Գաբրիել Տարդ
Գաբրիել Տարդ Gabriel Tarde | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1843[1][2][3][…] Սարլա-լա-Կանեդա, Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 13, 1904[1][4] (61 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[5][6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պրոֆեսոր, սոցիալական հոգեբան, սոցիոլոգ, քրեագետ, փիլիսոփա, իրավաբան և magistrate |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[7] և Ministry of Justice of France?[8] |
Գործունեության ոլորտ | հասարակագիտություն և քրեաբանություն |
Պաշտոն(ներ) | office manager?, Judge authority? և համալսարանի դասախոս |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Société de sociologie de Paris?[9] |
Ալմա մատեր | Թուլուզի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[10] |
Ազդվել է | Antoine Augustin Cournot? |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Alfred de Tarde? և Guillaume de Tarde? |
![]() |
Գաբրիել Տարդ (ֆր.՝ Jean-Gabriel Tarde, մարտի 12, 1843[1][2][3][…], Սարլա-լա-Կանեդա, Ֆրանսիա - մայիսի 13, 1904[1][4], Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան, սոցիալական հոգեբանության հիմնադիրներից։
Աշխատությունները վերաբերում են սոցիոլոգիային («Ընդօրինակման օրենքները», 1890, «Սոցիալական օրենքներ», 1898), սոցիալական հոգեբանությանը («Սոցիալական հոգեբանության ակնարկներ», 1898), իրավունքի փիլիսոփայությանը, քրեաբանությանը («Համեմատական քրեաբանություն», 1886)։ Զբաղվել է սոցիալական իմացության մեթոդաբանական հարցերով, հասարակական կարծիքի, ամբոխի, միջանձնային հաղորդակցման մեխանիզմների, հանցագործության սոցիալ-հոգեբանական գործոնների ուսումնասիրությամբ։ Մեծ տեղ է հատկացրել էմպիրիկական հետազոտություններին, վիճակագրական մեթոդին։ Քննադատել է մեխանիցիզմը, նատուրալիզմը, էվոլյուցիոնիզմը։ Տարդը համընդհանուր բացատրության սկզբունք է համարել ընդօրինակման մեխանիզմը, հասարակության հիմքում ընկած է մի անհատի ընդօրինակումը մյուսին։ Ընդօրինակման, հարմարման միջոցով են առաջանում հասարակական արժեքները։ Նա հոգեբանականացրել է սոցիալ․ երևույթները, դրանք բացատրել անհատական հոգեբանության առանձնահատկություններով։ Տարդը փաստորեն նույնացրել է սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (սոցիոլոգիան, ըստ նրա, կոլեկտիվ հոգեբանություն է, «միջուղեղային» հոգեբանություն)։ Պատմության ընթացքն ըմբռնել է իդեալիստորեն, հասարակական ներդաշնակությունը բխեցրել գաղափարների ներդաշնակությունից և այլն։ Տարդը զգալիորեն ազդել է բուրժուական, հատկապես ամերիկական սոցիոլոգիայի զարգացման վրա։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 Ferro A. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1938. — Vol. I Appendice.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 Тард Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 École nationale d'administration pénitenciaire
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Journ@l Electronique d'Histoire des Probabilites et de la Statistique, Journ@l électronique d'histoire des probabilités et de la statistique(բազմ․) — Vol. 7, Iss. 1. — ISSN 1773-0074
- ↑ Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Տարդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 613)։ ![]() |