Բիր-Տավիլ

Բիր-Տավիլի տեղադրությունը Եգիպտոսի և Սուդանի սահմանագծին
Բիր-Տավիլը ՝ 1960 թվականի ամերիկյան ռազմական տեղագրական քարտեզի վրա

Բիր-Տավիլ (արաբ․՝ بيرطويل‎‎ «Երկար աղբյուր»), տարածք՝ հյուսիսից սահմանակից Եգիպտոսին, իսկ արևմուտքից ու արևելքից՝ Սուդանին։ Իր անունը ստացել է տեղի` ներկայումս գոյություն չունեցող աղբյուրի անունից։ Երկու երկրներն էլ Բիր-Տավիլում հրաժարվում են իրենց իրավունքներից։ Այսպիսով, այն հայտնի է նաև «ոչ մեկի տարածք անունով»։

Բիր-Տավիլը տեսքով նման է քառանկյունու, սակայն երբեմն անվանում են «Բիր-Տավիլի եռանկյունի»

Պատմություն

Սուդանում 1899 թվականի անգլո-եգիպտական համաձայնագրի համաձայն՝ Եգիպտոսի և Սուդանի միջև սահմանն անցնում էր 22-րդ զուգահեռով։ Սակայն 1902 թվականին Բրիտանիան «քաղաքական սահմանից» անկախ նոր «վարչական սահման» անցկացրեց, ինչի արդյունքում Հալաիբի եռանկյունին հանձնվեց Սուդանին։ Դրա հետ մեկտեղ Բիր-Տավիլը հանձնվել Է Եգիպտոսի կառավարմանը, քանի որ նրա տարածքն օգտագործվել է որպես եգիպտական տարածքում բնակվող Աբաբդե ցեղի արոտավայր։

Այն բանից հետո, երբ երկու պետություններն անկախություն ստացան, Հալաիբի եռանկյունին մնաց Սուդանի վերահսկողության տակ, իսկ Բիր-Տավիլը՝ եգիպտական։ 1958 թվականի փետրվարի 1-ին Եգիպտոսը Սուդանից պահանջել էր վերադարձնել 1899 թվականի սահմանը և փոխանցել Հալաիբի եռանկյունինի՝ դրա դիմաց հրաժարվելով շատ ավելի քիչ արժեքավոր տարածքի ՝ Բիր-Տավիլի նկատմամբ իրավունքներից։ Սուդանը չի համաձայնել զիջել եռանկյունին և մինչ օրս ճանաչում է 1902 թվականի սահմանը։ Այսպես առաջացել է մի իրավիճակ, երբ Բիր-Տավիլին սահմանակից երկու երկրներն էլ այդ տարածքը իրենցը չեն համարում։

Աշխարհագրություն

Ընդհանուր մակերեսը կազմում է 2060 կմ², երկարությունը արևմուտքից արևելք տատանվում է 95 կմ, հյուսիսից հարավ՝ 46 կմ։ Բիր-Տավիլի հյուսիսային մասում գտնվում է Տավիլ լեռը ՝ 459 մետր բարձրությամբ, արևելյան մասում՝ Խազար-ազ-Զարկա լեռը (662 մետր), հարավային մասում՝ Վադի Տավիլ։ Մշտական բնակչությունը բացակայում է։

Վիրտուալ պետություններ, որոնք հավակնում են Բիր-Տավիլին

Հյուսիսային Սուդանի թագավորությունից ամերիկյան Աբինգդոն քաղաքի բնակիչ Ջերեմի Հիթոն 2014 թվականի հունիսին հայտարարել է այդ տարածքի վրա իր իրավունքները[1][2][3]։

Միջերկրական Թագավորությունից ռուսաստանցի գործարար Դմիտրի Ժիխարևը 2015 թվականին իրեն հռչակել է Բիր-Տավիլի թագավոր[4][5][6][7]։

Տես նաև

  • Terra nullius

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ