Բրիջիթը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան-Դիեգո շրջանի Կառլսբադ քաղաքում։ Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցն ավարտելուց հետո (անգլ.՝ University of North Carolina School of the Arts)[4] Բրիջիթը ընտրում է դերասանի կարիերան և տեղափոխվում է Նյու-Յորք։
Նա ամուսնացած է Իմոն Օ'Սալլիվանի հետ (անգլ.՝ Eamon O'Sullivan), ով ռեժիսորի օգնականն էր[5]։ Նրանք ծանոթացել են «Լեգենդ փնտրողի մասին» սերիալի նկարահանման ժամանակ Նոր Զելանդիայում[6][7]։ 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվեց նրանց դուստրը Ֆրենկի Ջինը(անգլ.՝ Frankie Jean)[8][9]։