Բոդենի լիճ (գերմ.՝ Bodensee), լիճ Նախաալպերներում՝ Գերմանիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի սահմանին։ Մակերեսը 538 կմ2 է, խորությունը մինչև 252 մ։ Լճափերին են Կոնստանց, Ֆրիդրիխսհաֆեն, Բրեգենց քաղաքները։
Ափը կազմված է հիմնականում խճաքարից, որոշ հատվածներում կարելի է հանդիպել իսկական ավազե ափերի։
Կլիմա
Տարածաշրջանի կլիման մեղմ է։ Լճի սառեցումը հարյուր տարին մեկ է տեղի ունենում, երբ լիճն այնքան է սառչում, որ ոտքով կարելի է ացնել նրա վրայով։ Վերջին երեք սառեցումները եղել են 1963, 1880, 1830 թ.-ին։
Ջրի ջերմաստիճանը հուլիսին կազմում է 20 °C, հոկտեմբերին՝ 15 °C, սակայն շատ շոգ օրերին այն կարող է բարձրանալ մինչև 25 °C։
Անվանում
Անվանումը ստացել է Bodman կայսերական հնագույն ամրոցի անունից։ Հայտնի է նաև Կոնստանցի լիճ անվամբ, որն էլ ստացել է Կոնստանց քաղաքի անունից[1]։
Կենդանական աշխարհ
Բոդենի լճում մինչ այժմ հայտնի են 412 տեսակի թռչուններ և 45 տեսակի ձկներ։ Տարածքում ամենից շատ հանդիպող թռչնատեսակներից են կեռնեխը, սերինոսը, սարյակը, շիկահավը, կապույտ երաշտահավը, ինչպես նաև բադերի և սագերի տեսակներ։
Ձկնորսության տարեկան եկամուտը կազմում է 1,5 մլն. կգ։ Ձկնորսության համար կարևոր նշանակություն ունեցող ձկնատեսակներից են Բոդենի լճի սիգը, պերկեսը, գայլաձուկը, շիղաձուկը, օձաձուկը, իշխանը։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 501)։
|