Բրեթ Դալթոն
Բրեթ Դալթոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1983[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Եյլի դրամայի դպրոց և Westmont High School? |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Ամուսին | Melissa Trn? |
Brett Dalton Վիքիպահեստում |
Բրեթ Պատրիկ Դալթոն (անգլ.՝ Brett Patrick Dalton, հունվարի 7, 1983[1], Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Agents of S.H.I.E.L.D.» հեռուստասերիալում Գրանտ Ուորդի դերով և «Until Dawn» տեսախաղում Մայքլ Մոնրոյի դերով։
Կյանք և կարիերա
Բրեթն 2001 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Քեմփբելի Վեստմոնտի միջնակարգ դպրոցը, որտեղ «Թռիչք կկվի բնի վրայով» պիեսի լսելումներին մասնակցելուց հետո և որտեղ դպրոցի նախագահ էր, որոշել է դառնալ դերասան[2]։ Նա հետաքրքրվքծ էր դրամայով և գլխավոր դեր է խաղացել «Իմ սիրած տարին» ֆիլմում։ Դալթոնը Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան[3][4], իսկ 2011 թվականին Եյլի համալսարանում՝ արվեստի մագիստրոսի աստիճան[3][5][6][7]։
2012 թվականի նոյեմբերին նա հաստատվել է Ջոսս Ուեդոնի «Agents of S.H.I.E.L.D.» սերիալի գլխավոր դերերից մեկում՝ գործակալ Գրանտ Ուորդի դերում։ Սերիալի գործողությունները տեղի են ունեցել Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում, որտեղ պատմում է գործակալների փոքրիկ խմբի մասին, որը ներառում է Դալթոնի հերոսին՝ գործակալ Ֆիլ Քոլսոնի ղեկավարությամբ[8]։ Բացի այդ, Բրեթը նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Կապույտ արյունը», «Բանակային կանայք» և «Բուժքույրերը» (պիլոտային դրվագ Fox հեռուստաալիքի համար)։ 2013 թվականին նա նկարահանվել է National Geographic հեռուստաալիքի «Լինքոլնի սպանությունը» ֆիլմում։ Դալթոնը մասնակցել է «Passion Play», «Ռոմեո և Ջուլիետ», «Happy Now?» (Եյլում), «Sweet Bird of Youth», «Demon Dreams» (Ուիլյամսթոուն թատերական փառատոն), «Մակբեթ» և «You Can’t Take It With You» (Չաուտովկա թատերական ընկերություն)բեմական ներկայացումներին[9]։
2014 թվականի մայիսին Բրեթը ստացել է «Կորածը Ֆլորենցիայում» ֆիլմի դերը, որը թողարկվել է 2017 թվականհ հունվարին։ Դերասանը խաղացել է Էրիկ Լազարդի դերը որպես քոլեջի ֆուտբոլային նախկին աստղ, որը Ֆլորենցիա է եկել կոտրված սրտով, որտեղ նրան գրավել է վտանգավոր սպորտաձևը և տեղի գեղեցիկ աղջիկը՝ Ստեֆանիան։ Բրեթի հետ այս ֆիլմում նկարահանվել է Ստանա Կատիչը[10][11]։
2015 թվականին Բրեթը հնչյունավորել է Մայքլ Մոնրոյի «Until Dawn» խաղի հերոսին։ Խաղի վրա կատարած աշխատանքի համար Բրեթն առաջադրվել է «National Academy of Video Game Trade Reviewers» մրցանակի[12]։
Բրեթը նաև հնչյունավորել է Կասսանդրա Քլերի «Հրեշտակները երկու անգամ են իջնում» (օրիգինալ վերնագիրը «Angels Twice Descending») աուդիոգիրքը՝ «Մթնշաղի որսորդների ակադեմիկայի քրոնիկներ» շարքից[13]։
2016 թվականին Բրեթը նկարահանվել է «Գեյվին Սթոունի հարությունը» կրոնական կատակերգությունում, որը թողարկվել է 2017 թվականի հունվարին, որտեղ նա խաղացել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Անժելա Ջոնսոն-Ռեյսը, Նիլ Ֆլինը, Դ. Բ. Սուինին և հայտնի ըմբիշ Շոն Մայքլզը[14]։ Դերասանը նկարահանվել է նաև Սիմոն Կասիանիդիսի «Trust No One» կարճամետրաժ ֆիլմում՝ Վիկտորի դերով։
2017 թվականին Բրեթը վերադարձել է «Agents of S.H.I.E.L.D.» սերիալի Գրանտ Ուորդի դերին[15], ինչպես նաև մասնակցել է Maggie’s Dawnа աուդիոֆիլմի հնչյունավորմանը[16] և «Մայլո Մյորֆի օրենքը» մուլտսերիալի համար գործակալ Բրիկի հնչյունավորմանը[17]։
Անձնական կյանք
2015 թվականին ամուսնացել է դիզայներ և հանդերձապան Մելիսա Թրնի հետ[18]։ Նրանք ունեցել են դուստր՝ Սիլվիան[19][20][21]։ 2019 թվականի նոյեմբերին Դալթոն բաժանվել է[22]։
Ֆիլմագրություն
Կինո
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2010 | Խաղեր գիշերվա ժամը 1-ին | 1:00am Games | Թրևիս | Կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Գևին Սթոնի հարությունը | The Ressurection Of Gavin Stone | Գևին Սթոուն | |
2017 | Կորածը Ֆլորենցիայում | Lost in Florence | Էրիկ Լազարդ |
Հեռուստատեսություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2007 | Բուժքույրեր | Nurses | Դոկտոր Կուրտ Թեյլոր | Պիլոտային սերիա |
2012 | Կապույտ արյուն (հեռուստասերիալ) | Blue Bloods | Ֆիլիպ Գիբսոն | 2х21 «Հարակից վնաս» |
2012 | Բանակային կանայք | Army Wives | դեպի ծովափ վազող | 6х14 «Ճակատագրական ռեակցիա» |
2013 | Լինկոլնի սպանությունը | Killing Lincoln | Ռոբերտ Լինքոլն | ТВ ֆիլմ |
2013-2017 | Agents of S.H.I.E.L.D. | Agents of S.H.I.E.L.D. | Հրանտ Ուորդ/Ուլեյ | Գլխավոր դեր |
2015 | Ջեյքը և Նետլանդիայի ծովահենները | Jake and the Never Land Pirates | Թալոն | Հնչյունավորել, 3х30 «Կապիտան Կռյուկ/Պոլետ Պերև» |
2015 | Robot Chicken | Robot Chicken | դոկտոր Մանհեթեն | Հնչյունավորել, 8х04 «Cheese Puff Mountain» |
2017 | Մայլո Մյորֆի օրենքը | Milo Murphy’s Law | Գործակալ Բրիկ | Հնչյունավորել |
2018 | Տարրական | Elementary | Ռայան Հեյս | 6х01 «An Infinite Capacity for Taking Pains» |
Տեսախաղեր
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2015 | Until Dawn | Until Dawn | Մայքլ «Մայք» Մոնրո | Նիշերի շարժման (անիմացիա) ձայնը և գրավումը |
Մրցանակներ և անվանակարգեր
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Teen Choice Awards | Տարվա ճեղկվածք | Agents of S.H.I.E.L.D. | Հաղթանակ |
2016 | Teen Choice Awards | Լավագույն հեռուստատեսության չարագործ | Agents of S.H.I.E.L.D. | Առաջադրված |
2016 | National Academy of Video Game Trade Reviewers (NAVGTR) | Լավագույն երկրորդ պլանի դեր | Until Dawn | Առաջադրված |
Ծանոթագրություն
- ↑ 1,0 1,1 http://brettdalton.org/about/
- ↑ «Brett Dalton: I'm lucky to be on Agents of S.H.I.E.L.D.». Huffington Post. 2013 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «'Marvel's Agents of S.H.I.E.L.D.' is set to soar». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «TDPS HISTORY». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Yale School of Drana: The Showcase of the Class of 2011». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Marvel's Agents of S.H.I.E.L.D.: Brett Dalton Interview — Comic-Con 2013. IGN. 2013 թ․ հուլիսի 20.
- ↑ «Brett Dalton joins 'physical comic book world' in Agents of S.H.I.E.L.D.». Comic Book Resources.com. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Exclusive: Joss Whedon's red-hot S.H.I.E.L.D. pilot adds 'deadly' new Agent». TV Line. 2012 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Meet the Cast: Brett Dalton». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Brett Dalton In 'Tourist'». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «'The Tourist', starring Brett Dalton & Stana Katic, filming in Florence, Italy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «NAVGTR Nominees». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Angels Twice Descending». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «WWE Studios Buys Brett Dalton's 'Resurrection of Gavin Stone'». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Brett Dalton opens up on Grant Ward's Agents of S.H.I.E.L.D. return». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Maggie's Dawn - Black List Table Reads #303». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Watch 'Agents of S.H.I.E.L.D.'s Ming-Na Wen & Brett Dalton Get Animated on 'Milo Murphy's Law'!». Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Melissa Trn on Twitter». Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ YouTube
- ↑ «'Agents of S.H.I.E.L.D.': Brett Dalton talks playing 'badass' Ward». Los Angeles Times. 2013 թ․ հոկտեմբերի 16.
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Agents of S.H.I.E.L.D's Brett Dalton Files for Divorce from Wife Melissa Trn After 4 Years of Marriage». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեթ Դալթոն» հոդվածին։ |
|