Գալաթասարայ (թուրքերեն՝ Galatasaray Spor Kulübü), պրոֆեսիանալ ֆուտբոլային ակումբ ԹուրքիայիՍտամբուլ քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականին։ Հանդես է գալիս թուրքական սուպերլիգայում։ Տնային խաղերն անցկացնում է «Թյուրք Տելեկոմ Արենա» մարզադաշտում, որի տարողունակությունը 55 147 նստատեղ է։ «Գալաթասարայը» երկրի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է՝ 20 անգամ երկրի չեմպիոն, 15 անգամ Թուրքիայի գավաթակիր, 13 անգամ Թուրքիայի սուպերգավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։
«Գալաթասարայն» այն երկու ակումբներից է, որոնք ՈՒԵՖԱ-ի գավաթը հաղթել են՝ ընթացիկ առաջնությունում չկրելով ոչ մի պարտություն։ Այն նաև առաջին ակումբն է, որը նույն այդ առաջնությունը հաղթել է՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում զբաղեցնելով 3-րդ տեղը։ «Գալաթասարային» է պատկանում նաև տնային խաղերի հաղթական շարքերի համաշխարհային ռեկորդը՝ 2001 թվականի մայիսի 13-ից 2002 թվականի դեկտեմբերի 8-ը (24 անընդմեջ տնային հաղթանակ)։