Բորազոլ |
---|
|
|
Ընդհանուր տեղեկություններ |
---|
Դասական անվանակարգում | հեքսահիդրո-1,3,5,2,4,6-եռազոեռբորին |
---|
Ավանդական անվանում | բորազոլ, բորազին, եռբորինեռիմիդ |
---|
Քիմիական բանաձև | B₃H₆N₃ |
---|
Մոլային զանգված | 1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 0,81 գ/սմ³ գ/սմ³ |
---|
Հալման ջերմաստիճան | −58 °C[2] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 55 °C և 53 °C[2] °C |
---|
Գոյացան էնթալպիա | −548 կՋ/մոլ կՋ/մոլ |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 6569-51-3 |
---|
PubChem | 138768 |
---|
EINECS համար | 641-426-2 |
---|
SMILES | B1NBNBN1 |
---|
ЕС | 641-426-2 |
---|
ChEBI | 122374 |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Բորազոլ (բորազին, եռբորինեռիմիդ), քիմիական բանաձևն է B3H6N3, անգույն հեղուկ է։ Մոլեկուլը իրենից ներկայացնում է վեցանդամանի հարթ օղակ, որում բորի և ազոտի ատոմները հաջորդաբար միացված են միմյանց, նրանցից յուրաքանչյուրին միացված է մեկ ջրածնի ատոմ։ Բորազոլի մոլեկուլը իզոէլեկտրիկ է բենզոլի մոլեկուլին և ունի անալոգային կառուցվածք։ Բոր և ազոտ տարրերի ատոմների միջև ընկած հեռավորության փոքրացումը պայմանավորված է դելոկալիզացված π-էլեկտրոններով(d(B—N) = 0,144 նմ, միակի կապի դեպքում d(B—N) = 0,154 նմ)։
Հատկություններ
Բորազոլը հանդիսանում է բենզոլի անօրգանական անալոգը, այն նման է բենզոլին նաև իր ֆիզիկական հատկություններով(ագրեգատային վիճակով, եռման միջակայքով, խտությամբ և այլն)։ Իսկ քիմիական հատկություններով բենզոլն ու բորազոլը խիստ տարբերվում են, բորազոլն ավելի ռեակցիոնունակ է։ Բորազոլն օքսիդանում է օդում, ջրումում լուծելիս այն փոխազդում է ջրի հետ, առաջացնելով բորի հիդրօքսիդ(В(ОН)3), ամոնիակ(NH3) և ջրածին(H2), այն պակաս ջերմադիմացկուն է քան բենզոլը։ Ջրածնի այն ատոմները, որոնք միացած են բորի ատոմներին, կարող են տեղակալվել առանց ցիկլը քանդելու։ Բորի քլորիդի BCl3 կամ բորի բրոմիդի BBr3 ազդեցությամբ, տաքացման պայմաններում, առաջացնում է պինդ և կայուն միացություն եռհալոգենբորազոլ(B3N3H3Hal3)։
Ստացում
Բորազոլ կարելի է ստանալ
- Տաքացման պայմաններում երկբորանի և ամոնիակի փոխազդեցությունից։
Գրականություն
- Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.։ Химия 1994
Ծանոթագրություններ