Բոբ Օդենքըրք
Բոբ Օդենքիրք Bob Odenkirk | |
---|---|
![]() Օդենքիրքը «Սան Դիեգո Կոմիկ կոն» իրադարձության ժամանակ (2013) | |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1962[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Բերվին, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | agnostic atheism? |
Կրթություն | Հարավային Իլինոյսի համալսարան, Նեյփերվիլ Նորթի ավագ դպրոց, Մարկետ համալսարան, College of DuPage? և Ithaca College? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կատակերգու, գրող, սցենարիստ, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող |
Աշխատանք | Դերասան, կատակերգու, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
Գործունեություն | 1987-այժմ |
Ամուսին | Նաոմի Յոմտով (1997–այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Հարազատներ | Բիլ Օդենքիրք (եղբայր) |
Երեխաներ | 2 |
Կայք | bobodenkirk.com |
![]() |
Ռոբերտ Ջոն (Բոբ) Օդենքիրք (անգլ.՝ Robert John "Bob" Odenkirk, հոկտեմբերի 22, 1962[1], Բերվին, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Միստր շոուն Բոբի և Դեյվի հետ» սքեթչային հաղորդաշարից, ինչպես նաև «Ամբողջ ծանրությամբ» և վերջինիս սպին-օֆֆ՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» հեռուստասերիալներում Սոլ Գուդմանին մարմնավորելով։
1980-ականների և 1990-ականների ընթացքում սցենարիստական աշխատանքներ է կատարել այնպիսի հեռուստածրագրերում, ինչպիսիք են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում», «Ուշ երեկոն Կոնան Օ'Բրայենի հետ», «Բեն Սթիլերի շոուն» և «Դենիս Միլլերի շոուն»։ Հետագայում Դեյվիդ Քրոսի հետ ստեղծել է «Միստր շոուն Բոբի և Դեյվի հետ» սքեթչային հաղորդաշարը, որն հետագայում առաջադրվել է Էմմի մրցանակի և վայելել կուլտային հաջողություն[2]։
Կատարել է նաև ռեժիսորական աշխատանքներ «Մելվինը գնում է ճաշելու» (2003), «Արի բանտ գնանք» (2006) և «Սոլոմոն եղբայրները» (2007) ֆիլմերում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Հարցազրույց Բոբ Օդենքըրքի հետ»(անգլ.)
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Էջը IMDb կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Օդենքըրք» հոդվածին։ |
|