Բուկուրա Դումբրավա
Բուկուրա Դումբրավա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1868 |
Ծննդավայր | Բրատիսլավա, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հունվարի 26, 1926 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտ Սաիդ, Եգիպտոս |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, ակնարկագիր, կենսագիր, երաժշտական քննադատ, գրող և լեռնագնաց |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Բուկուրա «Ֆանի» Դումբրավա (ռումիներեն՝ Bucura Dumbravă, դեկտեմբերի 28, 1868, Բրատիսլավա, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 26, 1926, Պորտ Սաիդ, Եգիպտոս), Հունգարիայում ծնված ռումինացի վիպասան, մշակույթի քարոզիչ, ճանապարհորդ և թեոսոֆ։ Նրա գրական ստեղծագործությունները, որոնք հիմնականում գրված էին գերմաներեն լեզվով, ռոմանտիկ պատմություններ էին հայդուկների լեգեենդար սխրագործությունների մասին։ Նրանք առևտրային մեծ հաջողություն բերեցին` ինչպես գերմանալեզու Եվրոպայում, այնպես էլ Ռումինիայում[1][2]։
Դումբրավան մի շարք մշակութային ծրագրեր էր պրոպագանդում. բայց նրա գործունեությունը հիմնականում ուղղված էր Ռումինիայում տուրիզմի զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանը։ Նա ակտիվ զբոսաշրջիկ և լեռնագնաց էր, երկրի առաջին տուրիստական ակումբներից մի քանիսի հիմնադիրն է։ Նրա ճամբորդական ուրվագծերը ռումինական գրականության մեջ արդիական են մինչև օրս, չնայած նրա գեղարվեստական աշխատանքը քիչ է հիշատակվում։
Իր կարիերայի ընթացքում Դումբրավան նպաստել է կանանց ներգրավմանը ռումինական մասոնության մեջ։ Տարեց հասակում նրա աշխատանքները հիմնականում կենտրոնացվել են սպիրիտուալիզմի վրա և լինելով Ճիտու Քրիշնամուրդիի աշակերտուհին, նա Թեոսոֆիտական հասարակության մեջ ստեղծել է ռումինական օթյակը։ Մահացել է Ադյարում կայացած թեոսոֆինյան կոնֆերանսին մասնակցելուց հետո՝ Բրիտանական Հնդկաստանից վերադառնալու ճանապարհին։
Կենսագրություն
Վաղ կյանքը
Ապագա գրողը ծնվել է Բրատիսլավայում (այն ժամանակ՝ Պրեսսբուրգ), նրա հայրը ուներ կամ հունգարա-սլովակյան, կամ սլովակյան-հունգարական արմատներ, մայրական գծով նա էթնիկ գերմանուհի էր։ Դումբրավան դաստիարակվել է գերմանական մշակույթի մեջ, հետևաբար շրջապատի կողմից հաճախ ընկալվում էր որպես գերմանուհի։
Դումբրավան վաղ մանկությունը անցկացրել է Ավստրո-Հունգարիայի տարբեր շրջաններում ճանապարհորդելիս, չորս տարեկանում այցելել է Վիեննա։ Մեկ տարի անց նրա ընտանիքը արտագաղթել է Ռումինիայի Թագավորություն, քանի որ ընկերական հարաբերությունների մեջ էին Ռումինիայի թագավոր Կառոլ 1-ինի հետ։ Դումբրավայի հայրը ապահովագրական ընկերության կառավարիչ էր, որոշ աղբյուրներ կարծում են, որ «zur Brüderlichkeit» մասոնական օթյակի ղեկավարն էր։
Թագավորական ընտանիքը ուշադրություն է դարձնում, թե ինչպես է Ֆանին նվագում դաշնամուրի վրա, գերմաներեն լեզվով բանաստեղծություն գրելու տաղանդի, և ռումինական ռոմանտիկ գրականություն կարդալու կրքի վրա։ Սինայայի պալատում նա դարձել էր Ելիզավետա թագուհու վստահված անձը և պալատական ազնվական օրիորդը, իսկ 1884 թվականի հուլիսին ընդունվել է բարձր հասարակություն, որպես թագավորական զույգի հյուր։
1886 թվականին Դումբրավան դարձել է մարդասեր և հասարակական ակտիվիստ, նա հիմնադրել է Տիբիշուայի ընկերությունը, կիրակնօրյա դպրոցի շենքը տրամադրեց ստորին խավի երեխաներին։ Ավելի ուշ նա հիմնականում երաժշտկան քննադատ էր, արվեստի խթանող, Ռումինիայի ակադեմիայում հետազոտող և կրոնական կարգապահության դասախոս, աշխատում էր քանդակագործ Քերոլ Շտորկի և երաժշտագետ Իոն Պոպեսկի- Պասարեի հետ։ 1905 թվականին Դումբրավան, քաղաքական գործիչ Վինտիլե Բրետիանու հետ ստեղծել է «Չինդիա» ընկերությունը՝ ռումինական ֆոլկլորի՝ հիմնականում ազգային պարերի պահպանման և զարգացման համար։
Ծանոթագրություններ
- ↑ Wedemeyer, Doniger, 2010, էջ 149
- ↑ Marinescu, 2012, էջ 27—36