Բլումինգթոն (Ինդիանա)
Բնակավայր | ||
---|---|---|
Բլումինգթոն | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Մոնրո շրջան | |
Հիմնադրված է | 1818 թ. | |
Մակերես | 60,69747 կմ², 60,494415 կմ² | |
ԲԾՄ | 235±1 մետր | |
Բնակչություն | ▼79 168 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT? | |
Հեռախոսային կոդ | 812 | |
Փոստային դասիչ | 47401–47408, 47401, 47402 և 47406 | |
Պաշտոնական կայք | bloomington.in.gov(անգլ.) | |
| ||
Բլումինգթոն (անգլ.՝ Bloomington), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսում, Մոնրո շրջանում, Ինդիանա նահանգում։ Համաձայն ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի, բնակիչների թիվը կազմում էր 80 405 մարդ[2], որը համապատասխանում է 6-րդ հորիզոնականին այդ նահանգի քաղաքներից։
Բլումինգթոնում է տեղակայված Ինդիանայի համալսարանի առաջատար կամպուսը, որը հիմնադրվել է այստեղ 1820 թվականին։ 1991 թվականին Թոմաս Գեյնսի «Կամպուսն ինչպես արվեստի գործ» (The Campus as a Work of Art) գրքում համալսարանն անվանվել է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ համալսարանական քաղաքներից մեկը։ Կամպուսի շենքերի մեծ մասը կառուցված է ինդիանական կրաքարից։
Քաղաքում տեղի է ունեցել «Թափք հավաքելով հեռանալ» ֆիլմի նկարահանումը, որն արժանացել է Օսկար մրցանակին։
Աշխարհագրություն
Ըստ ԱՄՆ-ի բյուրոյի ցուցակագրության, ընդհանուր քաղաքի մակերեսը կազմում է 51,6 կմ² (19,9 մղոն²), որից 51,1 կմ² (19,7 մղոն²) հողային տարածք է և 0,5 կմ² (0,2 մղոն²)-ին՝ ջրային։
Բլումինգթոնը տեղակայված է Ինդիանա նահանգի հարավային մասում՝ ձորակների, ճեղքերի, ստորգետնյա ջրերի, աղբյուրների և քարանձավների առկայությամբ բնութագրվող կարստային տարծքի հետ հատվող բլրակների վրա։ Գտնվում է նահանգի մայրաքաղաք Ինդիանապոլիսից 80 կմ դեպի հարավ հեռավորության վրա ։
Կլիմա
Բլումինգթոնում ամբողջ տարվա ընթացքում, նույնիսկ ձմռանը, պահպանվում է բարձր խոնավություն։ Տարվա ընթացքում անձրև է գալիս միջինը 76 օր , տարեկան 112 սմ տեղումների քանակով[3]։
Բնակչություն
Մարդահավաքի տարեթիվ | Բնակչություն | Աճ |
---|---|---|
1850 | 1 305 | |
1860 | 2 419 | ▲85,4 % |
1870 | 1 032 | 57,3 % |
1880 | 2 756 | ▲167,1 % |
1890 | 4 018 | ▲45,8 % |
1900 | 6 460 | ▲60,8 % |
1910 | 8 838 | ▲36,8 % |
1920 | 11 595 | ▲31,2 % |
1930 | 18 227 | ▲57,2 % |
1940 | 20 870 | ▲14,5 % |
1950 | 28 163 | ▲34,9 % |
1960 | 31 357 | ▲11,3 % |
1970 | 43 262 | ▲38,0 % |
1980 | 52 044 | ▲20,3 % |
1990 | 60 633 | ▲16,5 % |
2000 | 69 291 | ▲14,3 % |
2010 | 80 405 | ▲16,0 % |
Բլումինթական ագլոմերցիայում Բլումինգթնը գլխավոր քաղաքն է, որն ընդգրկում է Գրին, Մոնրո և Օուեն շրջանները, բնակիչների 175 506 մարդ (2000)[4] ընդհանուր քնակով։
Ըստ 2000 թվականի մարդահավաքի[4]՝ քաղաքում 26 468 տնային տնտեսություններում ապրում էր 69 291 մարդ (կամ 10 454 ընտանիք)։ Ամբողջությամբ բնակչությունը կազմում է 1 356 մարդ/կմ²։
Բնակչության ռասայական կազմը․
- սպիտակամորթներ — 87,03 %
- աֆրոամերիկացիներ — 4,24 %
- բնիկ ամերիկացիներ — 0,29 %
- ազիատներ — 5,26 %
- լատինոամերիկացիներ — 2, 49 % և ուրիշներ
17,9 % տնտեսություններում կային միչև 18 տարեկան հասակի երեխաներ, ամուսնական զույգերը, միասին ապրողները՝ 29,2 % տնային տնտեսություններում, միայնակ մայրեր՝ 7,8 % և 60,5 % առանց ընտանիք։ 7,1 % տնային տնտեսություններում ապրում էին 65 տարեկան և ավել տարիք ունեցող մարդիկ։ Տնային տնտեսությունը միջինը կազմված է 2,09 մարդուց, ընտանիքը՝ 2,76 մարդուց։
Բնակչության բաշխումը ըստ տարիքի․
- միչև 18 տարեկան — 12,7 %
- 18-ից 24 տարեկան — 42,3 %
- 25-ից 44 տարեկանт — 24,6 %
- 45-ից 64 տարեկան — 12,6 %
- 65 տարեկանից բարձր — 7,9 %
Միջին տարիքը 23 տարեկան է։
Ամեն 100 կանանց բաժին էր հասնում 94,4 տղամարդ։ Յուրաքանչյուր 18 տարեկան և ավելի տարիք ունեցող կանանց՝ 92,8 տղամարդ։
2000 թվականին տնային տնտեսության միջին եկամուտը կազմել էր է $ 25 377, ընտանիքինը՝ $ 50 054 (տարեկան)։ Տղամարդու միջին եկամուտը կազմել էր $ 32 470, կանանցը՝ $ 26 100։ Բնակչության մեկ շնչի հաշվուվ կազմում է $ 16 481։ Մոտ բանակչության 10,3 % ընտանիքները և 29,6 % բանկիչները գտնվում էին աղքատության շեմից ցածր, այդ թվում նրանցից 17,3 % 18 տարեկանից փոքր և 7,6 % -ը՝ 65 տարեկանից բարձր տարիքի մարդիկ են։
Քաղաքի հիմնական գործատուներ
- Հնդկական համլսարան Բլումինգթոնում
- Boston Scientific
- Ջեներալ էլեկտրիկ
- Otis Elevator Company
Քույր քաղաքներ
Տես նաև
- Ինդիանայի համալսարանի արվեստի թանգարան
Ծանոթագրություններ
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Bloomington Census Data» (անգլերեն). City of Bloomington. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Weatherbase: Historical Weather for Bloomington, Indiana, United States of America». Weatherbase. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «American FactFinder» (անգլերեն). United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
- Блумингтон / С. Г. Павлюк // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 614. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- Բլումինգթոն քաղաքի պաշտոնական կայքը
- Bloomingpedia — Բլումինգթոնի ազատ հանրագիտարան
- Տեղեկություններ քաղաքի զբոսաշրջիկների համար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլումինգթոն (Ինդիանա)» հոդվածին։ |
|