Գաբրիել Մերկադո
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Գաբրիել Իվան Մերկադո | ||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1987[1][2][3][…] (37 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Պուերտո Մադրին, Չուբուտ, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Քաշ | 85 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Սևիլյա | ||||||||||||||
Համար | 24 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գաբրիել Իվան Մերկադո (իսպ.՝ Gabriel Iván Mercado; մարտի 18, 1987[1][2][3][…], Պուերտո Մադրին, Չուբուտ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, Սևիլյա ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
Գաբրիել Մերկադոն «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի դպրոցի շրջանավարտ է։ 2007 թվականի փետրվարի 21-ին «Սան-Լորենսոյի» դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում։ 2009 թվականի նոյեմբեր 30-ին «Բենֆիլդի» դեմ խաղում Գաբրիելը խփեց իր առաջին գոլը «Ռասինգի» կազմում[4].
2010 թվականին ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը 800 հազար դոլարով ձեռք է բերել «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբը[5]։ Օգոստոսի 7-ին «Օլդ Բոյս» ակումբի դեմ խաղում Մերկադոն նշեց իր դեբյուտը Լա Պլատայի ակումբում[6]։ Սեպտեմբերի 12-ին իր նախկին թիմի «Ռասինգի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Էստուդիանտեսի» կազմում[7]։ Նույն տարում, Գաբրիել Մերկադոն դարձավ Արգենտինայի չեմպիոն։
2012 թվականին Մերկադոն տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Պլեյտ» ակումբ։ Օգոստոսի 6-ին «Բելգրոնո» ակումբի դեմ խաղում նա նշեց իր դեբյուտը նոր ակումբում[8]։ 2013 թվականի սեպտեմբեր 16-ին «Արսենալի» դեմ պայքարում Գաբրիելը խփեց իր առաջին գոլը «Ռիվերի» կազմում[9]։ 2014 թվականին Մերկարդոն հաղթել է Արգենտինայի սուպերգավաթը և երկրորդ անգամ դարձել երկրի չեմպիոն։
2016 թվականի ամռանը Գաբրիելը տեղափոխվել է իսպանական «Սևիլյայի» հետ, ստորագրելով երեք տարվա պայմանագիր[10]։ Օգոստոսի 21-ին «Էսպանյոլի» դեմ խաղում Մերկադոն նշեց իր նորամուտը Լա Լիգայում[11]։ Իսկ ահա «Բետիսի» դեմ պայքարում նա խփեց իր առաջին գոլը «Սևիլյայի համար։
Միջազգային կարիերա
2007 թվականին, Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Մերկադոն հաղթեց աշխարհի երիտասարդական գավաթը՝ որը կայացել էր Կանադայում։
2010 թվականի փետրվար 11-ին Ճամայկայի դեմ ընկերական խաղում Գաբրիելը նշեցի իր դեբյուտը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում[12]։
2016 թվականի մարտ 25-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլուի շրջանակներում՝ Չիլիի ազգային հավաքականի դեմ խաղում Մերկադոն խփեց առաջին գոլը հավաքականի կազմում[13]։
Նույն տարվա ամռանը Միացյալ Նահանգներում Գաբրիելը դարձավ Ամերիկայի գավաթի արծաթե մրցանակակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Պանամայի[14], ԱՄՆ-ի[15], Վենեսուելայի[16] և երկու անգամ Չիլիի հավաքականի դեմ խաղերին[17][18]։
Ձեռքբերումներ
Ակումբային
- Արգենտինայի չեմպիոն - 2014
- Հարավամերիկյան գավաթի դափնեկիր - 2014
- Հարավային Ամերիկայի ռեկոպայի դափնեկիր - 2015
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր - 2015
- Արգենտինայի սուպերգավաթի դափնեկիր - 2014
Միջազգային
Արգենտինայի երիտասարդական հավաքական (մինչև 20)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Банфилд VS. Расинг (Авельянеда) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 30.
- ↑ «Mercado, nuevo jugador de Estudiantes». ESPN Deportes (Spanish). 2010 թ․ հուլիսի 6. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
{cite news}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ньюэллс Олд Бойз VS. Эстудиантес 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Эстудиантес VS. Расинг (Авельянеда) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ սեպտեմբերի 12.
- ↑ «Ривер Плейт VS. Бельграно 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 6.
- ↑ «Арсенал (Саранди) VS. Ривер Плейт 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 16.
- ↑ «Защитник сборной Аргентины Меркадо перешел в «Севилью»» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Севилья VS. Эспаньол 6:4» (rus). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 21.
{cite news}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Аргентина VS. Ямайка 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 11.
- ↑ «Чили VS. Аргентина 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 25.
- ↑ «Аргентина VS. Панама 5:0» (անգլերեն). soccerway.com. 2016—06—11.
- ↑ «США VS. Аргентина 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016—06—22.
- ↑ «Аргентина VS. Венесуэла 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016—06—19.
- ↑ «Аргентина VS. Чили 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016—06—07.
- ↑ «Аргентина VS. Чили 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016—06—27.
Արտաքին հղումներ
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Argentine Primera statistics
- վիճակագրությունը National Football Teams կայքում
- Gabriel Mercado at Football Lineups(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Մերկադո» հոդվածին։ |
|