Բուդապեշտի համալսարան

Բուդապեշտի համալսարան
հունգ.՝ Eötvös Loránd Tudományegyetem
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսA tudás közössége
Հիմնադրված է1635
ՀիմնադրիրՊետեր Պազման
Անվանված էԼորանդ Էտվյոշ
ՌեկտորLászló Borhy?[1]
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, Ուտրեխտի ցանց, LIGO գիտական համագործակցություն, Եվրոպայի համալսարանների միություն[2], European Alliance for Social Sciences and Humanities?[3], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5]
Երկիր Հունգարիա[6]
ՏեղագրությունԲուդապեշտ
Կայքelte.hu
Բուդապեշտի համալսարան (Հունգարիա)##
Բուդապեշտի համալսարան (Հունգարիա)
Բուդապեշտի համալսարան, Հունգարիա
 Eötvös Loránd University Վիքիպահեստում
Համալսարանի մասնաշենքերը Դանուբի ափին

Բուդապեշտի համալսարան կամ Լորանդ Էտվյոշի անվան համալսարան (հունգ.՝ Eötvös Loránd Tudományegyetem), Հունգարիայի ամենամեծ համալսարանն է։ Ընդգրկված է «Ուտրեխտի ցանց» Եվրոպական համալսարանների ասոցիացիայի կազմում։

Պատմություն

1635 թվականին Տրնավայում (ներկայիս Սլովակիա) կարդինալ Պետեր Պազմանը հիմնել է համալսարան, որն ունեցել է երկու ֆակուլտետ՝ ազատ արվեստների և աստվածաբանության։ 1667 թվականին ստեղծվել է իրավագիտական ֆակուլտետը։ 1777 թվականին համալսարանը Տրնավայից տեղափոխվել է Բուդա, 1784 թվականին՝ Պեշտ։ Մինչև 1844 թվականը համալսարանում դասավանդումն իրականացվել է լատիներեն։ 1895 թվականից համալսարանում սովորելու իրավունք են ստացել նաև կանայք։ 1921-1950 թվականներին համալսարանը կոչվել է իր հիմնադրի՝ Պետեր Պազմանի անունով, 1950 թվականից անվանվել է Լորանդ Էտվյոշի պատվին[7]։

Այժմ համալսարանն ունի շուրջ 1500 դասախոս, 30 000 ուսանող։

Համալսարանի անվանումներ

Տարեթիվ Անվանում Անվանումը հունգարերեն (հունգ.՝ )
1769-1777 Տրնավայի համալսարան / Նադսոմբատսկի համալսարան Nagyszombati Egyetem
1777-1784 Բուդայի թագավորական համալսարան Budai Királyi Egyetem
1784-1848 Հունգարիայի թագավորական համալսարան Magyar Királyi Egyetem
1848-1849 Հունգարիայի համալսարան Magyar Egyetem
1849-1861 Պեշտի կայսերական և թագավորական համալսարան Császári és Királyi Pesti Egyetem
1861-1873 Հունգարիայի թագավորական գիտական համալսարան Magyar Királyi Tudományegyetem
1873-1918 Բուդապեշտի հունգարական թագավորական գիտական համալսարան Budapesti Királyi Magyar Tudományegyetem
1918-1919 Բուդապեշտի հունգարական գիտական համալսարան Budapesti Magyar Tudományegyetem
1919-1921 Բուդապեշտի հունգարական թագավորական գիտական համալսարան Budapesti Királyi Magyar Tudományegyetem
1921-1945 Պետեր Պազմանի անվան Բուդապեշտի հունգարական թագավորական գիտական համալսարան Budapesti Királyi Magyar Pázmány Péter Tudományegyetem
1945-1950 Պետեր Պազմանի անվան գիտական համալսարան Pázmány Péter Tudományegyetem
1950- Լորանդ Էտվյոշի անվան գիտական համալսարան Eötvös Loránd Tudományegyetem (ELTE)

Համալսարանի կառուցվածքը

Համալսարանն ունի 8 ֆակուլտետ

  • Իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետ
  • Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • Բնական գիտությունների ֆակուլտետ
  • Ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Հատուկ կրթության ֆակուլտետ
  • Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ
  • Տարրական դպրոցների դասավանդման ֆակուլտետ

Գոյություն ունեցող աստվածաբանության ֆակուլտետը 1950 թվականին դարձել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան, բժշկական ֆակուլտետը՝ Բուդապեշտի բժշկական համալսարան։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդապեշտի համալսարան» հոդվածին։