Բուկայո Սակա
Բուկայո Սակա անգլ.՝ Bukayo Saka | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Բուկայո Այիոնկա Սակա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 2001[1] (23 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սանտիմետր[2] | ||||||||||||||||||||
Դիրք | Վինգեր | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Արսենալ | ||||||||||||||||||||
Համար | 7 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բուկայո Այոյինկա Սակա (անգլ.՝ Bukayo Ayoyinka Saka, սեպտեմբերի 5, 2001[1], Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, խաղում է աջ վինգերի դիրքում։ Հանդես է գալիս «Արսենալի» և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
Սական ծնվել է Լոնդոնում՝ Նիգերիայից եկած ընտանիքում[3] և 8 տարեկանից մարզվել է Արսենալի երիտասարդական ակադեմիայում[4]։ 2018 թվականի սեպտեմբերին` 17-ամյակը լրանալուն պես, Սական կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Արսենալի» հետ[5]։
2018 թվականի նոյեմբերի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում «Վորսկլայի» դեմ կայացած հանդիպման ժամանակ դուրս գալով փոխարինման` իր նորամուտը նշեց «Արսենալի» կազմում[6]։ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Սական առաջին անգամ հայտնվեց «Արսենալի» մեկնարկային կազմում՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ղարաբաղի» դեմ կայացած հանդիպման ժամանակ և ճանաչվեց «հանդիպման խաղացող»[7]։
2019 թվականի հունվարի 1-ին իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում՝ «Ֆուլհեմի» դեմ հանդիպման ժամանակ՝ 83-րդ րոպեին փոխարինելով Ալեքս Իվոբիին։ Այդպիսով նա դարձավ 2001 թվականին ծնված առաջին խաղացողը, որը հանդես եկավ Պրեմիեր լիգայում[8]։
Բուկայոն մասնակցել է նաև Թուրքիայում երկրաշարժի պատճառով քանդված տների վերանորոգման բարեգործական աշխատանքներին[9]։
Կարիերան հավաքականում
Հանդես է եկել Անգլիայի մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Ուելսի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ իր նորամուտը նշեց Անգլիայի գլխավոր հավաքականում։ 2021 թվականի հունիսի 2-ին Ավստրիայի հավաքականի դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ խփեց իր առաջին գոլը[10]։
2021 հունիսի 1-ին ընդգրկվել է Անգլիայի հավաքականի կազմում՝ Եվրո 2020-ին մասնակցելու նպատակով[11]։ 2021 թվականի հուլիսի 11-ին Եվրոպայի առաջնության Իտալիայի դեմ եզրափակիչ հանդիպման ժամանակ հետխաղային 11-մետրանոցների ժամանակ նրա հարվածը հետ է մղել իտալացիների դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումման, որից հետո Իտալիան ճանաչվել է մրցաշարի հաղթող[12]։ 11 մետր նշանակետից վրիպելուց հետո Մարկուս Ռաշֆորդը, Ջեյդոն Սանչոն և Բուկայո Սական սոցցանցերում ենթարկվել են ռասիստական խտրականության[13][14]։
Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կայացած հանդիպման ժամանակ ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը ազգային հավաքականի կազմում[15]։
Ձեռքբերումներ
- «Արսենալ»
- Անգլիայի գավաթակիր․ 2019-20 մրցաշրջան
- Անգլիայի սուպերգավաթակիր․ 2020թ․
- Անգլիայի հավաքական
- Եվրո 2020-ի արծաթե մրցանակակիր․ 2020թ․
Ակումբային վիճակագրություն
Ակումբ | Սեզոն | Լիգա | FA Cup | EFL Cup | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
U21 | 2018–19[16] | — | — | — | — | — | 4[Ն 1] | 1 | 4 | 1 | ||||
Արսենալ | 2018–19[17] | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2[Ն 2] | 0 | — | 4 | 0 | |
2019–20[18] | Պրեմիեր Լիգա | 26 | 1 | 4 | 1 | 2 | 0 | 6[Ն 2] | 2 | — | 38 | 4 | ||
2020–21[19] | Պրեմիեր Լիգա | 32 | 5 | 2 | 0 | 2 | 0 | 9[Ն 2] | 2 | 1[Ն 3] | 0 | 46 | 7 | |
2021–22[20] | Պրեմիեր Լիգա | 38 | 11 | 1 | 0 | 4 | 1 | — | — | 43 | 12 | |||
2022–23[21] | Պրեմիեր Լիգա | 38 | 14 | 2 | 0 | 0 | 0 | 8[Ն 2] | 1 | — | 48 | 15 | ||
Ընդհանուր | 135 | 31 | 10 | 1 | 8 | 1 | 25 | 5 | 1 | 0 | 179 | 38 | ||
Ընդհանուր | 135 | 31 | 10 | 1 | 8 | 1 | 25 | 5 | 5 | 1 | 183 |
Նշումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ https://www.premierleague.com/players/49481/Bukayo-Saka/overview
- ↑ «Meet Bukayo Saka: The latest Arsenal academy star making a name for himself» (անգլերեն). Goal.com. 2018 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «'It is a dream come true': Bukayo Saka thrilled to make full Arsenal debut but 17-year-old admits he should have scored in victory against Qarabag» (անգլերեն). Daily Mail. 2018 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «Okonkwo and Saka sign professional contracts» (անգլերեն). Arsenal.com. 2018 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Vorskla Poltava 0-3 Arsenal» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Europa League: Arsenal's Laurent Koscielny returns in easy 1-0 win over Qarabag» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Arsenal 4-1 Fulham: Unai Emery defends Alexandre Lacazette substitution» (անգլերեն). BBC Sport. 2019 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Большое сердце: поступок звезды «Арсенала» Букайо Сака, после которого вы никогда не захотите критиковать его». Sports.ru. 2023 թ․ հունիսի 21. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «England 1-0 Austria: Bukayo Saka seals win with first international goal» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Lucas, Jim. (2021 թ․ հունիսի 1). «Euro 2020: Trent Alexander-Arnold named in England's 26-man squad» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «England lose shootout in Euro 2020 final» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Racist abuse of England players Marcus Rashford, Jadon Sancho & Bukayo Saka 'unforgivable'» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «'Unforgivable': Gareth Southgate on racist abuse of England players» (անգլերեն). The Guardian. 2021 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Tom Victor (2023 թ․ հունիսի 19). «Bukayo Saka scores first career hat-trick as Arsenal ace nets England treble». mirror (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «B. Saka: Summary». Soccerway. Perform Group. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {accessdate}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {accessdate}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {accessdate}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {accessdate}-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {accessdate}-ին.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի անձնական էջը «Արսենալի» պաշտոնական կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի անձնական էջը Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուկայո Սակա» հոդվածին։ |
|