Բոռնոս (իսպ.՝ Bornos), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 55 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8109։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 79 կիլոմետր է։
Բոռնոսի տասնյակ տեսարժան վայրերից է արաբական տիրապետության ժամանակներում կառուցված Ֆոնտանար աշտարակավոր բերդը, որը Վերածննդի դարաշրջանում վերակառուցվել է և դարձել Ալկալա դե լոս Գասուլես տոհմի դուքսերի աթոռանիստը։ Ընդ որում՝ վերակառուցման այդ աշխատանքներին զուգընթաց՝ իտալացի ճարտարապետ Բենվենուտո Տորտելոն նախագծել ու ստեղծել է նաև իտալական պարտեզ (զբոսայգի)։ 17-18-րդ դարերում մեծահարուստները պալատներ, տներ են կառուցել ամրոցի մերձակայքում։ Այդ շրջանում կառուցվել են նաև պաշտամունքային շինություններ, որոնցից առավել նշանավոր են սբ. Հիերինիմոսի վանքը, սբ. Հարության մենաստանը, Սանգրեի վանքը, կուսանոցը, ֆրանցիսկյան վանքը... Ճարտարապետական ուշագրավ աշխատանքներից է նաև համայնքապետարանի հին շենքը, որ կառուցվել է 1830 թվականին[5]։ Բնակավայրի պատմական կարևոր հուշարձաններից են նաև՝