրիտանիայի վարչապետ են դարձել միայն չորս համալսարանների` Օքսֆորդի, Քեմբրիջի, Էդինբուրգի և Բիրմինգհեմի համալսարանների շրջանավարտները։
- Համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետում ցուցադրվում են Վան Գոգի, Պաբլո Պիկասսոյի, Կլոդ Մոնեի, Ռուբենսի և նշանավոր շատ այլ նկարիչների գործերի կրկնօրինակները[15]։
- Համալսարանի «Հին Ջո» աշտարակը 4 մետրով բարձր է Բիգ Բենից[16]։
- Դասավանդվող առարկաների քանակով համալսարանը զիջում է միայն Քեմբրիջի համալսարանին։
- Բիրմինգհեմի համալսարանի գլխավոր ճարտարապետ Ասթոն Ուեբը հեղինակն է նաև Բուքինգհեմյան պալատի արտաքին տեսքի և պալատի առջև գտնվող հուշահամալիրի` նվիրված թագուհի Վիկտորյային։
- Մեծ Բրիտանիայում մեքենաների` ջրածնով լիցքավորման առաջին կայանը ստեղծվել է համալսարանի տարածքում։
- Բիրմինգհեմի համալսարանը Բրիտանիայում ուսումնական միակ հաստատությունն է, որն ունի սեփական երկաթուղային կայարան։
- Առաջին համալսարանն է Բրիտանիայում, որտեղ դիմորդներն ընդունվել են հավասար պայմաններով` անկախ դավանանքից և սոցիալական դիրքից։
- Կանանց համար նախատեսված առաջին հանրակացարանը կառուցվել է Բիրմինգհեմի համալսարանում։
- Համալսարանում շաբաթական ծախսվում է 1 միլիոն ֆունտ շենքերի և տարածքի պահպանման համար[17]։
- Համալսարանի բիզնեսի դպրոցը, որը հիմնադրվել է 1902 թվականին, առաջինն է Մեծ Բրիտանիայում։
- Համալսարանի մագիստրատուրայում սովորում է 80-ամյա ուսանող[18]։
- Համալսարանի գրադարանը խոշորագույններից մեկն է ողջ Բրիտանիայում։ Այնտեղ պահվում են հազվագյուտ շատ հրատարակություններ, օրինակ` Աստվածաշնչի` 1566 թվականի տպագրությունը։ Ընդհանուր առմամբ գրադարանում պահվում են ավելի քան 6 միլիոն գիրք և ձեռագիր[19][20]։ Եթե գրադարանում պահվող բոլոր գրքերն իրար վրա դնեն, կստացվի Էվերեստից 8 անգամ մեծ բարձրություն[21]։
Պատկերասրահ
-
Տնտեսագիտության ֆակուլտետի շենքը
-
Համալսարանական աստղադիտարան
-
Կիրառական արվեստի ֆակուլտետը
-
Ուսանողական միության շենքը
-
Տնտեսագիտության ֆակուլտետի շենքը գիշերով
Ծանոթագրություններ
- ↑ http://russellgroup.ac.uk/
- ↑ https://orcid.org/members/001G000001Znu93IAB-university-of-birmingham
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.jisc.ac.uk/membership
- ↑ https://dpconline.org/about/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 6
- ↑ https://www.ucu.org.uk/article/13538/UCU-branches-in-JNCHES-2024-25
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ «Students» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «United Kingdom | Top Universities». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «THE — QS World University Rankings 2009 — top universities | Top Universities». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «University of Birmingham — The University's Nobel Prize winners». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Geraldine Bedell, «The man giving Africa a brighter future», The Observer, February 1, 2009, accessed 5 February 2011
- ↑ «The Barber Institute of Fine Arts». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Investing and improving — About us — University of Birmingham». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Frequently Asked Questions». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Parish library collections — Special Collections — University of Birmingham(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Video». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիրմինգհեմի համալսարան» հոդվածին։ |
|