Բևեռացվելիություն
Բևեռացվելիություն, արտաքին էլեկտրամագնիսական դաշտում նյութի էլեկտրական կամ մագնիսական դիպոլային մոմենտ ձեռք բերելու ֆիզիկական հատկություն։
Բևեռացվելիություն տերմինը բնութագրում է նաև ատոմի, մոլեկուլի ինդուցված դիպոլային մոմենտի գծային կախման գործակիցը բևեռայնություն ստեղծած արտաքին դաշտից, իսկ միջավայրի համար այն հանդիսանում է նրա մասնիկների միջին բևեռացվելիություն կամ դիէլեկտրական ընկալունակության հարաբերությունը միավոր ծավալում գտնվող մասնիկների թվին[1].։
Դասակարգում
Էլեկտրական բևեռացվելիություն
Միջավայրի էլեկտրական բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրական ընկալունակության մեծությամբ, որը դիէլեկտրիկի P բևեռացման և փոքր արտաքին E էլեկտրական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։
Ընկալունակությունը կախված է դիէլեկտրիկական թափանցելիությունից (ε) հետևյալ բանաձևով [2]
Մագնիսական բևեռացվելիություն
Մագնիսական բևեռացվելիությունը բնութագրվում է մագնիսական ընկալունակության մեծությամբ, որը J մագնիսականության և փոքր արտաքին H մագնիսական դաշտի գծային կապն արտահայտող մեծությունն է։
Բևեռացվելիության թենզոր
Անիզոտրոպ բյուրեղներում էլեկտրական (մագնիսական) բևեռացվելիությունը բնութագրվում է դիէլեկտրիկ (մագնիսական) ընկալունակության թենզորով, հետևաբար մագնիսականության վեկտորը և էլեկտրական (մագնիսական) դաշտի լարվածության վեկտորը ընդունում են հետևյալ արժեքները
Էներգիայի պահպանման օրենքից կարելի է դուրս բերել, որ և թենզորները սիմետրիկ են։
Իզոտրոպ բյուրեղներում թենզորի ոչանկյունագծային բաղադրիչները հավասար են զրոյի, իսկ բոլոր անկյունագծայինները իրար հավասար են։
Ծանոթագրություններ
- ↑ Физическая энциклопедия, Гусев А. А., Поляризуемость
- ↑ Այստեղ օգտագործված է միավորների ՍԳՎ համակարգը, Միավորների միջազգային համակարգում գործակիցը բացակայում է, Сивухин Д.В. Электричество-1977
Գրականություն
- Сивухин Д.В., Электричество, 1977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 410)։ ![]() |