ԳՈՒՄ

ԳՈՒՄ
Տեսակհանրախանութ, տեսարժան վայր, հանրային ընկերություն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Ճարտարապետական ոճկեղծռուսական ոճ
Հիմնադրված է1893
ՃարտարապետԱլեքսանդր Պոմերանցև
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[2]
Պաշտոնական կայք

ԳՈՒՄ (ռուս.՝ ГУМ, Государственный универсальный магазин, մինչև 1921 թվականը[3] կոչվել է Վերին առևտրային շարքեր), առևտրի մեծ կենտրոն, հանրախանութ Մոսկվայի կենտրոնում, որը զբաղեցնում է Մոսկվայի Չինաստան-քաղաք հատվածը և դուրս գալիս Կարմիր հրապարակ։ Շինությունը մինչև 2059 թվականը վարձակալել է ռուսական Bosco di Ciliegi ընկերությունը[4]։

Պատմություն

Հանրախանութի ներսը 1893 թվականին, խանութ-պատկերասրահները ինովացիոն մետաղե-ապակե երկարավուն կամարաձև կամրջակներով միացվում են իրար, նախագիծը՝ Վլադիմիր Շուկովի
Շենքի տպավորիչ ներքին հարդարանքները

Եկատերինա II-ի հրահանգով Իտալիայից նեոդասական ճարտարապետ Ջակոմո Կվարենգին Մոսկվայի Կարմիր հրապարակի արևելյան երկայնքով նախագծել է խոշոր առևտրի կենտրոն, որը պետք է փոխարիներ 1812 թվականին Մոսկվայի հրեդից հետո Օսիպ Բովեի կողմից նախագծված նախկին Առևտրային շարքերը[5]։

Ռուսական հեղափոխության ժամանակ կառույցն ունեցել է 1200 խանութ։ Հեղափոխությունից հետո ԳՈՒՄ-ը ազգայնացվել է։ Նոր տնտեսական քաղաքականության ժամանակահատվածում (1921-1928) ԳՈՒՄ-ը, որպես պետական հանրախանութ, Ռուսաստանում գործել է որպես սպառողների համար մանրածախ ձեռնարկության մոդել անկախ դասից, սեռից և ազգությունից[6]։

ԳՈՒՄ-ը շարունակել է օգտագործվել որպես հանրախանութ մինչև 1928 թվականին Իոսիֆ Ստալինն, այն փոխակերպվել է գրասենյակային տարածքի իր առաջին հնգամյա պլանի հանձնաժողովի համար[5]։ 1932 թվականին Ստալինի կնոջ՝ Նադեժդա Ալիլուևա-Ստալինի ինքնասպանությունից հետո ԳՈՒՄ-ը կարճ ժամանակահատված օգտագործվել է որպես նրա մարմինը ցուցադրելու վայր[7]։

1953 թվականին՝ որպես հանրախանութ վերաբացումից հետո, ԳՈՒՄ-ը դարձել է ԽՍՀՄ-ի այն եզակի հանրախանութներից, որ չի ունեցել ոչ մի սպառողական ապրանքի պակաս, իսկ գնորդների հերթերը երբեմն ձգվել են Կարմիր հրապարակում[8]։

Խորհրդային միության փլուզումից հետո, ԳՈՒՄ-ը սկզբում մասնակիորեն, ապա ամբողջությամբ սեփականաշնորհվել է, ունեցել է տարբեր սեփականատերեր, նախքան «Պերեկրյոստոկ» սուպերմարկետների ընկերությունը ձեռք է բերել այն։ 2005 թվականի մայիսին ընկերության 50.25% բաժնեմասը վաճառվել է Bosco di Ciliegi ընկերությանը, որը պահպանել է կառույցի անվանումը, միայն Государственный (պետական) բառը փոխարինելով Главный (գլխավոր) բառով. ГУМ՝ «Գլխավոր հանրախանութ»։

Ճարտարապետություն, դիզայն

Վերին առևտրային շարքեր շենքերի համալիրը կառուցվել է ճարտարապետ Ա. Ն. Պոմերանցևի նախագծով ճարտարապետ Պյոտր Շոտկովի[9] և ինժեներներ Վլադիմիր Շուխովի և Արթուր Լոլեյտի մասնակցությամբ։ Գլխավոր շենքը կառուցված է Մոսկովյան Կրեմլին զուգահեռ, գլխավոր մուտքը գտնվում է Կարմիր հրապարակի ճակատային հատվածում։ Գլխավոր մասնաշենքի հետևի հատվածը մուտք ունի դեպի Վետոշնի նրբանցք, որտեղ ևս կա խանութների առանձին մասնաշենք։ Գլխավոր շենքն ունի պասաժ տեսք և խանութները դասավորված են լայն անցում-սրահների հարկաբաժինների երկայնքով։ Շենքն ունի 16 մասնաշենք, միացած է երեք երկայնական և երեք լայնակի սրահների («գծեր») միջոցով[10]։

Երկրորդ գիծ
Երրորդ գիծ

Շենքը կառուցված է ռուսական վերածննդի ճարտարապետության ոճով. գլխավոր մուտքի երկվորյակ աշտարակները համահունչ են հարակից պատմական թանգարանի շենքին։ Երեք երկայնական հատվածներից բաղկացած եռահարկ հսկայական շենքում կան ավելի քան հազար խանութներ։ Ի լրումն պասաժների՝ շենքն ունի երեք մեծ դահլիճներ։ Արտաքին հարդարանքներում օգտագործվել է գրանիտ, մարմար, ավազաքար։

Գրականություն

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  3. «История ГУМа на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին։ Վերցված է 2016-04-04 
  4. ГУМ в Москве останется в аренде у Михаила Куснировича до 2059 г. РИА-Новости, 27 апреля 2011
  5. 5,0 5,1 Pomeratzev, Alexander։ Верхние торговые ряды на Красной площади в Москве. 1890–1893 (Russian)։ Russian Educational Portal։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  6. Hilton Marjorie L. (2004)։ «Retailing the Revolution: The State Department Store (GUM) and Soviet Society in the 1920s»։ Journal of Social History (Oxford University Press) 37 (4): 939–964; 1127։ ISSN 0022-4529։ doi:10.1353/jsh.2004.0049։ Վերցված է սեպտեմբերի 20, 2012 
  7. Kolesnik, Alexander։ «Chronicles of Stalin's family» (Russian)։ Librusek։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-15-ին։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  8. «History of GUM» (Russian)։ Official GUM website։ Վերցված է ապրիլի 20, 2013 
  9. «Щекотов Петр Павлович»։ Лица Москвы. Московская энциклопедия։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-24-ին։ Վերցված է 2015-02-24 
  10. Москва, которая есть, 2012, էջ 258

Արտաքին հղումներ