Բուրկ ան Բրես
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուրկ ան Բրես | |||||
Bourg-en-Bresse | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Երկրամաս | Ռոնա-Ալպի | ||||
Շրջան | Էն | ||||
Համայնք | Բուրակ ան Բրես, Էն և communauté d'agglomération du Bassin de Bourg-en-Bresse? | ||||
Հիմնադրված է | 13-րդ դար թ. | ||||
Մակերես | 23,86 կմ² | ||||
ԲԾՄ | 273 մ | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 40666 մարդ (2005) | ||||
Խտություն | 1704 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային ինդեքս | 01000 | ||||
Փոստային դասիչ | 01000[1] | ||||
Պաշտոնական կայք | bourg-en-bresse.org | ||||
| |||||
Բուրկ ան Բրես (ֆր.՝ Bourg-en-Bresse)[2], քաղաք Ֆրանսիայի արևելքում, Բնակչությունը՝ 40.7 հազար մարդ։
Աշխարհագրություն
Գտնվում է Ռեյսուզ գետի վրա, Յուրա լեռներից արևմուտք։
Պատմություն
XIII դարում Բուրկ ան Բրեսը ստացել է «ազատ քաղաք» կարգավիճակը։ 15-րդ դարից՝ Սավոյի հերցոգության կազմի մեջ գտնվող Բրեսս նահանգի մայրաքաղաքը։ Այս կարգավիճակը պահպանել է նաև Ֆրանսիային միավորվելուց հետո՝ նախքան ֆրանսիական մեծ հեղափոխությունը Լիոնյան հաշտության արդյունքում։
Տնտեսություն
Քաղաքը գտնվում է համաեվրոպական նշանակության խոշոր տրանսպորտային ուղիների խաչմերուկում։ Հիմնական արդյունաբերական արտադրությունը «Ռենո» բեռնատար ավտոմեքենաների գործարանն է։ Բուրկը հայտնի է նաև որպես գյուղատնտեսական արտադրանքի առևտրի կենտրոն՝ ամենից առաջ Ֆրանսիայում հայտնի բրեսկյան հավերով։
Բուրկ ան Բրեսի (գյուղ Բրու) շրջակայք
Բրու՝ քիչ հետաքրքրություն ներկայացնող բնական գյուղակ Բուրկ ան Բրեսային կից, Մակոնից 32 կմ դեպի արևելք, որտեղ, սակայն, 16-րդ դարի եկեղեցի կա։ Եթե դուք գնում եք դեպք արևելք՝ Ժնև կամ Ալպեր, այցելեք այստեղ, բայց անհրաժեշտություն չկա հանուն դրա տաքսի վարձել կամ գնացք նստել։
Ադոլֆ Խակսլին գյուղակն անվանել է «փոքրիկ ճարտարապետական մղձավանջ», իսկ նրա տեսարժան վայրերը՝ «գռեհիկ»։ Անկասկած, եկեղեցին եղել է բավականին հարուստ մի կնոջ թանկ քմահաճույքը. շինությունը լի էր գոթական ոճով արված վիրտուալ դետալներով, որոնք այլևս գոյություն չունեն։ Այն կառուցել է Մարգարիտ Ավստրիացին՝ իր ամուսնու՝ Ֆիլիբերտ 2-րդի (Սավոյի հերցոգ) մահից հետո՝ նպատակ ունենալով դամբարան ունենալ իր, ամուսնու և Ֆիլիբերտի մոր համար։ Ուսումնասիրել, դիտել այս շինությունը, որն արդեն տաճար չի համարվում, հետաքրքրական կլինի, բայց այն հոգի չունի, քանի որ տեսիլքի կամ ոգեշնչման որևէ հետք չի կրում։
Ծանոթագրություններ
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Иногда встречается не соответствующее французскому произношению написание Бург-ан-Бресс.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրկ ան Բրես» հոդվածին։ |
|